Փռշտալուց 45-ամյա կնոջ ողնաշարը կարող է կոտրվել. նրան անպետք դեղ են տրամադրում

45-ամյա Աննա Հովակիմյանի ոսկորներն այնքան փխրուն են դարձել, որ նույնիսկ մի օր բանալիով դուռը բացելիս ձեռքը կոտրվել է:

Նա ասում է` իր մոտ ախտորոշվել է օստիոպորոզ (որին հատուկ է ոսկրային զանգվածի ցածր խտությունը), իսկ դա էլ իր հերթին ռեւմատոիդ արթրիտի, Բեխտերեւի հիվանդության հետեւանքն է: Աննան հաշմանդամության երկրորդ խումբ  ունի: Արդեն 25 տարի այդ կարգավիճակում է: Ու հիմա չի կարողանում պետպատվերով ստանալ նշանակված «Բոնվիվա» դեղը, որն, ինչպես նշում է, իրեն կյանք է վերադարձնում: Գնել նույնպես դժվարանում է, որովհետեւ դա թանկ արժե, մեկ ամսվա համար նախատեսված դեղաչափը` մինչեւ 24 հազար դրամ:

«Արդեն 25 տարի է` հաշմանդամություն ունեմ, բայց պոլիկլինիկայի դեղորայքներից չեմ օգտվել: Մի անգամ 15 տարի առաջ վնասել է ինձ ու դրանից հետո վստահությունս կորցրել եմ: Անցել է 25 տարի, իմ վիճակն ավելի բարդացել է: Ամենավտանգավոր աստիճանն է, ես կարող եմ մի հատ փռշտոցից կամ հազից ողնաշարս կամ վիզս կոտրել: Ամեն անգամ, եթե ամուսինս հասցնում է, մեջքս բռնում է, որ ես փռշտամ կամ հազամ: Բայց երբ որ «Բոնվիվան» եմ խմում, արդեն  փորձառությամբ գիտեմ, ամրանում են ոսկորներս, ես կարողանում եմ շարժունակ լինել, գոնե իմ կենցաղային հարցերը հոգալ»,- ասաց Աննան:

«Բոնվիվան» նրան նշանակել են մեկ տարով: Մեկ ամիս պոլիկլինիկայից անվճար ստացել է: Հետո այլ դեղ են առաջարկել` «Ալենդրոնատ սոդիում»` ասելով, որ փոխարինողն է, այն էլ տրամադրել են անհրաժեշտ դեղաչափից պակաս: Բուժող պրոֆեսորը, սակայն ասել է, որ «Ալենդրոնատ սոդիումը»  օգուտ չի տա. «Բժիշկը ոչ միայն ասել է, գրավոր էլ է հաստատել, որ չի փոխարինում: Նա դա գրեց, կնքեց, որ ներկայացնեմ նախարարություն»:

Բժշկի գրությունը Աննա Հովակիմյանը ներկայացրել է առողջապահության նախարարություն, այստեղ նրան բացատրել են, որ իրեն անհրաժեշտ դեղը չունեն, ու չնայած շատ են ցանկանում օգնել, դա անել չեն կարող: «Ասացի էլ ինչ նախարարություն, որ չեն կարող հիվանդին օգնել: Ես օրինակ բերեցի, որ օնկոլոգիական հիվանդի համար անալգին-դիմեդրոլն էլ է ցավազրկող, «Մորֆինն» էլ, բայց եթե հիվանդը հասել է այն կարգավիճակի, որ «Անալգին-դիմեդրոլը» իրեն չի ցավազրկում, անցնում են «Մորֆինի»: Նույնն էլ իմ կարգավիճակն է, իմ օստիոպորոզն այնպես է բարդացել, որ ձեր տված դեղը չի օգնում ինձ»,- զուգահեռ անցկացրեց նա` ավելացնելով. «Առողջապահության նախարարությունը ինչու չի կարող ինձ անհրաժեշտ դեղով ապահովել` որպես անաշխատունակ հիվանդի: Դա պետության հեղինակության հարցն էլ է: Ես ոչ մեկի պարտադրելու իրավունք չունեմ, բայց իմ վիճակն է դա պարտադրում»:

Ի դեպ, Աննայի ամուսինը նույնպես հաշմանդամություն ունի` երրորդ խումբ: Նրան անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է 50 տոկոս զեղչով: Բայց այս դեպքում եւս, ըստ կնոջ, խնդիրներ են առաջացել: Երկու անգամ ինֆարկտ տարած ամուսինն արդեն վեց ամիս չի կարողանում ստանալ իրեն նշանակված «Կոնկոր» եւ «Ասպիրին կարդիո» դեղերը: Նրան նույնպես փոխարինող է առաջարկվում` հայկական արտադրության, բայց դարձյալ բժիշկը խորհուրդ չի տալիս դա ընդունել: Ի դեպ, նախկինում տրամադրվող դեղերի մեկ հաբն, ըստ մեր զրուցակցի, արժեր 100 դրամ, հայկական արտադրությանը` 40: «Տալիս են հայկական դեղորայքը, որ ինքը` սրտաբանը, որի հսկողության տակ է ամուսինս, արգելում է, ասում է՝ ցանկալի չէ դա խմես քո կարգավիճակում»,- նշեց կինը:

ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադառնալով Աննա Հովակիմյանի խնդրին, ասացին. «Քաղաքացին երեկ մեզ մոտ եղել է: Փաստորեն նրան նշանակված է «Բոնվիվա» դեղը, որի ազդող նյութը հիմնական դեղերի ցանկում չկա: Պոլիկլինիկան չի կարող դրանով ապահովել: Դա կյանքի ցուցման դեղ չէ: Համարժեք փոխարինողներ շատ ավելի մատչելի գներով մեր դեղատներում առկա են: Սակայն գիտենք, որ պոլիկլինիկան մեկ անգամ տրամադրել է «Բոնվիվա»: Բացի դրանից, մենք մարդասիրական օգնությամբ ստացել ենք տվյալ դեղի համարժեք փոխարինողները, սակայն հիվանդը հրաժարվել է այդ դեղերից»,- մեր զրույցում նշեց նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը: Նա ենթադրեց, որ այն մի անգամն էլ, երբ պոլիկլինիկան «Բոնվիվա» է տրամադրել, թերեւս ձեռք է բերել հանձնաժողովային կարգով:

Ինչ վերաբերում է Աննայի ամուսնու դեղերի փոխարինման խնդրին, նախարարության պաշտոնյան պարզաբանեց՝ կարեւորը ոչ թե դեղի բրենդային անվանումն է, այլ ազդող նյութը: Ու եթե դա նույնն է, ապա էական չէ, թե դեղն ինչ անուն է կրում: «Նրան նշանակված «Կոնկորի» ազդող նյութը «բիսոպրոլոլն» է, իսկ այն հիմնական դեղերի ցանկում առկա է: Եթե պոլիկլինիկան դեղերի գնման մրցույթ է հայտարարում, նա չի կարող հայտարարել «Կոնկոր» անվան տակ: Մրցույթը, «Գնումների մասին» օրենքի համաձայն, հայտարարվում է «Բիսոպրոլոլ» անվան տակ եւ այդ ազդող նյութով ցանկացած երկրի դեղ կարող է մրցույթին մասնակցել»,-  ասաց Անահիտ Մկրտչյանը: Հավաստիացրեց, որ մրցույթում հաղթած հայկական արտադրության դեղերը կասկածելի որակ չունեն:

«Հայկական արտադրության դեղերը բոլորն էլ ունեն շատ բարձր որակ, արտադրվում են ՋԻ Էմ ՓԻ սերտիֆիկատ ստացած գործարանի կողմից, որը հավասարազոր է եվրոպական գործարաններին: Եթե բժիշկը տեղական արտադրության դեղը չի ընդունում ու ընդունում է եվրոպական արտադրությանը, դա արդեն ես չեմ կարող ասել, միգուցե այդ բժիշկն ի՞նքը հիվանդի համար գնի այդ դեղը, որովհետեւ ամբողջ աշխարհում նման բան չկա, որ բոլոր հիվանդներին անպայման պետք է եվրոպական արտադրության դեղեր հատկացնես»,- եզրափակեց Մկրտչյանը:

Տպել
7199 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)