Ինչո՞ւ է դեմկուսը լքել Ս. Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը. Դալլաքյանն էլ կարող է հեռանալ

10/02/2017 schedule15:20

Դեմոկրատական կուսակցությունը երեկ հանրապետական խորհրդի նիստ է գումարել եւ քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքային մասնակցության ձեւաչափի հարցը: 51 անձից բաղկացած խորհուրդը որոշել է դադարեցնել գործակցությունը Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքի հետ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք դուրս ենք գալիս գոյություն չունեցող դաշինքից, սակայն այս պահին էլ բուռն բանակցային գործընթացներում ենք: Զգում ենք, որ անհամեմատ լավ կլինի ընտրությունների գնալ զուլալված կազմով: Այս պահին, սակայն չեմ կարող ասել՝ քաղաքական որ ուժերի հետ ենք բանակցություններ վարում: Ամեն դեպքում, դաշինքից դուրս գալու մեր մտադրության մասին տեղյակ ենք պահել Սեյրան Օհանյանին, իրենց բոլորին հաջողություն եմ ցանկանում»,- ասաց բանախոսը:

Հարցին՝ տեղյա՞կ է ովքեր են պատրաստվում լքել դաշինքը բացի իր ղեկավարած քաղաքական ուժից՝ Արամ Սարգսյանը նշեց, որ դա յուրաքանչյուրի գործն է: Նա նշեց, որ չգիտի՝ արդյոք դաշինքը լքելու մտադրություն ունի նաեւ Վիկտոր Դալլաքյանը:

Արամ Սարգսյանը նաեւ հավաստիացրեց, որ դաշինքից դուրս գալու իրենց որոշման վրա ազդեցություն չի ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի հետ հիմա էլ լավ ընկերներ են:

Մանրամասնելով Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքը լքելու պատճառները՝ բանախոսը նշեց, որ վճռորոշ է եղել փոխգործակցության դրույթները հաշվի չառնելու հանգամանքը: «Մեզ համար ամենագլխավոր սկզբունքներն են՝ համակարգի ապամոնտաժում, տնտեսական զարգացմանն ուղղված հիմնական 20 խնդիր, ԼՂՀ հիմնախնդիր, որի կարգավորման շուրջ մեր տեսակետը չի փոխվել վերջին 20 տարվա ընթացքում:

Սակայն դաշինքային բոլոր սկզբունքները խախտվեցին: Նախ՝ այդ դաշինքում պետք է ձեւավորվեր խորհուրդ, որը կոնսենսուսային որոշումներ կկայացներ: Խորհուրդը պետք է քննարկեր, թե որ ծրագրով ենք առաջնորդվելու հաղթելու դեպքում: Այդ ծրագիրն առ այսօր մշակված չէ: Բոլորը միայն կենտրոնացած են ցուցակում իրենց դիրքերի վրա: Մինչդեռ սա չպետք է սկզբունքային նշանակություն ունենա: Իրականում ով ավելի արժանի է, նա էլ պետք է ընդգրկվի ցուցակում»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Ամփոփելով՝ Դեմոկրատական կուսակցության նախագահը նշեց, որ երկրում փտած համակարգ է, եւ եթե այսպես շարունակվի, կործանումն անխուսափելի կլինի:

Տպել
2785 դիտում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան