Զինծառայողին 2-րդ վիրահատությունը չի արվում եւ մետաղական կոնստրուկցիան ոտքից չի հեռացվում

Արդեն նախկին զինծառայող Վազգեն Հայրապետյանն ու նրա ընտանիքը հայտնվել են անելանելի վիճակում: Զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած երիտասարդը երկրորդ վիրահատության կարիքն ունի, բայց դա ոչ մի կերպ չի կատարվում:

Հայրը` Վահրամ Հայրապետյանը, մեր զրույցում պատմեց, որ տղան վնասվածք է ստացել նախորդ տարվա օգոստոսի 15-ին: Սյունիքում ծառայող Վազգենը, այլ զինվորների հետ միասին, մի քանի օրով տեղափոխվել է Երեւան` զորահանդեսի փորձերին մասնակցելու, որոնք իրականացվել են Աբովյան քաղաքում: Հերթական փորձի օրը ավտովթար է տեղի ունեցել: Վազգենը ստացել է մարմնական վնասվածք: Ի դեպ, նա եղել է միակը, որի մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ:

Զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդոսկրի վզիկի սերտաճող կոտրվածք: Վիրահատություն է կատարվել: Ազդրի շրջանում երկաթներից համապատասխան կոնստրուկցիա է տեղադրվել: Նաեւ ասել են, որ դա պետք է հանվի չորս ամիս հետո: Բայց ահա ժամանակ անց այդ երկաթները հանելն ու հերթական վիրահատությունը խնդիր են դարձել: Եւ արդեն լրանում է վեցերորդ ամիսը:

Վահրամ Հայրապետյանն ասում է` որպեսզի երկրորդ վիրահատությունն անվճար կատարվի, պահանջվում է, որ որդին հաշմանդամության կարգ ունենա: Իսկ դա ստանալու գործընթացը մի իսկական գլխացավանքի է վերածվել: Նրա խոսքով, ֆուտբոլի գնդակի նման մի տեղից մյուսն են ուղարկում, ու ոչ ոք իր գործը չի համարում պատշաճ կերպով բացատրել, թե ինչ ճանապարհ պետք է անցնի ինքը, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ, որպեսզի ի վերջո կարողանա օգնած լինել որդուն:

«Չեք պատկերացնի, թե ինչ է կատարվում հոսպիտալում: Այստեղից` շտաբ, շտաբից` այնտեղ: Այդքան հերթ կանգնել... ու վերջում ոչ մեկը կատեգորիկ չի ուզում քեզ ինֆորմացիա տալ քո հետագա քայլերի մասին: Դու եկել ես այստեղ ինչի համար կամ գնա էնտեղ` ինչի համար, կամ հիմա ի՞նչ անեմ ես: Սա շարքային երեւույթ չէ, որ բոլորս տեղյակ ենք. հեռու մարդուց, հիվանդացել ես, գնում ես պոլիկլինիկա, դիմում ես բժշկին»,- անորոշության մեջ է հայտնվել նախկին զինծառայողի հայրը:

«Երեխան քանի ամիս գիշեր-ցերեկ քուն ու դադար չունի, նստել չի կարողանում, պառկել չի կարողանում: Անվերջ հենակների վրա ոտքը քարշ տալով քայլել չի կարող: Ու այդ ամեն ինչը իմ աչքի առաջ է: Հիմա ես չգիտեմ` ինչ անեմ: Հաշմանդամության կարգի գործընթացը պետք է վերջացնեմ, բայց դա գործնականում անհնարին է թվում»,- շարունակեց Վահրամ Հայրապետյանը:

Ասաց, որ այս ընթացքում դիմել է պաշտպանության նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

«Զանգել եմ պաշտպանության նախարարության թեժ գիծ երկու թե երեք անգամ, մի անգամ էլ հայրս է զանգահարել: Ինչպես ամեն ինչը այս երկրում, ֆիկցիա է: Ընդամենը դա գործում է, ցույց տալու համար, որ մենք աշխատում ենք: Քանի որ կա թեժ գիծ, քանի որ կա դրա գործառույթը, քանի որ եղել է գրանցված զանգ, ընդամենը այդ խաչը դրվում է, որ զանգել են, պատասխանել ենք: Էլ ի՞նչ եք ուզում: Շնորհակալություն ասեք, որ բարեհաճել են պատասխանել: Զանգել եմ նույնիսկ ՄԻՊ գրասենյակ: Պատասխանում են` դե մենք ինչ կարող ենք անել, դե դա մեր գործառույթը չէ, պաշտպանության նախարարություն զանգե՞լ եք»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ պաշտպանության նախարարությունից խոստանում են, որ հարցը լուծում կստանա ու ամեն ինչ դրանով էլ ավարտվում է:

Վահրամ Հայրապետյանին տեղեկություն էր հասել, որ որդուն անհրաժեշտ տիպի վիրահատության համար պետությունը բուժհաստատությանը վճարում է ընդամենը 100 հազար դրամ, այն դեպքում, երբ դրա արժեքը 400-600 հազար դրամ է: Նա ենթադրեց, որ հենց այդ անհամապատասխանությունն էլ պատճառ է դառնում խուսափելու անվճար վիրահատությունից ու սպասել վճարման մասին խոստումների:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով նախկին զինծառայող Վազգեն Հայրապետյանին անհրաժեշտ վիրահատության հարցը, ասաց, որ նախարարությունը զբաղվում է խնդրով, եւ այն  անպայման լուծում կստանա: Իսկ թե ինչու մինչեւ հիմա երկրորդ վիրահատությունը չի կատարվել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք բժշկական հարցեր են եւ մասնագետները նպատակահարմար չեն գտել:

Տպել
4488 դիտում

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները