Արթուր Սաքունցը 1000 դրամների հարցով կդիմի դատարան. սա կողոպուտ է՝ օրը ցերեկով

06/02/2017 schedule13:54

Թեեւ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը դեռեւս չի ձեւավորվել, սակայն քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամներն արդեն իսկ գանձվում են:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւս բացառություն չէ: Աբսուրդի զոհ նաեւ նա է դարձել: 1-2 օր առաջ իրավապաշտպանը պարզել է, որ այդ գումարը, իր կամքին հակառակ, արդեն իսկ հանվել է իր հաշվեհամարից: Սաքունցը որոշել է առաջիկա 1 ամսվա ընթացքում բողոք ներկայացնել դատարան՝ վիճարկելու օրենքի հակասահմանադրականությունը: Ներհայաստանյան ատյանները սպառելուց հետո նա պատրաստ է դիմելու ընդհուպ ՄԻԵԴ: Իսկ մինչ այդ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ ինքն իր գործատու հանդես եկող Արթուր Սաքունցը, խիստ դժգոհ են 1000 դրամների պահումների փաստից:

«Այս շտապողականությունն ակնհայտ է դարձնում, որ բյուջե գումար լցնելու խնդիր է դրված: Իհարկե, չպետք է մոռանալ, որ բյուջեի եկամուտների ապահովման ավելի կարեւոր աղբյուր կա՝ ստվերային տնտեսության բացահայտումն ու հարկային դաշտ բերելը: Բայց այս պարագայում քաղաքական կամք եւ ջանք է անհրաժեշտ: Իսկ ընդհանուր առմամբ, 1000 դրամների վճարը հակասահմանադրական եւ հակաօրինական է: Սա զուտ տեխնիկական, այն է՝ հաշվապահական հաշվառման մեջ 1000 դրամների գանձման ծրագրային ներդրման միջոցով իրականացվող կողոպուտ է՝ օրը ցերեկով: Սա ծրագրային խուլիգանություն է: Իր բովանդակությամբ եւ իրականացման ձեւով այս օրենքը հակաիրավական է»,- նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ 1000 դրամների գանձումն անունով վճար է, սակայն բուն նշանակությամբ՝ հարկ, որի վճարման դիմաց ինքը եւ մյուս քաղաքացիները որեւէ ծառայություն չեն ստանում:

«Գոյություն չունեցող հիմնադրամը չտեսած՝ բյուջեն ենք լցնում: Իսկ թե հիմնադրամը ե՞րբ է ստեղծվելու, հավաքված գումարներն ինչպե՞ս են բյուջեից տեղափոխվելու, այլ հարց է: Իրականում սրանք կորած գումաներ են, եւ ոչ մի երաշխիք չկա, որ այդ գումարները չեն փոշիանա, ճիշտ այնպես, ինչպես փոշիացել են շատ հիմնադրամների դրամական միջոցները: Սա պարազիտային իշխանություն է, որը մատը մատին չի տալիս եւ միայն տզրուկի նման ժողովրդից միջոցներ է քամում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ թեեւ գումարի գանձումն արդեն սկսվել է, սակայն հիմնադրամը դեռ չի ստեղծվել․ այժմ ձեւավորվում է դրա խորհուրդը, որն էլ դեռ պետք է ընտրի գործադիր մարմնի անդամներին: Ըստ ԿԲ-ի՝ հիմնադրամի խորհուրդը ենթակա է ձեւավորման մինչեւ 2017 թվականի փետրվարի 16-ը: Ինչ վերաբերում է գումարները մինչեւ հիմնադրամի ձեւավորումը գանձելուն, ապա, ԿԲ-ն, հղում անելով նշված օրենքի 30-րդ հոդվածին, փոխանցում է՝ «դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը ծագել է 2017թ. հունվարի 1-ից»:

Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը: Կողմ էր քվեարկել 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Տպել
2889 դիտում

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած