Մեկնարկեց ԱԺ ընտրություններին մասնակցելու առաջադրումների փուլը

Այսօրվանից՝ փետրվարի 6-ից, սկսվել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների առաջադրումները: Գործընթացը տևելու է մինչև փետրվարի 16-ը: Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն այսօրվանից կարող են մասնակցելու վերաբերյալ իրենց դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ փետրվարի 16-ից հետո հաջորդ տասնօրյակում ԿԸՀ-ն դադարեցնելու է հայտերի ընդունումն ու սկսելու է դրանց ուսումնասիրման գործընթացը: Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանված 2017-ի մարտի 5-31–ը՝ մինչեւ ժամը 24։00–ն։

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ առաջադրումների առաջին օրերին ԿԸՀ որևէ դիմում չի ներկայացվում: Այս պահին ԿԸՀ-ն դեռ որեւէ ուժից դիմում չի ստացել: Ավելին դեռևս հստակ չէ, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են մասնակցելու այս ընտրություններին: Իհարկե, որոշակի պատկերացում կա, թե որ ուժերը կարող են մասնակցել, բայց նրանք էլ իրենց ներսում դեռ մասնակցության վերաբերյալ շատ հարցեր չեն հստակեցրել: Օրինակ, եթե արդեն ակնհայտ է, որ Հանրապետական, «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կամ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն առանձին՝ առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու են գնալու ընտրություններին, ապա մինչև օրս էլ այդ ուժերը վերջնականապես չեն հստակեցրել իրենց համամասնական ցուցակները և ռեյտինգային թեկնածուներին: Հանրապետական կուսակցությունն այդ հարցը քննարկելու է այս հինգշաբթի տեղի ունենալիք գործադիր մարմնի նիստում:

Դեռ հստակ չէ նաև ուրվագծվող դաշինքների կազմը: Օրինակ, «Ելք» դաշինքը, որը «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից ձևավորվել է դեռևս երկու ամիս առաջ, մինչև այսօր էլ հայտարարում է, որ իրենք բաց են ուրիշ այլ ուժեր ներգրավվելու համար: Եվ քանի դեռ դաշինքը վերջնականապես ձևավորված չէ, բնականաբար վերջնականապես չի կարող ձևավորվել նաև նախընտրական ցուցակները: Կարծես թե դեռևս վերջնական չէ, թե որ ուժերն են համախմբվում Ծառուկյան դաշինքի շուրջ: Նախորդ շաբաթ տեղեկություններ շրջանառվեցին, թե «Բարգավաճ Հայաստան», ՌԱԿ, ՍԴՀԿ, ՀՀՇ կուսակցություններն ու «Միասնություն շարժումը» պետք է անցած կիրակի դաշինք ձևավորելու շուրջ համաձայնագիր ստորագրեին, բայց այն հետաձգվեց: Ամենայն հավանականությամբ, դեռ դաշինքի հետ կապված հարցերը հստակ չեն:

Ավելի աղոտ է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի ճակատագիրը: Այս դեպքում էլ թեև Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Վարդան Օսկանյանի «Համախմբում», Արամ Գ.Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական», Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցություններն ու մի քանի այլ կազմակերպություններ են հայտարարել, որ սատարելու են նրան, բայց դեռևս ավելի կոնկրետ հայտ չի ներկայացվել:

Անորոշ է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունների համագործակցությունը եւս: Այս դեպքում, կարծես թե դաշինք չի կազմվելու, պարզապես նախընտրական ցուցակ է ձևավորվելու ԱԴ կուսակցության անունով, որը գլխավորելու է Հրանտ Բագրատյանը: Այս դեպքում խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններում դաշինքի նվազագույն շեմը 7 տոկոս է, իսկ կուսակցությանը՝ 5 տոկոս: Եվ բնականաբար 7 տոկոսն ավելի դժվար է հաղթահարել: Հավելենք, որ նախնական հայտարարությունների համաձայն, այս ցուցակով կարող է հանդես գան նաև «Ժառանգություն« կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը:

Նույնը վերաբերում է նաև ՀԱԿ-ին: Այս կուսակցությունն էլ նախնական տեղեկությունների համաձայն, իր հիմնական դաշնակից Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ է ընտրություններին մասնակցելու: Սույն ցուցակում նույնպես առանձին անհատների ներգրավումը չի բացառվում: Եվ մի գուցե ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն նույնպես ոչ դե դաշինքով այլ մի կուսակցության ցուցակով մասնակցեն ընտրություններին՝ նկատի ունենալով 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելու խնդիրը:

Հավելենք նաև, որ առաջադրումներից, այսինքն փետրվարի16-ից հետո Սերժ Սարգսյանը կարող է փոփոխություններ կատարել դեկտեմբերի 29-ի իր հրամանագրում և ընտրությունների օրը, ինչպես ինքն էր ասել, 4-5 օրով հետաձգել: Նա ասել էր, որ այդ հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ արդեն հայտնի կդառնան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը: Սերժ Սարգսյանը, սակայն, ընտրությունների օրվա հնարավոր հետաձգումը պայմանավորել էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով, մինչդեռ ընտրությունների նշանակման օրը սահմանադրական խնդիրներ է հարուցում:

Տպել
5260 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները