Կառավարությունում շարունակվել են գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները

30/01/2017 schedule21:40

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ բնապահպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների հաշվառում և արձանագրվել  սիգի պաշարների 38,9 տոկոս աճ, վեր հանվել իշխանի բնական վերարտադրության ուղղությամբ առկա խոչընդոտները: Նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է նաև էկոտուրիզմի տեղեկատավական կենտրոն, որն ամփոփում է ոլորտի հնարավորություններն ու դրանք տրամադրում զբոսաշրջային օպերատորներին: Ներդրվել է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների կառավարման ավտոմատ համակարգ, ստեղծվել են «Կանաչ»  տնտեսության ազգային կենտրոնը, Ջերմուկ ազգային պարկը: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները ևս նախորդ տարվա ընթացքում շարունակվել են, ներկայում մաքրված տարածքների մակերեսը կազմում է 93 հազար հեկտար: 2016-ի ընթացքում իրականացվել են նաև 70 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ: Նախարարը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում ազգային պարկերը հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ:  

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հետևողական քայլեր իրականացնել Բնապահպանության ոլորտի գործունեությունը կապիտալիզացնելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր: Այն ներկայացվել է կառավարության աշխատակազմ և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամկետում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը  ներկայացնելով հաշվետվությունը՝ նշել է, որ միջոցառումներն ուղղված են եղել արտահանման խթանմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը և զբոսաշրջության հետագա զարգացմանը: Ըստ նրա` աշխատանքներ են տարվել Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման նպատակով, նախատեսվում է մինչև ապրիլ սկսել ԱՏԳ-ի ստեղծման աշխատանքները: Դեպի Իրան մուտք գործելու նպատակով մարդատար ավտոմեքենաների համար սահմանված մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրությամբ և նախկինում պահանջվող արժեքային շեմը նվազեցվել է երեք անգամ:

Տպել
2102 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը