ԱԺ ընտրությունները սխալ օր են նշանակել. ի՞նչ անել

«Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը մոտ տասն օր առաջ բացահայտեց, որ խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի հրամանագիրը հակասահմանադրական է: Այսինքն, ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների համար սահմանադրորեն ընտրված ճիշտ օրը չէ:

Ս. Սարգսյանը կամ նրա հրամանագրի տեքստը պատրաստողներն ու այդ օրը որոշողները առաջնորդվել են 2016թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Ընտրական օրենսգրքով, որի 103-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ»: ԱԺ լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին, եւ այս դեպքում ընտրվել է «ոչ շուտ, քան 60 օր» տարբերակը: Բայց եթե նոր Սահմանադրությամբ ենք հարցը դիտարկում, ապա մայր օրենքում ԱԺ ընտրությունները կանոնակարգող 91-րդ հոդվածը նույն Սահմանադրության եզրափակիչ եւ անցումային դրույթների 209 հոդվածի 3-րդ կետի համաձայն ԱԺ-ին վերաբերող այլ հոդվածների հետ միասին ուժի մեջ է մտնում միայն «ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը»:

Այսինքն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը որոշելու համար պետք է առաջնորդվել նախկին կամ 2005թ. ընդունված Սահմանադրությամբ, որի 68-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ հերթական ընտրությունները պետք է անցկացվեն «նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»։ «Եվ եթե հաշվում ենք, որ գործող ԱԺ-ի լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին, ապա հերթական խորհրդարանական ընտրությունների օրը պետք է նշանակվի ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից առնվազն 20 օր հետո: Բայց իրենք առաջնորդվել են նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով եւ դեռեւս չգործող նորմով»,- մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Հավանաբար սահմանադրական եւ օրենսդրական այս անհամապատասխանություններն էլ նկատի ունենալով՝ Ս. Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ դեմ չէ, եթե ընտրությունները 4-5 օրով հետաձգեն: Բայց նա դա պայմանավորեց ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով: Մինչդեռ,  Սահմանադրությունը պահանջում է ոչ թե 4-5 օրով, այլեւ մոտ 20 օրով հետաձգել: Ամեն դեպքում իշխանությունները ստիպված են փոխել ընտրությունների օրը, բայց ոչ թե 4-5 օրով, այլ վերը նշված ժամկետների սահմաններում, հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են նշում, նորից կխախտեն Սահմանադրությունը: Իսկ քվեարկության օրվա փոփոխությունն արդեն ենթադրում է նախընտրական ու հետընտրական ողջ գործընթացների ժամանակացույցի փոփոխություն: Նաեւ չի բացառվում, որ Ս. Սարգսյանի նոր հրամանագիրը կամ ընտրությունների նոր օրվա նշանակումը պետք է տեղի ունենա մինչեւ փետրվարի 6-ը, քանի որ հենց այդ օրվանից է սկսվելու կուսակցությունների եւ դաշինքների առաջադրման դիմումների ներկայացումը: Իսկ արդեն հետագա տարիների ընտրությունների դեպքում որեւէ նման հակասություն չի առաջանա, քանի որ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի:

Բայց խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու խնդիրը միայն այսքանով չի ավարտվում: Այն մեկ այլ՝ ավելի մեծ խառնաշփոթ է ենթադրում: Բանն այն է, որ այս տարի գարնանը ավարտվում են նաեւ Երեւանի ավագանու լիազորություններն ու ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն: Իսկ դրանք տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, եթե չասենք՝ գրեթե միաժամանակ: Հենց սա էլ իշխանությունների մոտ խուճապ է առաջացրել: Եվ այսպես՝ նոր ԸՕ-ի Անցումային եւ եզրափակիչ դրույթների 144-րդ հոդվածի համաձայն՝ «մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են 2011թ. մայիսի 26-ի՝ հին ԸՕ-ի կանոնակարգումներին համապատասխան»:

Իսկ Երեւանը, ինչպես գիտենք, այլեւս համայնք է: Եվ նախկին ԸՕ-ի 127-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Երեւանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Երեւանի գործող ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2013թ. հունիսի 8-ին եւ ավարտելու է 4 տարի հետո՝ 2017թ. հունիսի 8-ին: Ըստ այդմ նոր ավագանու ընտրությունների օրը հաշվարկվում է մայիսի 9-19-ի միջակայքում: Եվ եթե խորհրդարանական ընտրությունների օրը ճիշտ ժամկետում նշանակվի, ապա Երեւանի ավագանու ընտրությունների օրը դրանից լավագույն դեպքում մոտ 10 օր հետո կնշանակվի:

Դե պատկերացրեք՝ հանրապետության երկու խոշորագույն՝ ԱԺ եւ Երեւանի ավագանու նախընտրական գործընթացները սկսվեն գրեթե միաժամանակ: Գրեթե միաժամանակ սկսվում են նախընտրական բոլոր գործընթացները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ ներկայացնելը, դրանց ուսումնասիրման ու գրանցման փուլերը, եւ որ ամենակարեւորն է, նախընտրական քարոզարշավը: Այս դեպքում կուսակցական ակտիվը պետք է խորհրդարանակա՞ն, թե Երեւանի ավագանու ընտրությունների համար քարոզի: Խառնաշփոթը մեծ է լինելու բոլոր օղակներում՝ սկսած կուսակցություններից ու դաշինքներից, ԿԸՀ-ից, ընտրական հանձնաժողովներից, վերջացրած ընտրողներով: Առանց այդ էլ խորհրդարանական այս ընտրություններն աննախադեպ են կիրառվող տեխնոլոգիաների առումով: Եվ ընտրողը դեռ պետք է հասկանա, թե իր ուզած մարդուն եւ կուսակցությանն ինչպես ընտրի քվեարկության օրը իրեն հրամցվող բազմաթիվ բյուլետենների միջից:

Մյուս կողմից, ԱԺ ընտրություններից անմիջապես հետո կարող է հետընտրական պրոցեսներ սկսվեն, ընդդիմությունը փողոց դուրս գա, վերահաշվարկի պահանջներ ներկայացնեն եւ այդպես շարունակ: Իսկ դա, խոստովանենք, արդեն Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իշխանությունների համար խիստ անցանկալի է, քանի որ իրենց նախընտրական քարոզչությունն ուղեկցվելու է բուռն դժգոհություններով: Ահա այս թնջուկը պետք է լուծեն ՀՀ իշխանությունները:

Նախօրեին Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ, որով հավանաբար համապատասխան լուծումներ կառաջարկվեն: Երեկ մինչեւ ուշ երեկո մեզ չհաջողվեց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ իշխանության ներկայացուցիչներից, հատկապես իրավական բլոկի պատասխանատուներից: Նրանք հավանաբար փակուղուց դուրս գալու ելքեր են փնտրում:

Տպել
13097 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են