«Փոքր Մհեր» կրթահամալիր այլեւս չկա, այն տարրալուծվեց, որոշ աշխատակիցներ գործազուրկ դարձան

«Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը պարբերաբար հայտնվում էր աղմկոտ պատմությունների կիզակետում, իսկ նախորդ տարեվերջին էլ աշակերտները բողոքի ակցիա էին անում ընդդեմ տնօրենի, ըստ էության, այլեւս գոյություն չունի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում երեկ տեղի է ունեցել կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշումը եւ նշել, որ կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ու առաջացած խնդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» եւ «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցը պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ միավորվելու մասին: Այժմ էլ, փաստորեն, կրթահամալիրի հիմնական դպրոցն է վերակազմակերպվում: Նորաստեղծ հաստատությունը համարվելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի իրավահաջորդը:

Կրթության եւ գիտության նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը մեր զրույցում նկատեց, որ Ապարանի նշված վարժարանն իրականում կրթական գործունեություն չէր ծավալում, այնտեղ չկային աշակերտներ եւ արդարացված չէր դրա գոյությունը:

«Այսպես թե այնպես դրված էր Ապարանի ռազմամարզական վարժարանի հարցը: Մոտ մեկ տարի ուսումնական հաստատությունը կրթական գործունեություն չէր իրականացնում, երեխաներ չէին դիմում եւ սովորողների քանակ չէր ապահովվում: Դրա համար էլ այս տարի կրթության նախարարությունում քննարկվում էր վարժարանի գոյության նպատակահարմարությունը: Եվ քանի որ այս իրադարձություններն էլ եղան, «Փոքր Մհերի» ավագ դպրոցն անջատվեց հիմնական դպրոցից եւ միացավ «Մոնթե Մելքոնյանին», նախարարությունն առաջարկեց, եւ կառավարությունն էլ որոշում կայացրեց «Փոքր Մհերի» հիմնական դպրոցը եւ Ապարանի մարզառազմական վարժարանը միաձուլել ու ստեղծել մեկ նոր ուսումնական հաստատություն»,- ասաց նախարարության մասնագետը: 

Փորձեցինք պարզել, թե ինչ է նշանակում ուսումնական հաստատություն` առանց սովորողի: Արդյոք այդ վարժարանն ունեցե՞լ է աշխատակազմ: «Ես հիմա միայն իմ հայտնած տվյալները ունեմ ձեռքիս տակ, ավելի վաղ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Ապարանի վարժարանով ես այդքան չեմ զբաղվել, որ ձեզ կարողանամ պատասխանել»,- արձագանքեց նա:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի հիմնական դպրոցում սովորում է 208 աշակերտ: Եվս 84-ը եղել են ավագ դպրոցում, որոնց մեծ մասը` թվով 67-ը, արդեն իսկ իրենց ուսումը շարունակում են «Մոնթե Մելքոնյան» վարժարանում: Այն ժամանակ, երբ հայտարարվեց նշված միավորման հեռանկարի մասին, տարբեր խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ անող աշակերտներն այս որոշման կապակցությամբ նույնպես դժգոհություն հայտնեցին` ընդգծելով, որ իրենք խնդրի լուծման այսպիսի տարբերակ չէ, որ ակնկալում էին: Այժմ էլ, փաստորեն, նրանց մի մասը հրաժարվել է տեղափոխությունից:

Ինչ վերաբերում է «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակազմին, դրանում ընդգրկված է եղել մոտ 140 մարդ` ուսուցիչ ու վարչական աշխատող: Մի մասն արդեն կորցրել է աշխատանքը: Հիշեցնենք, որ «Փոքր Մհերը» գործում էր երկու մասնաշենքում, որոնցից մեկը, որտեղ ավագ դպրոց էր, գտնվում էր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` «Կորեայի ձորում», իսկ մյուսը` Նուբարաշենում, որտեղ փաստորեն վերակազմյալ դպրոցն է գործելու:

««Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսուցիչների մեծ մասը` մոտ 70 տոկոսն այս պահին Նուբարաշենում աշխատում է: Ճիշտն ասած` պայմանավորվածություն կա, որ «Մոնթե Մելքոնյանում» աշխատատեղ լինելու դեպքում «Փոքր Մհերի» ավագ դպրոցի ուսուցիչներից կընդունեն աշխատանքի: Ամեն դեպքում, բոլոր աշխատողներն այս պահին դեռեւս աշխատանքի մեջ են համարվում մինչեւ կրթահամալիրի գործունեության վերջնական դադարեցումը. վերակազմակերպման գործընթացը դեռեւս երեք ամիս ընթացքի մեջ է լինելու»,- տեղեկացրեց Արթուր Կարապետյանը: 

Իսկ թե ինչ ճակատագիր կունենա Ապարանի վարժարանի ազատվող շենքը, ըստ ԿԳ նախարարության մասնագետի, դեռեւս որոշված չէ: «Փոքր Մհերի» ավագ դպրոցի մասնաշենքը տեղափոխվել է պաշտպանության նախարարության բալանս, իսկ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» նորաստեղծ հաստատությունը կգործի կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ, դրա ղեկավարումը ստանձնելու համար կձեւավորվի նոր խորհուրդ եւ կհայտարարվի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Հ.Գ. Տպավորություն է, որ ուսումնական հաստատությունների այս խմբավորումն իրականացվում է զուտ միայն դպրոցները խոշորացնելու եւ խնայողություններ անելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում ու հենց նոր մոտեցումներն են պատճառը, որ «Փոքր Մհերում» առաջացած խնդիրները լուծելու համար ընտրվեց վերը նկարագրված տարբերակը: ԿԳ նախարարության մեր զրուցակից մասնագետը դա չհերքեց. «Կառավարության քաղաքականությունն այս պահին համընկավ մեր հիմնախնդիրների կուլմինացիոն կետի հետ եւ երկուսը մեկում իրականացվեցին այդ փոփոխությունները»:

Տպել
8617 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ