Ինչո՞ւ են խաբել Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չի դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Վարչության պետ Մնացական Բիչախչյանը, սակայն, մեր զրույցում ընդամենն ասաց, որ նման տեղեկանք ստանալու համար երեկվա դրությամբ ընդամենը 8 անձ է դիմել վարչություն, բայց չմանրամասնեց, թե ովքեր են նրանք՝ պատճառաբանելով, որ առանց այդ անձի համաձայնության իրավունք չունի նման տեղեկություն բացահայտել: Կառավարությունից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ՝ վարչապետը դիմե՞լ է կամ ե՞րբ է դիմելու այդ տեղեկանքը ստանալու համար:

Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին ապրել է Ռուսաստանում, նա 2011-2016թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահը, իսկ 2012-2016թթ.՝ նաեւ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը: Բայց ՀՀ Սահմանադրությունն ու այլ օրենքները նրան չեն արգելել՝ նշանակվել ՀՀ վարչապետ: Այս դեպքում գործել է նախկին Սահմանադրությունը, իսկ 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությամբ՝ վարչապետին եւ կառավարությանը վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն 2018-ին:

Ըստ այդմ, կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու եւ պատգամավորի թեկնածու լինելու համար պահանջվում է վերջին 4 տարվա ՀՀ մշտական բնակություն: Այդ տեղեկանքը ստանալու համար շուրջ 20 օր ժամանակ կա, եւ  կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակներում ընդգրկվող հարյուրավոր թեկնածուներ դեռ նոր պետք է դիմեն ոստիկանություն եւ ստանան այն: Բիչախչյանը նաեւ հավելեց, որ թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների ու դաշինքների գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետ է սահմանել փետրվարի 6-16-ը, բայց եթե անգամ այդ օրերին էլ իրենց դիմեն, ապա իրենք 3 օրվա ընթացքում պարտավոր են տեղեկանքը տրամադրել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ իր հերթին հավելեց, թե քանի որ փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-16-ը, ապա իրենք այդ բոլոր օրերին էլ ընդունում են դիմումները, անկախ այն հանգամանքից, որ այդ տեղեկանքները կարող են փետրվարի 6-ից հետո էլ տրամադրված լինել: Ավելին, նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե այդ փաստաթղթերում որոշակի անճշտություն կամ թերություն է հայտնաբերվում, ապա այն ուղղելու համար տվյալ թեկնածուին ողջամիտ ժամկետ է տրվում: Իսկ ողջամիտ ժամկետը, նրա ներկայացմամբ, 48 ժամի սահմաններում է: «Եթե հնարավոր չի լինում վերացնել թերությունը, նոր մերժում ենք: Բայց փետրվարի 26-ից հետո նման հնարավորություն չի տրվում, քանի որ մինչեւ 26-ը բոլորն արդեն պետք է գրանցված լինեն»,- ասաց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա արդեն կարելի է եզրակացնել, որ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար նա ոստիկանություն չի էլ դիմի: Հատկապես որ հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում հայտարարել էր. «Վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ցուցակում չեմ լինի»:

Իսկ Կարապետյանը վարչապետ նշանակվելիս տեղյա՞կ էր, որ իր՝ վերջին 4 տարիներում ՀՀ-ում չբնակվելու հանգամանքը կարող է նման խնդիրներ առաջացնել: Եթե տեղյակ լիներ, դժվար թե վերը նշված հայտարարությունն աներ: Կամ էլ գոնե երկարաժամկետ աշխատելու վերաբերյալ հայտարարություններ չէր անի: Հատկապես որ 4 տարվա մշտական բնակության նույն պահանջը գործելու է նաեւ 2018թ. վարչապետի համար: Ավելին, եթե Կարապետյանը նախապես հասկանար, որ ՀՀ-ում մշտական բնակություն չունենալն իր համար կարող է նման խոչընդոտներ հարուցել, դժվար թե համաձայներ անդամակցել ՀՀԿ-ին: Հատկապես որ կուսակցական դառնալը բացասաբար է ազդել նրա վարկանիշի վրա: Ընդամենը մեկուկես տարի վարչապետ նշանակվելու համար ինչո՞ւ նա պետք է նման զոհողության գնար: Չէ որ 2018-ից հետո պետական համակարգում լավագույն դեպքում նա կարող է նախարար նշանակվել, ինչին հաստատ չի գնա վարչապետի պաշտոնը թողնելուց հետո:

Տպավորություն է, որ իշխանությունները Կարեն Կարապետյանին երկարաժամկետ ու բարձր խոստումներով են ՀՀ բերել՝ նրա համար չբացահայտելով վերոնշյալ խնդիրը: Եվ արժե նշել, որ վարչապետի պաշտոնավարման սկզբնական շրջանի ոգեւորությունը սառեց, երբ հասկանալի դարձավ, որ չի կարող ընդգրկվել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Այսպիսով, կրկին ամրապնդվում է այն տեսակետը, թե Կարապետյանին վարչապետ նշանակելը ՀՀԿ-ի համար ընդամենը նախընտրական մեծ ակցիա էր: Եվ իսկապես, Հովիկ Աբրահամյանի հրաժարականով եւ նրա նշանակումով մթնոլորտային զգալի փոփոխություն է տեղի ունեցել: Հիշենք, թե ինչ լարված վիճակ էր «Սասնա ծռեր» խմբի գործունեությունից հետո: Կարապետյանը թուլացրեց այդ լարվածությունը եւ փոփոխությունների դրական սպասում առաջացրեց: Իսկ իր կենսագրության մեջ կավելացնի 1,5 տարի ՀՀ վարչապետ լինելու տողը:

Տպել
9964 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին