Վրացիների կազմակերպած ֆլեշմոբն իր բարձր կազմակերպվածությամբ զարմացրել է մարզաշխարհին

Ուղիղ մեկ ամսից՝ փետրվարի 19-ին, ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի «Smoothie King Center» 20 հազարանոց մարզադահլիճում կայանալու է տարվա բասկետբոլային գլխավոր շոուն՝ բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի հանդիպումը, որը, սակայն, 66 տարիների ընթացքում առաջին անգամ լրջագույն խնդիրների առաջ է կանգնել մեր հարեւան երկրի՝ Վրաստանի «պատճառով»: 1951 թվականից տարին 1 անգամ անցկացվող այս հանդիպումը ունի հստակ կանոնակարգ, ձեւաչափ, որոնք չեն փոխվել անցած 66 տարիների ընթացում: Հանդիպմանը մասնակցում են NBA-ի «Արեւելք» եւ «Արեւմուտք» կոնֆերենցիաների 12-ական լավագույն բասկետբոլիստները, ընդ որում, թիմերի մեկնարկային կազմերը ընտրվել են երկրպագուների քվեարկության միջոցով, իսկ մյուս բասկետբոլիստներին ընտրել են թիմերի մարզիչները, ավագները:

«Բոլոր աստղերի հանդիպումները» («NBA All-Star Game») մշտապես աչքի են ընկել ամերիկյան սպորտին բնորոշ կազմակերպչական բարձր մակարդակով, եւ տարիների ընթացքում այն դարձել է բասկետբոլային աշխարհի տարվա գլխավոր իրադարձությունը, ընդ որում, այս խաղում մեկնարկային կազմում հայտնվելը յուրաքանչյուր բասկետբոլիստի երազանքն է: Շատ հաճախ NBA-ում բասկետբոլիստների կարգը չափվում է ոչ թե նվաճած տիտղոսներով, այլ «NBA All-Star Game»-ին մասնակցելու քանակով: Ամերիկացիները իրենց հերթական հեքիաթն են ստեղծել, վայելում են այն եւ հանգիստ պատրաստվում էին նաեւ առաջիկա հանդիպմանը, բայց օրեր առաջ հրապարակվել է «NBA All-Star Game»-ի մեկնարկային կազմերի նախնական քվեարկության արդյունքները, որոնք շփոթեցրել են կազմակերպիչներին, զարմացրել բասկետբոլային աշխարհին:

Հունվարի 12-ի դրությամբ «NBA All-Star Game» «Արեւմուտք» թիմի մեկնարկային կազմում է հայտնվել «Գոլդեն Սթեյթ» թիմի կենտրոնական, վրացի Զազա Պանչուլիան: 2003 թվականից NBA-ում հանդես եկող, 211 սմ հասակ ունեցող, երբեւէ բասկետբոլային ինչ-որ արտակարգ ունակություններ չցուցաբերած, մշտապես միջին կարգի բասկետբոլիստի համբավ ունեցող 33-ամյա Զազա Պանչուլիան հավաքել է 823 հազար 376 ձայն եւ շրջանցել շատ ու շատ անվանի բասկետբոլիստների: Բասկետբոլային աշխարհը, «NBA All-Star Game»-ի կազմակերպիչները իսկական շոկի մեջ են հայտնվել այս քվեարկության արդյունքում, իսկ մանրամասն ուսումնասիրությունները հետեւյալ արդյունքներն են ցույց տվել. Պանչուլիայի օգտին ամենաիսկական ֆլեշմոբ է կազմակերպվել Վրաստանում: Ֆեյսբուքում մոտ 2 միլիոն վրացիներ են գրանցված, որոնց գրեթե կեսը մասնակցել է «NBA All-Star Game»-ի քվեարկությանը, Պանչուլիային աջակցելու կոչեր են արել անգամ Վրաստանի նախագահը, սպորտի նախարարը:

«Համազգային գաղափար» անունը ստացած այս շարժումը ի վերջո հասել է իր նպատակին. Պանչուլիայի օգտին քվեարկել են 823 հազար մարդ, որոնց ահռելի բաժինը Վրաստանի քաղաքացիներ են: «Զազան այն միակն է, որը կարող է մեզ միավորել: Մենք հպարտանում ենք նրանով: Մենք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ենք, քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, շատ հաճախ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հարցի վերաբերյալ: Բայց Զազան միավորեց բոլորիս: Մենք հասկանում ենք, որ Զազան թոփ կենտրոնական չէ: Այս քվեարկությունն էլ մեծ հաշվով նրան պետք չէ: Բայց սա մեր բոլորիս՝ Վրաստանի պատիվն է», - հայտարարել է ի օգուտ Զազա Պանչուլիայի քվեարկության ակտիվիստներից մեկը: Ահա այսպես վրացիները կարողացել են ազդել «NBA All-Star Game»-ի հանդիպման վրա: Մարզաշխարհը ուղղակի զարմացած է վրացիների պահվածքով՝ միասնականությամբ, հետեւողականությամբ, կազմակերպվածությամբ:

Այս առումով շատ բնորոշ է նաեւ հայկական սպորտում յուրաքանչյուր տարեվերջին տեղի ունեցող աքլորակռիվը՝ լավագույն մարզիկների ընտրության վերաբերյալ: Հայաստանի մարզական ղեկավարները մշտապես կարողանում են գտնել մի քանի տասնյակ լրագրողներ, որոնք պարտավորվում են Հենրիխ Մխիթարյանի անունը չնշել լավագույնների ցուցակում եւ ամբողջ աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող հայ մարզիկը չի հայտնվում անգամ իր հայրենիքի լավագույն մարզիկների թվում: ՀԱՕԿ նախագահին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում կարծես արգելված է հնչեցնել անգամ Հենրիխ Մխիթարյանի անունը:

Համենայնդեպս «Սանդերլենդի» դարպասը Մխիթարյանի խփած գոլով էր սկսվում հաջորդ օրվա աշխարհի բոլոր երկրների եւ հեռուստաընկերությունների սպորտային լուրերը, իսկ «Կենտրոնը» այդ օրն ուղղակի սպորտային լուրեր չհեռարձակեց, իսկ լավագույն մարզիկների մեծարման մոտ 3 ժամ տեւած արարողությունից մոնտաժվել էր ընդամենը 10 վայրկյանանոց մի հատված՝ երբ Սերժ Սարգսյանը հնչեցնում է Հենրիխ Մխիթարյան անունը: Հայաստանի մարզական ղեկավարների համար արժե ուղղակի կրկնել վրացի մարզասերի կարծիքը.՝ քվեարկությունը նրան պետք չէ, բայց այն մեր բոլորիս՝ Հայաստանի պատիվն է:  

Տպել
2629 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ