Երևան
-1 °C
Այսօր մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ կառավարության շենքը գտնվել է ուժեղացված հսկողության տակ: Ըստ հրապարակումների, կառավարության նիստը լուսաբանելու մեկնած լրագրողները նկատել են, որ «կառավարության շենքում հսկողություն իրականացնող ավտոմատավորների թիվն ավելացել է: Զինված հսկողություն է սահմանված ոչ միայն շենքի մուտքի մոտ, ինչպես նախկինում էր, այլ նաև շենքի բոլոր հարկերում զինված անձինք են կանգնած»:
Կառավարության շենքում ավտոմատավորներ հայտնվեցին 2015-ի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն Նորք Մարաշում մեծ աղմուկով վնասազերծեց հայտնի զինված խմբին, որն ըստ մեղադրանքի, ծրագրել էր հարձակումներ մի շարք պետական շենքերի վրա,այդ թվում՝ ԱԺ-ի, նախագահականի, կառավարության: Ծրագրերի մեջ էր նաեւ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցումը:
Դրանից հետո ավտոմատավորների ներկայությունն այս շենքերում լրագրողների համար սովորական էր դարձել: Եթե նրանք այսօր հատուկ ուշադրություն են գրավել, նշանակում է գործ ունենք նոր իրավիճակի հետ:
Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժեղացվել է Սերժ Սարգսյանի անվտանգությունը: Ըստ թերթի, դա կապված է ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկության հետ, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր մահափորձ է ծրագրված:
Ընդ որում, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Հրաչյա Հարությունյանը, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը: Լրագրողի հարցին` «լուրեր են պտտվում, որ վարձու մարդասպան` քիլլերի են փնտրում իրավապահները, որը պատվեր է ստացել Սերժ Սարգսյանի դեմ» Հարությունյանը պատասխանել է. «Եթե նման բան բացահայտվեր, ապա այն հայտնի կլիներ բոլորին»:
Սերժ Սարգսյանի անվտանգության պետը չի ասում, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոչ մի վարձու մարդասպան էլ չենք փնտրում: Նա ասում է, եթե նման բան բացահայտվեր, հայտնի կլիներ բոլորին: Ճիշտ է, եթե բացահայտվեր, այսինքն՝ ենթադրյալ վարձու մարդասպանը գտնված եւ ինքնախոստովանական ցուցմունքն էլ տված լիներ, ԱԱԾ-ն հաստատ այդ մասին հաղորդագրություն կտարածեր:
ԱԱԾ-ն, որպես կանոն, պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակում դեռեւս չճշտած եւ չբացահայտած տեղեկությունների վերաբերյալ: Օրինակ, Նորք Մարաշի զինված խմբի գրոհից առաջ որեւէ հաղորդագրություն չէր եղել, թե օպերատիվ տեղեկություն կա, որ նման խումբ գոյություն ունի, որը նախագահի նկատմամբ մահափորձ եւ պետական կառույցների վրա հարձակումներ է ծրագրել: Մինչ այդ ինֆորմացիոն որեւէ արտահոսք նույնպես չկար:
Հիմա փաստորեն, լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրում են Սերժ Սարգսյանի ետեւից եկած վարձու մարդասպանին, եւ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը չափազանց երկիմաստ պատասխան է տալիս այդ մասին հարցին:
Ինչ է սա նշանակում, ինչով է պայմանավորված սույն թափանցիկությունը: Եթե իսկապես տեղեկությունը ճիշտ է, եւ իրավապահներն իրոք նման մարդու են փնտրում, ապա այդ մասին մամուլին տեղեկացնողը ով էլ որ նա լինի, առաջին հերթին վարձու մարդասպանին է տեղեկացնում, որ իրեն փնտրում են: Իսկ եթե նոր զինված գործողություններ ծրագրողներ կան, ապա մամուլի միջոցով նրանց իմաց է տրվում, որ «վառվել» են, իրենց փնտրում են եւ այլն: Իսկ այդ զգուշացումները, բնականաբար, պետք է նվազեցնեն նրանց հայտնաբերելու եւ չեզոքացնելու հավանականությունը:
Կա նաեւ երկրորդ տարբերակ: Ասենք, ԱԱԾ-ն վաղուց վնասազերծել է վարձու մարդասպան համարվողին, բայց վստահ չէ, որ նա միայնակ է գործում: Եւ նման ինֆորմացիոն արտահոսքերով փորձում է անկանոն շարժումների դրդել բոլոր նրանց, ովքեր կարող էին կապ ունենալ նրա հետ:
Թերեւս, ավելի հավանական է երկրորդ տարբերակը, ինչով էլ բացատրվում է նաեւ կառավարության շենքում ավտոմատներով զինված ԱԱԾ-ականների թվի ավելացումը: Այսինքն՝ ԱԱԾ-ն չի բացառում, որ գործ ունի նոր կազմակերպված խմբի հետ եւ դրսում կան մարդիկ, ովքեր կփորձեն ահաբեկչական ակտ իրականացնել այլ պետական կառույցներում եւս:
Ճիշտ է, Հրաչյա Հարությունյանը նաեւ ասել է, որ իրենց մոտ նորմալ աշխատանքային պրոցես է եւ անհանգստանալու, մտահոգվելու, առավել եւս խուճապի մատնվելու կարիք չկա: Սակայն, կարծում ենք, մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններ այս ճակատում որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, լինելու է:
Ամեն դեպքում, ԱԱԾ-ի համար այս ամենը պետք է որ անակնկալ չլիներ: Ընդամենը մեկ ամսի առաջ՝ դեկտեմբերի վերջերին, Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն սպառնացին, որ նոր զինված խումբ կարող է «գործուղվել» Հայաստան:
Նոր Նորքի զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեկտեմբերի 21-ին բանտից բաց նամակ էր հղել Սարգսյանին, որում զարգացումների երեք տարբերակ էր ձեւակերպել.
«1. Կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,
2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում,
3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:
Նշաններ, որ Սերժ Սարգսյանն ընտրել է առաջին երկու կետերից որեւէ մեկը, իսպառ բացակայում են: Ուստի, ուժի մեջ 3-րդ կետն է:
Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր
ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր
Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)
2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման
Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է
Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»
Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում
«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան
Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը
Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը
Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ինչ ունեցվածք ունի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենին նշանակելու է վարչապետը, սա մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)
Գյումրիում, Իջևանում, Վանաձորում մտահոգիչ պատկեր է արձանագրվել. ԱԱՏՄ
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երեւանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Կիրականացվի ԶՈՒ պատվո պահակային վաշտի զորակոչիկների ընտրություն. ցանկացողները պետք է դիմեն զինկոմիսարիատներ
2021-ին Երեւանում հնարավոր կլինի գործարկել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան
Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով աշխարհը գտնվում է բարոյական անդունդի եզրին
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան
Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը
Վարորդ-սանիտար Հովիկ Մուսայելյանը, բարդ իրադրությունում վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
© 2021 Հայկական ժամանակ