Լրագրողի հեռախոսը կոտրելու գործով առաջին դատական նիստը հետաձգվեց (լուսանկարներ)

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Վանաձոր քաղաք) սկսվեց «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի եւ Վանաձոր քաղաքի բնակչուհի Մարիամ Ավագյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, Մարիամ Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության օրը կոտրել էր լրագրողի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:

Նախատեսված ժամին դատական նիստին ներկայացել էին տուժող Շողիկ Գալստյանը, նրա ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը, մեղադրյալ Մարիամ Ավագյանը, մեղադրող դատախազը եւ գործով ներգրավված երկու վկա:

Նիստի մեկնարկին դատավոր Սուրեն Բաղդասարյանը ստուգեց մեղադրյալի ինքնությունը, ծանուցեց նրա իրավունքները եւ հարցրեց, թե ինչո՞ւ պաշտպան չունի: Մարիամ Ավագյանը պատճառաբանեց, որ ինքը վճարունակ չի, չի աշխատում եւ նույնիսկ նույն պատճառաբանությամբ իրավաբանական օգնությունից նախաքննության փուլում հրաժարվել է: Սուրեն Բաղդասարյանը հարցրեց, թե նախաքննության փուլում քննիչը նրան չի՞ ծանուցել, որ կարող է հանրային պաշտպանի անվճար ծառայությունից օգտվել, սակայն Մարիամ Ավագյանը դանդաղեց պատասխանել: Դատավորը պարզաբանեց, որ եթե պաշտպանի կարիք նա զգում է, ապա կարող է ասել այդ մասին եւ դատարանը կորոշի դիմել փաստաբանների պալատ՝ հանրային պաշտպան տրամադրելու համար:

Դատարանի դահլիճից Մարիամ Ավագյանին հուշեցին, որ ցանկություն հայտնի հանրային պաշտպան ունենալու: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նկատելով դա, պահանջեց դահլիճից այլեւս որեւէ կերպ չփորձեն միջամտել նիստին:

Մարիամ Ավագյանը, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեց հանրային պաշտպան ունենալու եւ դատավորը հաշվի առնելով դա որոշեց նիստը հետաձգել: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 3-ին:

Հիշեցնենք նաեւ, որ ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ հոկտեմբերի 6-ին ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Նախաքննական մարմինը նույն հոդվածներով մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել դեկտեմբերի 7-ի:

Տպել
2744 դիտում

Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորներին, բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն. Արայիկ Հարությունյան

Անհրաժեշտ են կամավորներ. Արցախում աշխատուժի կարիք կա

Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊՆ

Հայկական կողմի համար պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ (տեսանյութ)

Ավիառումբով փորձել են հարվածել երկաթգծին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. Շուշան Ստեփանյան (տեսանյութ)

Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

ՀՀ վարչապետի որոշմամբ Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել

«Թուրքիան չլինի, ով ուզում է լինի, գնալու ենք մինչեւ վերջ». կամավորներն ու աշխարհազորայինները մեկնեցին ռազմաճակատ

Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ. Արմեն Գրիգորյան

Արծրուն Հովհաննիսյանն ուղիղ եթերում ցուցադրել է Վարդենիսում Ադրբեջանի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսը

«Խոնարհվում ենք ձեր առաջ». քաղաքապետ Մարությանը տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)

Տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու․․․այս պահին ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հայ-ռուսական համալսարանը 2 միլիոն դրամ է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին

Ես այնտեղ չեմ, որտեղ կցանկանայի լինել. վաղն առավոտյան կմեկնենք. Եգոր Գլումով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

Ստեփանակերտն այսօր (լուսանկարներ)