Ո՞վ է թաքուն կերել 700 հազար տոննա կարտոֆիլը. տնտեսական աճի առեղծվածը

Մեր ազգային վիճակագրական ծառայությունը միշտ էլ փայլել է իր «հրաշագործություններով»: Հենց թվում է, թե այդ կառույցը այլեւս չի կարող զարմացնել, հայտնվում է մի նոր սենսացիոն ցուցանիշ: Անցած տարվա ամենաուշագրավ ցուցանիշները ԱՎԾ-ն արձանագրեց  գյուղատնտեսության ոլորտում:

2016 թ. սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ըստ ԱՎԾ-ի, նվազել էր 20 տոկոսով: Հոկտեմբերին ԱՎԾ-ն արձանագրեց արդեն մոտ 30 տոկոսի անկում նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: Իսկ նոյեմբերին ոչ միայն անկում չեղավ, այլ նույնիսկ աճ գրանցվեց` մոտ 6.5 տոկոս:

Ենթադրվում էր, որ Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո որոշում է կայացվել փոքր-ինչ կարգի բերել վիճակագրությունը, այն մի որոշ չափով ազատել հավելագրումներից: Բայց հետո, երբ նոյեմբերին կրկին արձանագրվեց աճ, հասկանալի դարձավ, որ առանց հավելագրումների Հայաստանի տնտեսությունում աճ արձանագրել հնարավոր չէ:

Հիմա այս ամենին նայենք թվերի տեսանկյունից: 2016-ը, ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետը իր վերջին ասուլիսում, մեր տնտեսությունում արձանագրվել է մոտ 0.5 տոկոս աճ: Եթե տոկոսը վերածենք «փողի», կստացվի հետեւյալ պատկերը: 2015 թ. մեր ՀՆԱ-ն եղել է մոտ 5 տրիլիոն 32 միլիարդ դրամ, ապա 2016-ին այն կազմել է 5 տրիլիոն 57 միլիարդ դրամ: Այսինքն, 2016 թ. մեր տնտեսությունը աճել է 25 միլիարդ դրամով կամ մոտ 50 միլիոն դոլարով: Հիշենք այս թիվը եւ վերադառնանք գյուղատնտեսությանը:

Անցած տարվա սեպտեմբերին գյուղարտադրանքի ծավալը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 113 միլիարդ դրամ, որը ավելի քան 61 միլիարդ դրամով քիչ է, քան նախորդ` 2016 թ. սեպտեմբերին էր: Անցած տարվա հոկտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 105 միլիարդ դրամ, որն էլ իր հերթին 45 միլիարդ դրամով պակաս է 2015 թ. նույն ամսվա ցուցանիշից:

Այսինքն, երկու ամսվա ընթացքում մեր գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն երկու ամիսների համեմատ նվազել է 106 միլիարդ դրամով: Ինչո՞վ է սա պայմանավորված, եթե ոչ հավելագրումների նվազեցմամբ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե այսպիսի նվազումը, օրինակ, բնակլիմայական ոչ նպաստավոր պայմանների արդյունք է` ասենք ցրտահարություն, երաշտ, կարկուտ...: Անցած տարվա այդ ամիսներին չեն եղել հաղորդագրություններ նման աղետների մասին: Բայց եթե նույնիսկ լինեին, 106 միլիարդ դրամի վնաս հասցնել չէին կարող:

Սրանում համոզվելու համար այդ գումարը վերածենք գյուղմթերքի: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարվում է, օրինակ, կարտոֆիլի բերքահավաք: Եթե ՀՆԱ-ում մեկ կգ կարտոֆիլի գինը հաշվարկվում է, ասենք, 150 դրամ, ապա 106 միլիարդ դրամի վնասը նշանակում է, որ մենք կորցրել ենք 700 հազար տոննա կարտոֆիլ: Նույն պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ տարեկան ՀՀ-ում արտադրվում է մոտ 760 հազար տոննա կարտոֆիլ: Այլ կերպ ասած, եթե 106 միլիարդ դրամի թերարտադրությունը դիտարկենք մեկ առանձին վերցրած մշակաբույսի կտրվածքով, ապա նշված երկու ամիսներին կորել է ամբողջ կարտոֆիլի բերքի ավելի քան 90 տոկոսը: Կամ մեկ այլ համեմատություն: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 80 հազար տոննա միս: Եթե մսի (տավարի, ոչխարի, խոզի, թռչնի) մեկ կիլոգրամի գինը ՀՆԱ-ում «նստած է», ասենք, 2000 դրամով, ապա կնշանակի, որ մենք կորցրել ենք 106 միլիարդ դրամի կամ ավելի քան 50 հազար տոննա միս:

Այլ կերպ ասած, գյուղատնտեսության ոլորտում 106 միլիարդ դրամի անկումը կարող էր լինել կամ համատարած տարերային աղետի հետեւանք, ինչը չի եղել, կամ  հավելագրումները կտրուկ նվազեցնելու արդյունք: Երրորդ տարբերակը պարզապես չկա: Կամ եթե կա, դա հակասում է թվաբանությանը, վիճակագրական կանոններին, գիտությանը, տրամաբանությանը: Վարչապետը իր վերջին ասուլիսի ժամանակ այս դիտարկմանը բավական կտրուկ արձագանքեց: Մեր այն պնդմանը, թե գիտականորեն չի կարող 20-30 տոկոսի անկում լինել գյուղատնտեսությունում, եթե չեն եղել տարերային աղետներ, վարչապետը զարմացավ եւ մի քիչ էլ զայրացավ. «Ո՞վ է ասել, ո՞վ է ասել»,- արձագանքեց նա: Միաժամանակ հայտարարեց, թե կխնդրի ՀՀ ԱՎԾ ղեկավարին ասուլիս հրավիրել եւ պարզաբանել այդ հարցը: Խնդրանքը դեռ չի կատարվել` ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը դեռ ասուլիս չի հրավիրել: Սակայն օրերս նրա խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան ասել է, թե հաշվառման կամ հավելագրումների խնդիր չկա «...Համեմատած մյուս տարիների հետ, սեզոնայնության ինչ-որ տեղափոխության խնդիր է եղել, այսինքն՝ բերքի հավաքման շուտ կամ ուշ սկսելու արդյունքում է եղել որոշակի: Բայց ընդհանուր արտադրության անկում կա»,- ասել է:

Այսինքն, եթե նորից հետ գնանք ու 106 միլիարդ դրամը վերածենք կարտոֆիլի, ապա կստացվի, որ 106 միլիարդ դրամի կարտոֆիլը կամ 700 հազար տոննան հավաքվել է ոչ թե հոկտեմբերին, ինչպես 2015 թ., այլ նոյեմբերին: Այդ դեպքում 106 միլիարդի կարտոֆիլը պետք է երեւա 2016 թ. նոյեմբերի տվյալներում: Բայց նոյեմբերին ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 81 միլիարդ դրամ, որը 2015 թ. նույն ցուցանիշից ավելի է ընդամենը 5 միլիարդ դրամով: Ո՞ւր կորավ 700 հազար տոննա կարտոֆիլը:  Ո՞վ է ԱՎԾ-ից թաքուն կերել այդ կարտոֆիլը:

Իսկ մինչ փնտրենք ու գտնենք կորած կամ կերած կարտոֆիլը, պետք է արձանագրենք, որ գյուղատնտեսության արտադրանքի կտրուկ անկումը մնում է անցած տարվա մեծագույն վիճակագրական առեղծվածը: Հավելագրումներ չեն եղել, տարերային աղետներ չեն եղել, բայց 106 միլիարդ դրամի գյուղմթերք է անհետացել: Իսկ հիմա հիշենք, թե որքանով է աճել ՀՆԱ-ն 2016 թ: 25 միլիարդ դրամով: Այսինքն, եթե կառավարությունը շարունակեր «մաքրել» միայն գյուղատնտեսության ոլորտի վիճակագրական հավելագրումների թեկուզ մի մասը, ապա տարեվերջին այդ 25 միլիարդ դրամի «աճը» չէր ստացվի, ու նույնիսկ անկում կգրանցվեր: Ահա թե ինչպես է արձանագրվել 0.5 տոկոսի տնտեսական «աճը»:

Տպել
18069 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև