Չինաստանում սահմանափակել են լեգեոներների քանակը. ֆուտբոլը կփրկվի

Ֆուտբոլային օրացույցի համաձայն՝ հունվարը ձմեռային տրանսֆերային ժամանակաշրջանն է, բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ եվրոպական ակումբները աչքի չեն ընկնում հնչեղ տրանսֆերներով: Ընդհանրապես կարծես առաջին անգամ է, երբ տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական թոփ ակումբները աչքի չեն ընկնում, եվրոպական ֆուտբոլում չեն կատարվում հանրահայտ ֆուտբոլիստների տեղափոխություններ: Ֆուտբոլային աշխարհը այս ձմռան ընթացքում ցնցում, զարմացնում, տակնուվրա է անում ընդամենը 1 երկիր՝ Չինաստանը:

Համաշխարհային քարտեզի վրա դեռեւս իրենց տեղն ու դիրքը չամրագրած չինական ակումբները աստղաբաշխական թվեր են առաջարկում ֆուտբոլիստներին, փողի միջոցով հմայում, իրենց մոտ են տանում ֆանտաստիկ գումարներից խելքները գցած ֆուտբոլիստներին: Արգենտինացիներ Կառլոս Տեւեսը, Էսեկել Լավեսին, բրազիլացի Օսկարը չինական ակումբներում ավելի մեծ աշխատավարձեր են ստանում, քան վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին:

Իհարկե, այս ֆուտբոլիստներին էլ չինական ակումբները գայթակղիչ առաջարկներ են արել՝ 250-300 միլիոն ԱՄՆ դոլար տրանսֆերի համար եւ 100 միլիոն աշխատավարձ, սակայն Ռոնալդուն եւ Մեսին «դիմացել են», չեն մեկնել Չինաստան: Իսկ ահա հայտնի ֆուտբոլիստների մի մեծ խումբ արդեն Չինաստանում է (Հալկ, Ջեկսոն Մարտինես, Պաուլինյո, Ռամիրես, Դեմբա Բա, Պելե, Օբի Միկել եւ այլն): Խոսակցություններ կան, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան 3 օր շարունակ չի կարողացել մարզվել՝ լսելով չինական ակումբներից մեկի կողմից իրեն արված առաջարկի մասին՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ:

Ֆուտբոլային աշխարհը դարձել է չինական ակումբների գերին: Յուրաքանչյուր վայրկյան  թոփ ակումբների ղեկավարները սարսափով սպասում են չինական ակումբների աստղաբաշխական առաջարկներին: Չինացիները գնում են ամեն ինչ եւ բոլորին. ընթացքի մեջ է Չինաստանի կառավարության կողմից հաստատված «Չինաստանը 2050 թվականին Աշխարհի չեմպիոն» ծրագիրը (http://armtimes.com/hy/article/83471): Բայց կարծես չինական ակումբները «մի փոքր» դուրս են եկել այդ ծրագրից, եւ երեկ Չինաստանի կառավարությունը փոփոխություններ, սահմանափակումներ է մտցրել լեգեոներների կարգի մեջ:

Ըստ նոր որոշման՝ չինական ակումբները մեկնարկային կազմում կարող են հայտավորել ընդամենը 3 արտասահմանցի ֆուտբոլիստներ, մեկնարկային կազմում պետք է լինեն մինչեւ 23 տարեկան չինացի 2 ֆուտբոլիստներ: Չինաստանի ֆուտբոլի ասոցիացան էլ կոչ է արել թիմերի սեփականատերերին գումարները ներդնել ենթակառուցվածքների, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մեջ:

Տպել
2250 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ