Համակարգից դուրս գալով՝ Սեյրան Օհանյանը ցույց տվեց, որ համաձայն չէ Մարտի 1-ի հետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ իշխանությունից դուրս գալը եւ այլընտրանք առաջարկելն ուղիղ ցուցիչն է այն բանի, որ նա համաձայն չէ Մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի հետ: Այլ կերպ հնարավոր չէ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Նա, քանի դեռ զինվորական էր, բոլոր հրահանգներին պատասխանում էր՝ «Ճիշտ այդպես», իսկ հիմա, երբ դուրս է եկել իշխանության կազմից, հստակ ասել է, որ համաձայն չէ տարվող քաղաքական վեկտորին: Իշխանությունների հետ Սեյրան Օհանյանի անհամաձայնությունը եղել է սկզբունքային: Երբ ինչ-որ մեկը հեռանում է համակարգից եւ ներողություն չի խնդրում, նշանակում է՝ նա ընդդիմություն է:

Այդ մարդուն պետք է պաշտպանենք: Այնպես որ նորմալ է, որ Սեյրան Օհանյանը դուրս է եկել իշխանությունից: Կարծում եմ՝ նախկին պաշտոնյաներն իրավունք ունեն ընդդիմություն դառնալու: Ես էլ եմ իշխանություն եղել, հիմա իշխանություն չեմ, նշանակում է՝ չե՞մ կարող խոսել իշխանության դեմ»,- նկատեց Ազատ Արշակյանը՝ հատուկ շեշտելով, որ պաշտպանության նախարարի մասին խոսելիս պետք է հիշել՝ հայկական բանակը հաղթել է, ուրեմն հաղթել է նաեւ Սեյրան Օհանյանը:

Ազատ Արշակյանը եւ ասուլիսին ներկա «Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը հայտարարեցին, որ Սահմանադրության մեջ փոփոխություն են առաջարկում՝ նշելով, որ իրենց հիմնական նպատակը երկրի զորացումն ու անվտանգության ապահովումն է:

Բանախոսները նշեցին, որ իրենց միավորումը մտադիր են անվանել «Միացյալ հայեր», որին  կաջակցի նաեւ սփյուռքը, հայտնիներից աջակիցների թվում է դերասան Հրանտ Թոխատյանը:

«Առաջարկում ենք ԱԺ-ում վերին պալատ ստեղծել, որտեղ համամասնորեն պետք է հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ լինեն: Մենք առաջարկում ենք, որպեսզի հայկական համայնքներում ստեղծվի հզոր ուժ, որը կկարողանա ընտրել պատգամավորների եւ ներկայացնել ԱԺ վերին պալատին: Վստահ ենք, եթե կարողանանք համախմբել ազգը, կկարողանանք խնդիրներին լուծում տալ:

Սերժ Սարգսյանը մեզ լսեց, ասաց՝ գնացեք ձեր գործով զբաղվեք, ձեր խնդիրն է: Լավ կլինի, կընդառաջենք, վատ կլինի ձեր խնդիրն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Ազատ Արշակյան էլ իր հերթին հավելեց, Սահմանադրական բարեփոխումներն առաջնահերթություններ են, ինչի վառ ապացույց է Վանաձորի ճգնաժամը: «Սա ահազանգ է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը»,- ընդգծեց նա:

Տպել
5749 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է