Վլադիմիր Գասպարյանին խնայում են. 8 ամիս է նրա դեմ վարույթ չեն սկսում

Լրագրող Սիրանույշ Պապյանը, ում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վիրավորել էր, մինչ օրս չի կարողանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից որեւէ էական պատասխան ստանալ իր դիմումի վերաբերյալ: Այս մասին լրագրողն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախորդ տարվա մայիսին հանձնաժողով ներկայացրած իր դիմումի ընթացքին:

Հիշեցնենք, լրագրողը հանձնաժողովից ակնկալում է որոշում, որը կդատապարտի ոստիկանության պետի այն հայտարարությունը, որտեղ Վլադիմիր Գասպարյանը լրագրողին հրապարակային ասել էր, որ նրա մեջ կին չի տեսնում:

Հանձնաժողովից մեր հարցին ի պատասխան տեղեկացրեցին, որ դիմումը դեռ ուսումնասիրության փուլում է: «Կարող եք վստահ լինել, որ ստացված բոլոր դիմումներին հանձնաժողովը գրավոր կպատասխանի ե՛ւ վարույթ ընդունելու, ե՛ւ չընդունելու պարագայում: Համենայնդեպս, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում նշված է, որ 1-ամսյա ժամկետը սահմանված է եզրակացություն տրամադրել վարույթ ընդունելուց հետո, այլ ժամկետներ չկան օրենքում»,- պարզաբանեց հանձնաժողովի իրավաբաններից Էդգար Շահբազյանը:

Նույն հարցով դատարանում արդարադատություն է պահանջում Սիրանույշ Պապյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Ասատրյանն էլ մատնանշում է Վլադիմիր Գասպարյանի դեմ դատարանում ներկայացրած հայցադիմումի քննարկման ձգձգման գործընթացը: Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսին լրագրողը դիմել էր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը  պատճառված վնասի հատուցման պահանջով:

Փաստաբանի խոսքով՝ դատարանի սահմանած ժամկետով հաջորդ նիստը պետք է նշանակվի 2017 թվականի փետրվարի 16-ին: Սիրանույշ Պապյանի շահերի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանում քննվում է անձին վիրավորելու գործ: «Դա այնպիսի գործ է, որի համար օրենսդիրը դատարան դիմելու համար սահմանել է շատ կրճատ ժամկետներ: Դրա նպատակն այն է, որ անձը վիրավորված է եւ վիրավորված լինելով նա հայցում է, որպեսզի արդարադատություն ստանա խիստ սեղմ ժամկետներում: Մենք հայցը ներկայացրել ենք մայիս ամսին, բայց հիմա գտնում ենք հունվար ամսին եւ փետրվար ամսին դատական նիստ նշանակել՝ այն էլ նախնական նիստ, անհարկի ձգձգում է նշանակում»,- ասաց Դավիթ Ասատրյանը:

Նա կարծում է, որ գործը հանրային է եւ հանրային վերահսկողությունից ձերբազատվելու, վերահսկողությունը չեղարկելու համար լավ տարբերակ է նիստերը հետաձգելը: Անդրադառնալով էթիկայի հանձնաժողովի գործողություներին, փաստաբանը նշեց. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան կամ համապատասխան աշխատակիցը չի ենթարկվում պատասխանատվության, բնականաբար, մնացած ոստիկանության աշխատակիցների համար դա ուղենիշ կդառնա է եւ կարող են վիրավորել, անպատասխանատու քայլերում պատասխանատվություն չկրել: Էթիկայի հանձնաժողովի կողմից անգործություն ցուցաբերելը, դատարանի կողմից նիստերը ձգձգելը նպաստում է անպատժելիության մակարդակի ավելացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանց անվանել էր դեղնած, գունաթափված, իսկ վերջում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանն արձագանքել էր.«Ես քու մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Տպել
6661 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին