Լապշինի գործը եւ Ղարաբաղի ճակատագիրը. ինչո՞ւ է լռում Մոսկվան

16/01/2017 schedule12:00

Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը կարող է հեռուն գնացող բացասական հետեւանքներ ունենալ: Մասնավորապես, դա կարող է կաշկանդել հանրային-քաղաքական դեմքերին եւ անգամ զբոսաշրջիկներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելիս:

2011թ. ապրիլին եւ 2012թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Լապշինին Ադրբեջանի պահանջով ձերբակալել են Բելառուսի իրավապահները` այդ այցելությունների մասին իր բլոգում գրառումներ կատարելու պատճառով: Հայտնի է նաեւ, որ բացի Ադրբեջանից եւ Բելառուսից, հայտնի բլոգերի գործով զբաղվում է նաեւ ՀՀ արտգործնախարարությունը: «Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասները, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել»,- ասել էր արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Լապշինի արտահանձնման որոշումը, գոնե մի քանի օր առաջվա դրությամբ, կարծես կայացված էր: Ընդ որում, հատկանշական է, որ վերջինիս ձերբակալությունը տեղի էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից շաբաթներ անց: Այցի ընթացքում Իլհամ Ալիեւը Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգեւատրել էր Հեյդար Ալիեւի անվան շքանշանով: Իսկ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահն էլ խոստացել էր վաստակել Ադրբեջանի բարձրագույն այդ պարգեւը կրելու պատիվը: Ոնց որ սկսվել է վաստակելու գործընթացը:

Լապշինի արտահանձնման հարցը լուծված լինելու մասին հայտնում է նաեւ իսրայելական մամուլը: Նույն աղբյուրները նշում են, որ Բաքվի հետ բանակցություններում Իսրայելն այս հարցում որեւէ արդյունքի չի հասել: Ավելին՝ բլոգերի հարազատներն իսրայելական Haaretz և Jerusalem Post պարբերականներին պատմել են, թե Բելառուսի անվտանգության ուժերը հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրում նրա նկատմամբ՝ ստիպելով ստորագրել արտահանձման համաձայնագիրը: Այսինքն՝ արտահանձնման ակտն իրականություն կդառնա, եթե Լապշինը համաձայնություն տա:

Հայաստանում դեռ փորձում են այն խափանել: Գործի է դրվել նաեւ իրավական գործիքակազմը: Գործով սկսել է զբաղվել ՀՀ փաստաբանների պալատը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի եւ Ռուսաստանի իր գործընկերներին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրադարձությանը եւ իրավական աջակցություն տրամադրել վերջինիս: Կազմվել է անգամ աշխատանքային խումբ, որը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումն Ադրբեջանի գլխավոր դատախազի պահանջով «անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային եւ Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին»։

Իհարկե, ոչինչ բացառել պետք չէ, սակայն հաշվի առնելով Սաֆարովի արտահանձնման նախադեպը, այս պահին դժվար է մեծ հույսեր տածել, որ Լապշինի արտահանձնման խափանման ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Կոնկրետ այս գործում մի փոքր հույս է ներշնչում այն, որ Բելառուսը գոնե ֆորմալ հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը ՀԱՊԿ գծով: Սակայն, երբ դիտարկում ենք Մինսկի (Բաքվի հետ ունեցած տարբեր շահերով) ոչ հավասարակշիռ վարքագիծը ԼՂ հակամարտության հարցով, որը, հատկապես, ցցուն դրսեւորվեց ապրիլյան պատերազմի օրերին, նորից խիստ կասկածելի են դառնում լավատեսության հիմքերը:

Ուստի, երբ խոսքը հստակ քաղաքական եւ տնտեսական շահերի մասին է, որոնց դիմաց «բատկան» պարտավորվել է վաստակել, ապա նա, մեղմ ասած, թքած ունի ցանկացած իրավական պատնեշների վրա: Այս հարցում պետք է հստակ դիվանագիտական աշխատանք, քաղաքական պայմանավորվածություն եւ ՀՀ դաշնակից Ռուսաստանի աջակցությունը, որը գոնե այժմ հանրային մակարդակում ոչ մի կերպ չի դրսեւորվում: Հակառակ դեպքում, սա շատ բացասական նախադեպ կարող է լինել եւ շատ շատերին հետ պահել ԼՂ այցելելու մտադրությունից:

Այս հարցում Ռուսաստանի լռությունը տարօրինակ է, քանի որ ռուսական քաղաքական ու լրատվական շրջանակներից սկսվեց անկառավարելի հորդել նեգատիվ մեկնաբանությունների տեղատարափ, երբ անցած տարվա օգոստոսին Հայաստանում ԱՄՆ հարցումով ձերբակալվեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը:

Վերջինիս կասկածում էին ոչ թե հակամարտության գոտի այցելելու կամ բլոգում գրառումներ կատարելու, այլ փողեր լվանալու եւ ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Սակայն Հայաստանի դատարանը, օգտվելով իրավական խութերից, իր մեջ ուժ գտավ եւ մերժեց Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Միրոնովն էլ ձեռքերը թափահարելով վերադարձավ Ռուսաստան: Թե այս քայլն ինչպիսի անդրադարձ ունեցավ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, սա արդեն Ռուսաստանին չի հետաքրքրում:

Ուստի, հարց է ծագում, ինչու է այժմ լռում Ռուսաստանը: Չէ, որ խոսքը կրկին իր քաղաքացու մասին է, որին ձերբակալել են դաշնակից Բելառուսում ռազմավարական գործընկեր Ադրբեջանի պահանջով: Ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով այն, որ մեդիայում հայտարարություններ չեն շրջանառվում, դեռ չի նշանակում, որ դիվանագիտական աշխատանք Մոսկվայի կողմից չի տարվում: «Սա բավականին նուրբ խնդիր է: Այդ անձն, իհարկե, նաեւ ՌԴ քաղաքացի է, եւ պետք է որ խնդիրը հետաքրքրի Ռուսաստանին: Սակայն մի կողմից ՌԴ դաշնակից Բելառուսն է, որի հետ խնդիրների պակաս չի զգացվում, իսկ մյուս կողմից Ադրբեջանը, որը եւս Ռուսաստանի համար ունի մեծ նշանակություն Անդրկովկասում: Ուստի, այս հարցի լուծումը հանրային մակարդակում հայտարարություններ անելով չէ, որ պետք է իրականացվի»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը:

Ամեն դեպքում, թե´ Ռուսաստանի պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական շրջանակների խիստ զգուշավոր վերաբերմունքը կամ լռությունն այս հարցում պայմանավորված է Բելառուսի կարծր դիրքորոշմամբ: Նման դեպքերում, «Բատկան» շատ խիստ տոնայնությամբ է պաշտպանում Բելառուսի շահերը, իսկ եթե քաղաքական առեւտրի մեջ է մտնում, ապա միայն շատ էական առաջարկների առկայության պարագայում: Կանի Ռուսաստանը նման առաջարկություն Բելառուսին, հատկապես գազային չավարտված պատերազմի պայմաններում, ինչի պատճառով Լուկաշենկոն անգամ չմասնակցեց ՀԱՊԿ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովին, խիստ կասկածելի է:

Տպել
7354 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել