National Geographic-ը Երևանը դասել է համեղ սնունդ ունեցող 6 քաղաքների շարքին

14/01/2017 schedule11:45

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընդգրկվել է համեղ ուտեստների սիրահարների լավագույն վեցնյակում, որն իր ընթերցողների համար կազմել է «National Geographic» հեղինակավոր ամսագիրը:

«Երևանը ծաղկում է։ Տարածքով փոքր, հրաշալի բնությամբ ու մշակույթով Հայաստանի մայրաքաղաքն իր թափ հավաքող զբոսաշրջությամբ վերջերս ընդգրկվել էր աշխարհի 10 լավագույն վայրերի ցանկում, ուր զբոսաշրջիկներին խորհուրդ էր տրվում այցելել: Երևանը չափազանց գրավիչ է, հատկապես որակյալ ու համեղ կերակուրների սիրահարների համար»,- գրում է National Gegraphic-ի լրագրող Նենսի Գափթոնը, ով այցելել է Երևանի  կենտրոնում գտնվող մի շարք սրճարաններ, ռեստորաններ և համտեսել ազգային ճաշատեսակներ:

Հեղինակը Երևանում օրն առաջարկում է սկսել Շառլ Ազնավուրի հրապարակից, նախաճաշել «Արտ Բրիջ»-ում, փորձելով վաֆլի և ֆրանսիական տոստ սրճարանում, իսկ կեսօրին խորհուրդ է տալիս «Մարտինի Ռոյալ» իտալական ժամանակակից սրճարանում վայելել մեկ գավաթ գինի:

«Օրվա ավարտին այցելեք Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորան, որի պատկերազարդ սրահում կարող եք վայելել ավանդական հայկական կերակրատեսակներ: Հայկական ավանդական խորոված համտեսելու լավագույն վայրերից է Պռոշյան փողոցը, որը կոչում են նաև խորովածների փողոց»,- գրում է պարբերականը:

«National Geographic»-ը առաջարկում է ուտեստների սիրահարներին մեկ օր կամ ավելին անցկացնել Կասկադում, որտեղ քաղաքի կենտրոնը աստիճաններով կապվում է Մոնումենտին։

««Չարլզ»-ում, որտեղ մատուցվում է եվրոպական և հայկական կերակրատեսակներ, համեղ սնունդը բաց երկնքի տակ վայելելու անմոռանալի հնարավորություն է տալիս»,- գրում է հեղինակը` խորհուրդ տալով փորձել հատկապես գառան մատի խորովածը։

Մի քանի արվաձան ներքև, դեպի հարավ, Մալոկո սրճարան է, նշում է պարբերականը, ու առաջարկում մեկ բաժակ սուրճ և գավաթ գինի ըմպելու այնտեղ։ Աղանդերի համար խորհուրդ է տրվում գնալ «Կասկադ Շոկոլատերիա», որտեղ մատուցվում է տաք շոկոլադ, ինչպես նաև բազմազան հրուշակեղեն ու կոնֆետներ։

Երևանից բացի հեղինակավոր պարբերականի ցանկում տեղ են գտել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքը, Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):

Անի Հակոբյան

Տպել
3168 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)