Բանան ներկրող ֆեյք գործարարը. ՊԵԿ նախագահի եւ վարչապետի շոուն ավարտվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին՝ անկախ նրանից պատասխանները բավարարեցին լրագրողների, թե՝ ոչ: Ամենաուշագրավ հատվածն այդ ասուլիսում մոնոպոլիաներին էր վերաբերվում, քանի որ Կարեն Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին: Ինչո՞ւ, որովհետեւ հարցը վերաբերվում էր բանանի ներկրման մենաշնորհին, որն անհիշելի ժամանակներից պատկանում է «Քեթրին» ընկերության հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Վարչապետը նախ ասաց, թե ինքը տեղյակ էլ չի, թե ով է բանան փորձել ներմուծել, որ մի հատ էլ խոչընդոտել են, սակայն լրագրողները նրան հիշեցրեցին ՊԵԿ-ի հայտարարությունն այդ մասին:

Ո՞ր փուլում են բանան ներկրել ցանկացող գործարարի գործերը

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահի գործունեությունից շատ չանցած ՊԵԿ-ը հայտարարեց, որ օգնել են գործարարին, որը բանան ներկրելուց խոչընդոտների է հանդիպել:

Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ ՀՀ բանանի ներկրում իրականացնող տնտեսվարողին անհայտ անձանց կողմից խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության և ներքին անվտանգության վարչություններում կազմված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի ցուցումով պահանջվել եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու հանձնարարականով ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչություն:

Նկատենք, որ առանց դատախազության ցուցումի, ՊԵԿ-ը պարտավոր էր սեփական քննությունն անցկացներ, սակայն մինչ օրս որեւէ նորություն չկա:

Ինչպե՞ս խոչընդոտվեց բանանի ներկրումը

2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Այս նախադասությամբ ՊԵԿ-ն սկսեց դրամատիկ մի բեմադրության սցենար ներկայացնել:

«Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը:

Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը եւ առեւտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, եւ ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,- ասված էր ՊԵԿ-ի հայտարարությունում:

Այս ամենից զատ ՊԵԿ-ը չէր զլացել եւ մի տեսանյութ էլ նկարահանել էր, որպեսզի հեռուստաընկերություններով մի լավ պտտեն:

Այս տեսանյութն ուշադիր դիտող եւ լսող ամեն ոք կնկատի, որ բանան ներկրող գործարարի անունը, ազգանունը, ընկերությունը լուսագրերով չի ներկայացվում, բայց նա համոզիչ պատմում է, թե ինչպես պատահեց այդ ամենը:

«Ռուսաստանի Հանրապետությունից օրինական ճանապարհով, բոլոր հարկերը տուրքերը մուծելով ներմուծել ենք բանան: Փորձում են խոչընդոտել մեր օրինական բիզնեսին»,- այս խոսքերի հեղինակը բանան ներկրող է ներկայանում:

Լավ, ընդունենք, որ բանան ներկրելու համար 10-ամյա կրթությունը պարտադիր չէ, բայց գոնե աշխարհագրությունից որոշ բաներ պետք է իմանալ: Ռուսաստանի Դաշնության փոխարեն հանրապետություն անվանող ներկրողի ով լինելը փորձեցինք պարզել հենց ՊԵԿ-ից: Սակայն մինչ այդ նշենք, որ նշված տեսանյութի մի հատվածը ՊԵԿ-ը նկարահանել է Բագրատաշենի նորաբաց անցակետում, իսկ մյուս մասը Երեւանում՝ ՊԵԿ մաքսազերծման պահեստի տարածքում, որտեղ որեւէ մեկը չի կարող առանց ՊԵԿ-ի թույլտվություն նկարահանում կատարել:

Ո՞վ է բանան ներկրող գործարարը

Հարցին՝ ո՞ր ընկերությունն է փորձել բանան ներկրել, սակայն խոչընդոտների է հանդիպել, ՊԵԿ-ից չեն պատասխանում. «Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հետագայում կրկնության տեսական հնարավորությունը եւ դրանք կանխելու, համանման փորձերին արագ ու արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակելուց»:

Մինչդեռ ՊԵԿ-ը կարճ ժամանակ անց իր հաղորդագրություններից մեկում մեկ այլ խնդրահարույց դեպքի վերաբերյալ այնպիսի մանրամասնությամբ է ներկայացնում օրինախախտ քաղաքացուն, որ հակասում է իր իսկ սկզբունքներին: Գլխավոր դատախազությունից նույնպես չհայտնեցին ներկրողի անունը:

Armtimes.com-ի տեղեկություններով, Կարեն Կարապետյանի՝ ազատ ներմուծում կատարելու մասին աղմուկ հանած հայտարարություններից հետո Հայաստան բանան է շարունակում ներկրել «Քեթրին» ընկերությունը, իսկ մեկ անգամ էլ մոտ 10 տոննա բանան է ներկրել մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը: Մինչ օրս որեւէ այլ անձ կամ կազմակերպություն Հայաստան բանանի խոշոր խմբաքանակ չի ներկրել, իսկ ՊԵԿ-ի ներկայացրած տեսանյութն ու հայտարարությունն այն բանի համար է եղել, որ ցույց տան, թե պայքարում են:  

Հ.Գ. ՊԵԿ-ը, եթե օրինականության սահմանում աջակցել է ներկրողին, ապա բարի պետք է լինի իր պաշտոնական կայքի համապատասխան բաժնում տեղադրի այն իրավախախտման դեպքերը, որոնք արձանագրել է: ՊԵԿ-ը 2016 թվականի մայիսից մինչ օրս որեւէ իրավախախտման դեպքի մասին չի հայտարարել:

Տպել
16755 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան