Այսօր Վեյկ Ան Զեեում մեկնարկում է աշխարհի ամենահին շախմատային մրցաշարերից մեկը

Այսօր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է աշխարհի ամենահին շախմատային մրցաշարերից մեկը՝ «Tata Steel Chess» փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես է գալու մեր Լեւոն Արոնյանը: 1938 թվականից անցկացվող այս փառատոնը մինչեւ 1999 թվականը կրում էր «Hoogovens Wijk aan Zee», 2000-2010 թվականներին՝ «Corus tournament», իսկ 2011-ից սկսած՝ «Tata steel» անվանումները: Անվանումների փոփոխությունները  բոլոր դեպքերում կապված են եղել մրցաշարի հովանավորների հետ, բայց փառատոնը մշտապես անցկացվել է Վեյկ Ան Զեե քաղաքում ու շախմատային աշխարհում այն ավելի շատ հայտնի է հենց քաղաքի անվամբ ու մեծ հեղինակություն եւ մասսայականություն է վայելում:

Հատկանշական է, որ աշխարհի չեմպիոն դարձած գրեթե բոլոր շախմատիստները, բացառությամբ Վասիլի Սմիսլովի եւ Ռոբերտ Ֆիշերի, դարձել են Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող, իսկ ամենաշատը՝ 5-ական անգամ հաղթող են դարձել աշխարհի ներկա եւ նախկին չեմպիոններ նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: 4-ական անգամ Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող են դարձել աշխարհի նախկին չեմպիոն Մաքս Էյվեն (Հոլանդիա), ինչպես նաեւ Լայոշ Պորտիշը (Հունգարիա), Վիկտոր Կորչնոյը (ԽՍՀՄ) եւ Լեւոն Արոնյանը: Ընդ որում, Վեյկ Ան Զեեի վերջին 5 մրցաշարերը ունեցել են ընդամենը 2 հաղթողներ. 3 անգամ՝ Կառլսենը եւ 2 անգամ՝ Արոնյանը: Ահա այսպիսի փայլուն արդյունքներ է ցույց տվել Արոնյանը «Tata Steel Chess»-ում: Բայց 2015-ին Արոնյանը Վեյկ Ան Զեեում ցուցադրեց իր ամենաանհաջող արդյունքը՝ 14 շախմատիստների պայքարում զբաղեցրեց ընդամենը 9-րդ տեղը, իսկ անցյալ տարի ընդհանրապես չմասնակցեց «Tata Steel Chess»-ին: 1 տարվա բացակայությունից հետո Լեւոնը վերադառնում է Վեյկ Ան Զեե:

Այսօր մեկնարկող «Tata Steel Chess 2017» փառատոնի գլխավոր մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստներ, այդ թվում՝ դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (վարկանիշը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 2840), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2785), ինչպես նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2808), Լեւոն Արոնյանը (2780), Անիշ Գիրին (Հոլանդիա (2773), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան, 2767), Պենտելա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2766), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2755), Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան, 2750), Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան, 2736), Վեյ Յուն (Չինաստան, 2706), Ռիհարդ Ռապորտը (Հունգարիա, 2702), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա, 2695) եւ Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան, 2653): Մրցաշարը համապատասխանում է ՖԻԴԵ-ի 21-րդ դասին, մասնակիցների միջին վարկանիշն է 2751:

Այսօր կայանալու է մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղը՝ 1-ին տուրը: Վերջին՝ 13-րդ տուրը կայանալու է հունվարի 29-ին: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, 2 տուրեր լինելու են «արտագնա». հունվարի 19-ին նախատեսված 5-րդ տուրի պարտիաները անցկացվելու են Ռոտերդամի 51 հազարանոց «Ֆեյենորդ» ֆուտբոլային ստադիոնում, ընդ որում, սա կլինի առաջին դեպքը, երբ շախմատային պարտիաներ կխաղացվեն ֆուտբոլային ստադիոնում, իսկ հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրի պարտիաները կհյուրընկալի Հարլեմի ֆիլհարմոնիայի դահլիճը: Ավելացնեմ, որ պարտիաները սկսվելու են Երեւանի ժամանակով 16:30-ին:

Տպել
2387 դիտում

ԱԱԾ-ն ոչ թե Վ. Մանուկյանով, այլ պարտության քարոզ տանող ամբողջ ցանցով պետք է զբաղվի. սա հեղաշրջման կոչ է. Տեր-Աբրահամյան

Էրդողանը զանգահարել է Պուտինին. քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ղարաբաղում կռվող վարձկանները հիմնականում ռազմական էլիտար ստորաբաժանումների նախկին անդամներ են

Պատերազմի բնույթը փոխվել է, մեր զինված ուժերը վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում. ՊՆ ներկայացուցիչ

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի ֆիլմերը հայերին աջակցություն հայտնելու պատճառով

Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ԱԳՆ հայտարարությունը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը

ԱԺ-ն վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան

Դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով ընդհանուր սպանվել է 39 խաղաղ բնակիչ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ. ԱՀ ՄԻՊ

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները սկսում են ամենամսյա աջակցության ծրագիր

Ռազմական դրության ընթացքում որոշակի արարքներ կատարելու համար կսահմանվեն ավելի խիստ պատժաչափեր․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել. Աննա Հակոբյանը՝ իրենց ջոկատին միանալ ցանկացողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

Վարչապետն ու կաթողիկոսը քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ընդամենը 0,5% միջնորդավճար Ռուսաստանից Հայաստան փոխանցումների համար․ IDBank-ը ներկայացնում է նոր՝ IDpay հավելվածը

Աշխարհազորը կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ննգի գյուղում «Սմերչ» հրթիռակոծությունից երեք կին վիրավորում է ստացել. Արցախի ԱԻՊԾ

20 օր սահմանին․ պատմում է առաջնագծից վերադարձած 20-ամյա աղջիկը