14 արգելափակված մեքենա, 60 ուղեւոր. վրաններում հաստատված փրկարարներն օգնում են մարդկանց

Ամանորից առաջ տեղեկացրել էինք, որ Հանրապետության 3 ամենատեղումնառատ մարզերում Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ սկսել են գործել ժամանակավոր հենակետեր, որոնց նպատակը շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարների միջոցով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին օգնելն է, տաք սնունդով եւ առաջին բուժօգնությամբ ապահովելը:

Մեկ հենակետ տեղադրվել էր Սյունիքի մարզում՝ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում (Տաթեւի վանքի մոտ): Երկրորդը գործում էր Արագածոտնի մարզում՝ Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրին (Գեղարոտ համայնքի մոտ), երրորդը՝ Գեղարքունիքի մարզում՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին  (Նորատուս համայնքի մոտ): Դրանք բյուջեի հաշվին ապահովվել էին անհրաժեշտ սննդով, վառելիքով, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանից այսօր հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում հենակետերում հերթապահող փրկարարները քանի՞ մարդու են օգնել:

- Սյունիքի մարզում 2 դեպք ենք արձանագրել, երբ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիներին օգնություն ցույց տալ վրանային հենակետերի ներգրավմամբ: Արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց՝ 23 ուղեւորով: Բոլոր այն քաղաքացիները, որոնք բուժօգնության կամ ուղղակի տաքանալու եւ կացարանի կարիք են ունեցել, տեղափոխվել են հենակետ եւ ստացել համապատասխան աջակցություն եւ օգնություն: Գեղարքունիքի մարզում 1 դեպք է գրանցվել. արգելափակումից դուրս է բերվել 1 տրանսպորտային միջոց՝ 1 ուղեւորով: Արագածոտնի մարզում 6 տրանսպորտային միջոց է դուրս բերվել արգելափակումից՝ 29 ուղեւորով: Սահմանված կարգով բոլորին անհրաժեշտության դեպքում տրամադրվել է մեր ջերմությունը եւ աջակցությունը: Ընդհանուր առմամբ՝ մեր հենակետերն արձագանքել են 9 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 14 տրանսպորտային միջոց՝ մոտ 60 ուղեւորով:

- Կշարունակե՞ն գործել դրանք, թե՞ շուտով կփակվեն:

- Հենակետերը գործելու են այնքան ժամանակ, որքան նպատակահարմար է օպերատիվ տեսանկյունից՝ հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանի եղանակային առանձնահատկությունները եւ տվյալ ճանապարհներին կանխատեսվող հնարավոր իրավիճակները:

- Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա հետ՝ հենակետերի պահանջարկն աճե՞լ է, թե՞ նվազել:

- Մենք արձանագրում ենք վրանային ավանների հենակետերի ակտիվության նվազում, բայց դա պայմանավորված է տոն օրերին գրանցված եղանակային բարենպաստ պայմաններով: Տեղումների բացակայությունը եւ մեր ճանապարհաշինարարների համատեղ աշխատանքը ոստիկանության եւ մեր փրկարարական ծառայության ուժերի հետ իր արդյունքը տվեց եւ, Փառք աստծո, բուքով, մեքենաների արգելափակմամբ պայմանավորված արտառոց դեպքեր չեղան:

- Պարոն Խանգելդյան, Ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգեր է ստանում նաեւ այլ կետերից, որտեղ չկա հենակետ: Ըստ այդ ահազանգերի վիճակագրության՝ այն վայրը, որտեղ տեղակայված են հենակետերը, ճի՞շտ է ընտրված:

- Հաշվի առնելով, որ Հայաստանում ավտոճանապարհների երկարությունը անցնում է տասնյակ հազարավոր կիլոմետրերից, բնականաբար բոլոր այն հատվածներում, որտեղ վարորդը կարող է արգելափակվել, մենք չենք կարող հենակետեր հիմնել: Այդ խնդիրը լուծվում է մեր տարածքային ստորաբաժանումների միջոցով: Սակայն, եթե Աստված մի արասցե, Շիրակի ուղղությամբ երկու հենակետի կարիք լինի, որեւէ խնդիր չկա, կարող ենք տեղակայել: Մենք ոչ թե ափսոսում ենք ինչ-որ ուժ կամ վրաններ չկան, այլ օպերատիվ տեսանկյունից նպատակահարմար չէ ուժերը կտրել իրենց մշտական տեղակայման վայրից եւ տեղափոխել ճանապարհի վրա, որտեղ կարող է 10 օրում 1 մեքենա արգելափակվել: ճանշինը բավականին արդյունավետ համագործակցում է եւ մենք որեւէ խնդիր չունենք թե՛ արձագանքման, թե՛ քաղաքացիներին դուրս բերելու, թե օգնություն ցուցաբերելու առումով: Դուք հիշում եք, որ անցած տարի փրկարարները ոտքով մի քանի կիլոմետր պատգարակով մարդ էին տեղափոխել:

- Այն պաշարները, որ հատկացվել են վրանային ավաններին՝ բավարարո՞ւմ են:

-Հարցն այնքան էլ ինձ չի վերաբերում, դա թիկունքային ապահովմանն առնչվող խնդիր է, սակայն ասեմ, որ ձմեռային շրջանի աշխատանքները պլանավորվում են սեպտեմբեր-հոկտեմբերին: Այնպես չէ որ դեկտեմբերին որոշեցին վրանային ավան հիմնել, սա պլանավորված միջոցառում էր: Աշխատողների կեցության ապահովման, արգելափակված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները մենք պատրաստում ենք, սպառվելու դեպքում անմիջապես հայտ է ներկայացվում՝ դրանք վերականգնելու, համալրելու համար: 

- Այս վրանների ապահովման համար որքա՞ն ֆինանսական հատկացում է եղել:

- Ես չունեմ համապատասխան տեղեկություն:

Տպել
3050 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր