Իշխանությունները վախենում են, որ օլիգարխները կարող են իշխանափոխության փորձ անել

Ազգային ժողովի ապրիլյան ընտրություններից առաջ նոր Սահմանադրությունը բավականին մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մեջ:

Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում կառավարությունն ու վարչապետը, որոնք այս դեպքում երկրի կառավարման ղեկին են լինելու, շատ ավելի կաշկանդված են լինելու ԱԺ-ի ունեցած լիազորություններով:

Ու քանի որ վարչապետին, տվյալ դեպքում՝ երկրի ղեկավարին ընտրելու է ԱԺ-ն, նույն ԱԺ-ն էլ կարող է ձայների մեծամասնությամբ նրանց ետ կանչել, անվստահություն հայտնել եւ այլն: Եթե նախկին Սահմանադրությամբ վարչապետին նշանակելու եւ ազատելու լիազորությունները գործնականում նախագահին էին պատկանում, ապա 2018թ., երբ նոր Սահմանադրությունը լիարժեք ուժի մեջ մտնի, նախագահը լինելու է ընդամենն արարողակարգային դեմք՝ առանց էական լիազորությունների: Այդպիսով, իշխանություններն առաջիկա ընտրություններին հաղթելուց զատ ունեն նաեւ այն խնդիրը, որ իրենց խմբակցությունում անվստահելի մարդիկ չհայտնվեն կամ հնարավորինս քիչ լինի նրանց քանակը, որպեսզի հետագայում իրավիճակի որոշակի փոփոխությունից հետո նրանք մեկ գիշերվա ընթացքում չանցնեն այլ քաղաքական ուժի ճամբարը եւ հրաժարական չպարտադրեն կառավարությանն ու վարչապետին: Այսինքն, հանկարծ իշխանափոխություն տեղի չունենա:

Այդպիսով, իշխանությունները մանրակրկիտ են ընտրելու իրենց հաջորդ պատգամավորներին: Ճիշտ է, իրենց համամասնական ու ռեյտինգային ցուցակներում ներգրավելու են ֆինանսական, մարդկային ու այլ հնարավորություններ ունեցող ամենատարբեր մարդկանց, բայց ԱԺ պատգամավոր կուղարկեն ամենավստահելիներին կամ այնպիսիներին, որոնք տարբեր գործոններով կաշկանդված կամ դատապարտված կլինեն՝ լինել իշխանությունների կողքին:

Իշխանությունները նաեւ փորձում են այս անգամ խորհրդարանը հեռու պահել օլիգարխներից ու նրանց ազդեցությունից: Այս դեպքում խնդիրը միայն այն չէ, որ պարզապես ցանկանում են գոնե արտաքուստ անթերի խորհրդարան ունենալ: Իշխանությունների մտահոգությունն այն է, որ հանկարծ այդ օլիգարխները չօգտվեն նոր Սահմանադրության վերը նշված հնարավորությունից եւ իրենց ֆինանսական հզոր լծակներն օգտագործելով՝ խորհրդարանական մեծամասնությունից մի խումբ պատգամավոր չներգրավեն իրենց կողմն ու ներսից թավշյա հեղափոխություն չիրականացնեն: Մենք փորձեցինք այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից: Վերջինս չհերքեց, որ նոր Սահմանադրության լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո խորհրդարանում տեսականորեն հնարավոր կլինի կառավարությանն ու վարչապետին հրաժարական պարտադրելը:

«Ես ուրախ եմ, որ այդ հարցն արդեն բարձրացնում եք, որովհետեւ անցած տարի, երբ նոր Սահմանադրության նախագիծն էինք ներկայացնում, մենք շեշտում էինք կայուն մեծամասնության գաղափարը: Իսկ դա կարեւոր է այն պարագայում, որ ձեր ասած գործոնը տեղի չունենա, որովհետեւ խորհրդարանական կառավարման համակարգի թերություններից մեկը հանդիսանում է հենց այն, ինչ դուք նշում եք: Շատ խորհրդարանական երկրներում կառավարությունների փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում, քան կիսանախագահական կառավարման համակարգում: Կիսանախագահականի դեպքում նախագահն ու ԱԺ քաղաքական մեծամասնությունն են ձեւավորում կառավարությունը: Իսկ խորհրդարանական կառավարման դեպքում հիմնական գործոնը լինելու է ԱԺ-ն, եւ ձեր ասած խնդիրը, այո, կարող է տեղի ունենալ: Քաղաքական մեծամասնությունից մի խումբ պատգամավորների գնալը դեպի այլ դաշտ կարող է կառավարության փոփոխության հանգեցնել: Այդ դեպքում երկրի համար վտանգավոր քաղաքական անկայունությունից խուսափելու համար դրված է կայուն մեծամասնության գաղափարը»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Վերջինս, սակայն, համաձայն չէ, որ նման հեռանկարից խուսափելու համար իշխանություններն այս անգամ փորձելու են մեծահարուստներին հեռու պահել խորհրդարանից: «Ես նման միտում չեմ նկատում»,- ասաց նա:

Մինչդեռ իշխանական կուլիսներում քննարկումներ կան, որ իշխանությունները նույն մտահոգությունից ելնելով՝ կասեցնում են Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվությունը, նրան թույլ չեն տալիս ակտիվ քաղաքականություն վերադառնալ, որեւէ կուսակցություն կամ դաշինք ղեկավարել ու այդպիսով մասնակցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին եւ կրկին խորհրդարան մտնել, այնտեղ խմբակցություն ունենալ: Գաղտնիք չէ, որ Ծառուկյանը ֆինանսական հզոր հնարավորություններ ունի եւ ամեն դեպքում քաղաքական որոշակի վարկանիշ ունի: Այսինքն, նրա գլխավորությամբ ընտրություններին մասնակցող ուժը հաստատ խորհրդարան կմտնի: Իսկ խորհրդարանում առաջին իսկ հնարավորության դեպքում որոշակի լծակներ օգտագործելով, ինչպես նաեւ 2015թ. փետրվարին իր նկատմամբ կատարված գործողությունների դառը հիշողություններից ելնելով՝ նա կրկին կփորձի որոշակի համախմբմանն աջակցել, անգամ մեծամասնության դաշտից որոշ պատգամավորների գայթակղել ու իր վրեժն իշխանություններից հանել:

Ահա իշխանություններն էլ հնարավոր ամեն ինչ անում են, որ խորհրդարանն ու իրենց ապագա խմբակցությունը նման հարձակումներից հեռու պահեն: Սամվել Նիկոյանը չհամաձայնեց նաեւ, որ իշխանություններն էս գլխից փորձում են իրենց ապահովագրել նման հնարավոր վտանգներից: «Ես չեմ կարծում, որ իշխանությունները նրան թույլ չեն տալիս: Ըստ էության քաղաքական դաշտը՝ սկսած պատգամավորներից, քաղաքական ուժերից, ուզում են, որ նա վերադառնա, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ուզում է իր ցանկությունները, իր նպատակները, անձնական խնդիրները լուծել Գագիկ Ծառուկյանի թե քաղաքական, թե ֆինանսական հնարավորությունների հաշվին: Բայց կարծում եմ, որ նա այսօր էլ առանց ակտիվ քաղաքականություն վերադառնալու կարող է ազդեցություն ունենալ մեր ժողովրդին մտահոգող բոլոր խնդիրների վրա: Եվ ինքը հիմա մեր պետության մեջ կարող է ավելի մեծ խնդիրներ լուծել, քան՝ եթե խմբակցություն ունենա եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվի»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը:

Տպել
19682 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին