ՍԱՍ-ի Արտակն աշխատակիցներին ստիպում է գրանցվել Արաբկիրում. ընկերությունում հերքում են

2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ գործարար Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) սկսել է իրեն պատկանող խանութներում աշխատողներին ստիպել դուրս գալ բնակության հասցեների գրանցումից եւ գրանցվել Արաբկիր համայնքում:

Այս մասին ահազանգով հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

«ՀՀԿ-ն սկսել է իր «քարոզարշավը»:  Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից եւ գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ): Հիշեցնեմ, որ բացի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից, ՍԱՍ հոլդինգի կազմում գտնվում են նաեւ Next, Debenhams, Aldo միջազգային բրենդային խանութները, Baldi խանութը եւ «Սանգրիա» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ընկերության պատվերով էքսկլյուզիվ ապրանքատեսականու ներմուծում»,- գրել է Գեւորգ Գորգիսյանը:

Արտակ Սարգսյանի հետ խոսել եւ պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: SAS group-ից ի պատասխան մեր բազմաթիվ զանգերի ասում էին, որ ընկերության ղեկավարներից որեւէ մեկը տեղում չէ: Ընկերության մենեջերներից Տաթեւն իր անունից ասաց միայն, որ իր իմանալով նման բան չկա, որ իրենց ստիպեն գրանցվել Արաբկիրում:

Թե տեղեկություններից որն է ճիշտ՝ դեռ հավանաբար կպարզվի: Ընդամենը հիշեցնենք, որ սա արդեն համարվում է Արտակ Սարգսյանի ձեռագիրը: 2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ էլ նա նույն հրահանգով դիմել էր իր ընկերության աշխատակիցներին: Այդ մասին ընկերության աշխատակիցներն իրենք էին ահազանգել լրատվամիջոցներին:

Հ.Գ. Նմանատիպ մեկ այլ ահազանգով հանդես է եկել նաեւ «հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը: Նա անուններ չնշելով ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Ընտրությունները մոտենալուն զուգահեռ արդեն լուրեր են պտտվում, որ քաղաքացիներին իրենց բնակության վայրերից տեղափոխում եւ գրանցում են այլ վայրերում, որպեսզի ապահովվի կոնկրետ թեկնածուի համապատասխան ձայները: Սա ընտրախախտման կոնկրետ դրսեւորում է եւ պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս հանգամանքի վրա՝ չթույլատրելով նման մանիպուլյացիաները»:

Տպել
7170 դիտում

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ