Համաշխարհային ֆուտբոլ. 2016 թվականի լավագույնները

Նախօրեին Ցյուրիխում կայացած ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի ամենամյա գալա - արարողության ընթացքում հրապարակվեցին 2016 թվականի լավագույնների անունները, իսկ ընդհանուր առմամբ միջոցառումը ցույց տվեց հնարավոր նոր միտումներ ֆուտբոլում: Նախ, ի տարբերություն ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի կազմակերպած ճոխ, շքեղ արարողությունների, այս անգամ ՖԻՖԱ-ի հանդեսը շատ ավելի համեստ եւ զուսպ միջոցառման տեսք ուներ: ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջանի Ինֆանտինոն միգուցե ցանկանում է ոչ թե գումարների խնայողություն անել, այլ ցուցադրել, որ ֆուտբոլը նախ եւ առաջ խաղ է, սպորտ եւ մեծ հաշվով այն շոու բիզնես չէ, ինչը առանցքային էր դարձել Բլատերի ժամանակ: Ինֆանտինոն նաեւ արդեն հստակ ցույց է տալիս, որ ֆուտբոլում առանցքային դեր ունի երկրպագուն, ինչը վերջին ժամանակներում հաճախ մոռանում են ֆուտբոլային ղեկավարները. երկար տարիների ընթացքում առաջին անգամ տարվա լավագույններին ի հայտ բերելու քվեարկությանը մասնակցություն ունեցան նաեւ երկրպագուները՝ հավասար մասնաբաժին ունենալով հավաքականների ավագների, մարզիչների, մեդիայի ներկայացուցիչների հետ:

Ֆուտբոլային այս 4 բաղադրիչների շնորհիվ (ազգային հավաքականների ավագներ, գլխավոր մարզիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, երկրպագուներ՝ յուրաքանչյուրը 25 տոկոս մասնաբաժին) եւ որոշվեց 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, ֆուտբոլիստուհին, կին մարզիչը, լավագույն գոլը եւ այլն: Ինչպես միշտ, միջոցառման գլխավոր իրադարձությունը տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի անունների հրապարակումն էր: Այս նոմինացիաներում ՖԻՖԱ-ի կողմից առաջին անգամ հանձնվող «The Best» մրցանակին արժանացան Պորտուգալիայի եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ, իտալացի Կլաուդիո Ռանիերին:

ՖԻՖԱ-ն արդեն հրապարակել է քվեարկության արդյունքները, որոնք բավական հետաքրքիր են: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Կրիշտիանու Ռոնալդուն հավաքել է ձայների 34,54 տոկոսը, 2-րդ տեղում է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին (26,42), 3-րդ տեղում է Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (7,53): Ռոնալդուն եւ Մեսին կրկին բացահայտ առավելություն ունեն մյուս ֆուտբոլիստների նկատմամբ. վերջին 6 տարիների ընթացքում այս զույգը 1-2-րդ տեղերը չի զիջել ոչ մեկին: Ընդ որում, նրանց առավելությունը ակնհայտ է քվեարկության բոլոր մասնակիցների համար առանձին-առանձին հաշվարկով. ազգային հավաքականների ավագների քվեարկության արդյունքներով Կրիշտիանու Ռոնալդուն հավաքել է հնարավոր 25 տոկոս ձայների 8,8 տոկոսը, Մեսին՝ 7, Գրիզմանը՝ ընդամենը 2,3 տոկոսը, ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում ստացվել են հետեւյալ թվերը. Կրիշտիանու Ռոնալդու՝ 9,66, Մեսի՝ 7,52, Գրիզման՝ 1,35:

Պորտուգալացու առավելությունը շատ ավելի մեծ է մեդիայի ներկայացուցիչների քվեարկության ժամանակ՝ Կրիշտիանու Ռոնալդու՝ 10,5, Մեսի՝ 5,5, Գրիզման՝ 2,8, իսկ ահա երկրպագուները ավելի մեծ սեր են տածում Մեսիի նկատմամբ եւ նրանց վարկածով ստացվել են հետեւյալ թվերը. Մեսի՝ 6,32, Կրիշտիանու Ռոնալդու՝ 5,88, Գրիզման՝ 1,1: Մեծ հաշվով, այս քվեարկությունները բավական բնորոշ են ժամանակակից ֆուտբոլի համար: Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի Պորտուգալիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Մադրիդի «Ռեալի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը, ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, եվրոպական տեղեկատվական հայտնի գործակալությունների կողմից ճանաչվել է Եվրոպայի 2016 թվականի լավագույն մարզիկ, ֆրանսիական հանրահայտ «France Football» պարբերականի, Եվրոպական ակումբների ասոցիացիայի, մի շարք այլ հայտնի կազմակերպությունների կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, եւ սա բավարար էր ֆուտբոլիստների, մարզիչների, մեդիայի ներկայացուցիչների համար՝ ճանաչելու նրան լավագույնը ընդհանրապես: Իսկ ահա երկրպագուներին չի հետաքրքրում տիտղոսները եւ նրանք քվեարկում են իրենց կուռքի համար:

2016 թվականի լավագույն մարզչի քվեարկությունը շատ նման է լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը. Ռանիերին հաղթել է հավաքականների ավագների, գլխավոր մարզիչների, լրագրողների վարկածներով, իսկ ահա երկրպագուների վարկածով լավագույնը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Ընդհանուր առմամբ Կլաուդիո Ռանիերին հավաքել է ձայների 22,06 տոկոսը, 2-րդ տեղում է Զիդանը (16,56), լավագույն եռյակը եզրափակում է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը (16,24):

ՖԻՖԱ-ն հրապարակել է նաեւ 2016 թվականի խորհրդանշական՝ «Երազանքի թիմի» կազմում ընդգրկված ֆուտբոլիստների անունները. դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա), պաշտպաններ՝  Դանի Ալվես («Յուվենտուս», Իտալիա), Ժերար Պիկե («Բարսելոնա», Իսպանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մարսելո («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա), կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ», Գերմանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), հարձակվողներ՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», Պորտուգալիա): «Երազանքի թիմում» ընդգրկվել են Իսպանիայում հանդես եկող 9 ֆուտբոլիստներ (այդ թվում 5-ը՝ «Ռեալից», 4-ը՝ «Բարսելոնայից») եւ 1-ական ֆուտբոլիստներ Իտալիայի եւ Գերմանիայի առաջնություններից, ընդ որում Իտալիայի առաջնությունում հանդես եկող Դանի Ալվեսը տարվա ուղիղ կեսը անցկացրել է Իսպանիայում՝ «Բարսելոնայի» կազմում:  

Նկարում՝ 2016 թվականի լավագույնները (ձախից աջ)՝ մարզիչ՝ Կլաուդիո Ռանիերի, կին մարզիչ՝ Սիլվիա Նայդ (Գերմանիա), ֆուտբոլիստուհի՝ Կարլի Լլոյդ (ԱՄՆ), ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) 

Տպել
2222 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը