Փոխմարզպետի որդու սպանության շարժառիթը. ինչ ցուցմունք է տվել կասկածյալը

Հունվարի 7-ին Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը (Նորատուսցի Հայկո մականվամբ):

Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ կասկածվում է Նորատուս գյուղի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: 20-ամյա երիտասարդը դեպքից անմիջապես հետո հորը պատկանող «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել:

Մեր տեղեկություններով, նա որպես կասկածյալ հարցաքննվելիս պատմել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ «տղայական ռազբորկա»: Նա նշել է, որ վերջին շրջանում իր եւ Հայկ Հակոբյանի միջեւ մի քանի անգամ վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ: Մեր տեղեկություններով, վիճաբանություններից մեկի ժամանակ Հայկ Հակոբյանը նույնիսկ ապտակել է Մեխակ Հարությունյանին: Եվ ահա դեպքի օրը՝ հունվարի 7-ին, նրանք կրկին նույն թեմայի շուրջ վիճաբանել են. երկուսն էլ եղել են մեքենաներով: Վիճաբանությունը հանգուցալուծվել է նրանով, որ Մեխակ Հարությունյանը «Մակարով» տիպի ատրճանակից մի քանի անգամ կրակել է Հայկ Հակոբյանի վրա: Մեխակ Հարությունյանը իրավապահներին է ներկայացրել նաեւ ապօրինի պահվող հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա: Երեկ տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը: Նա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը, հիշեցնենք, կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում:

Իսկ սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը սովորում է Երեւանի պետական համալսարանում, հայրը զբաղվում է խեցգետնի առեւտրով: Նրա հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, երեկ ողջ օրվա ընթացքում չմոտեցավ հեռախոսին. զանգերին պատասխանում էր մեկ այլ անձ եւ հորդորում զանգահարել ավելի ուշ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեզ զրույցում պնդեց, որ Մեխակ Հարությունյանի եւ Հայկ Հակոբյանի ընտանիքներն անձնական խնդիրներ չեն ունեցել. նրանք խնամիական կապերի մեջ են. «Հեռու բարեկամներ են»,- ասաց նա: Մարզպետը չցանկացավ խոսել դեպքի մասին՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, իրավապահներն են զբաղվում, ուստի ոչինչ ասել չի կարող:

Մեր դիտարկմանը, թե սպանությունից հետո ի՞նչ իրավիճակ է Նորատուսում, լարվածություն կա՞, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես ցնցված  եմ, ցնցված է ոչ միայն համայնքը, այլ նաեւ մարզը: Մեկը մյուսին հարց են տալիս՝ ինչո՞ւ, բայց ոչ մեկը չգիտի այդ հարցի պատասխանը: Նորատուսը ՀՀ-ում այն համայնքն է, որ միասնական է բոլոր հարցերում, ունի իր ուրույն տեղը եւ դերակատարությունը, դրա համար ես ցավում եմ դեպքի առնչությամբ: Ես համոզված եմ՝ նորատուսցին կմնա իր բարձունքին: Չի կարող լարված լինել, որովհետեւ ես ասացի՝ հզոր միասնական համայնք է, բոլորը ցնցված են կատարվածից եւ սգում են միասնական»:

Խոսելով կասկածյալ Մեխակ Հարությունյանի մասին, նա ասաց՝ այն, որ Մեխակը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի, դեռ ոչինչ չի նշանակում. «Նա անմեղ է, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ»,- նկատեց մարզպետը: Նշենք, որ 20-ամյա երիտասարդը երեկվա դրությամբ փաստաբան չուներ: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր. հենց այսօր էլ կորոշվի Մեխակ Հարությունյանին դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք պահելու համար մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու հարցը:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ սպանությունը բացահայտվել է: «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ եւ երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: Մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ`դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում: Տեղեկացանք, որ երեկ սույն քրեական գործը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռ բերելը, կրելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Լուսանկարում՝ աջից սպանված Հայկ Հակոբյանը

Տպել
32022 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է