ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ավանդների եւ վարկերի գծով SMS-ծանուցումների ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն:

SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդները այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետևյալ ուղղություններով.

- ավանդների գծով գործարքներ՝ Բանկի ավանդատուները ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան Բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում, դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:

- վարկերի մարում՝ հաճախորդների հարմարավետության և վարկերի առաջիկա վճարումների ժամանակին մարման նպատակով, հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի մասին, ինչպես նաև այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել, ինչը թույլ կտա խուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:

SMS-ծանուցումներ ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-ՀայաստանԲանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով.

Տպել
5124 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)