Ադրբեջանին արտահանձնել ռուս բլոգերին, կնշանակի նրան ուղարկել մահվան. Դավիթ Բաբայան

09/01/2017 schedule18:50

Եթե Բելառուսն Արցախ այցելած ռուս բլոգերին արտահանձնի Ադրբեջանին, դա կլինի ոչ այլ ինչ, քան՝ խայտառակություն: Դա կլինի մարդու իրավունքների եւ բարոյական նորմերի կոպտագույն խախտում: Ավելին, եթե Բելառուսը նման քայլի դիմի, կնշանակի՝ այդ երկիրն ուղղակի շարունակում է ֆաշիստական ավանդույթները՝ մոռանալով ֆաշիզմի տարիներին իր կրած զրկանքները: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Բելառուսն Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

«Սա դեգրադացիայի մարմնավորում կլինի, սակայն առավել քան համոզված եմ, որ բելառուս ժողովուրդը նման բան թույլ չի տա: Նա պետք է այնպես անի, որ իշխանությունները չգնան այդպիսի ստոր եւ սխալ քայլի: Ամեն դեպքում, եթե ռուս բլոգերն արտահանձնվի Ադրբեջանին, ամբողջ աշխարհը պետք է բողոքի ձայն բարձրացնի նման ապօրինության դեմ: Արտահանձնել Լապշինին, կնշանակի նրան ուղարկել տանջանքների, բռնության եւ մահվան: Բայց ինչո՞ւ. խավիարի եւ նավթադոլարների համա՞ր»,- հռետորական հարց հնչեցրեց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչ վտանգներով է հղի այս նախադեպը, եթե պաշտոնապես իրականություն դառնա: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ դա ոչ թե լրացուցիչ լծակներ կտա հակառակորդ երկրին, այլեւ մեկ անգամ եւս կհաստատի կոռուպցիայի եւ անսկզբունքայնության դրսեւորումները: «Ադրբեջանը Բելառուսի վրա ազդելու որեւէ լծակ չունի, լծակը կարող է լինել միայն առանձին անձերի նյութական շահագրգռվածությունը»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելելու համար 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինինին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշում է կայացվել: Այդ մասին Լապշինի հիմնադրած հայտնի զբոսաշրջային «Живой журнал» կայքում գրառում է արել նրա ընկերուհին՝ որպես Եկատերինա ներկայացած մի կին՝ վկայակոչելով բլոգերից ստացած տեղեկատվությունը: «Ալեքսանդրը հայտնել է, որ մի քանի օր առաջ մեկուսարանում  ուժային կառույցների ներկայացուցիչներն իրեն իրազեկել են, որ արտահանձնման մասին որոշումն արդեն կայացված է: Որոշում է կայացվել, որ նրան Բաքու հասցնելուց հետո ուղարկելու են Իսրայել»,- գրել է Եկատերինան:

Սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանը փորձում է այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձի քրեական պատասխանատվության ենթարկել Արցախ այցելելու եւ հայկական երկրորդ պետության վերաբերյալ իր կարծիքը հայտնելու համար: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակն է՝ կանխել օտարերկրացիների այցերն Արցախ: Ըստ այդ հրապարակումների՝ Լապշինի հետապնդումը պետք է դաս լինի մյուսների համար:

Տպել
7433 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ