Ադրբեջան. «իդեալական շտորմից» առաջ

Առաջիկա մի քանի տարիներին, քանի դեռ նավթի գների կտրուկ աճի մեծ հույսեր չկան, Ադրբեջանի տնտեսությունը գտնվելու է, մեղմ ասած, շատ խոցելի վիճակում, ինչն առաջին հայացքից հղի է թե´ ներքին ցնցումներով եւ թե ղարաբաղյան ճակատում իրավիճակի սրման խիստ հավանականությամբ: Սա հայտնի բանաձեւ է կոնֆլիկտ ունեցող եւ ռեսուրսային «ասեղի» վրա նստած պետություններում իշխող ռեժիմների համար:

Այժմ Ադրբեջանի երբեմնի 20 մլրդ դոլարը գերազանցող բյուջեն դոլարային արտահայտմամբ կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 2017 թ.-ին կազմելով 9 մլրդ դոլար։ Միջազգային պահուստները կրճատվել են ու կրճատվում են արագ տեմպերով, անընդհատ արժեզրկվում է մանաթը, քանդվում է նավթադոլարների վրա հիմնված ֆինանսական համակարգը։ Գլուխ է բարձրացնում լուրջ սոցիալական դժգոհության ալիք, երբ մարդիկ սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված` դուրս են գալիս ցույցերի եւ ճանապարհներ փակում։ Փորձագետները կարծում են, թե առաջիկայում մեծ է հավանականությունը, որ կրկին ականատես լինենք ԼՂ հակամարտության գոտում ռազմական արկածախնդրության, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի բնակչությանը տնտեսական խնդիրներից շեղել նոր պատերազմով։ Փորձագետների մյուս հատվածը, ընդհակառակը, նշում է, որ Բաքուն նոր մասշտաբային ռազմական արկածախնդրության չի գնա՝ ավելի մեծ աղետից խուսափելու համար: Իսկ եթե անգամ փորձի լոկալ պատերազմ հրահրել ու մեծ զոհերի գնով էական արդյունքներ չգրանցել, ապա այն կարող է նոր դժգոհությունների ալիք բարձրացնել երկրի ներսում:

Այս հիպոթեզներից երկուսն էլ, իհարկե, կյանքի իրավունք ունեն: Սակայն դիտարկելով գոնե մեզ հասանելի ցուցանիշները՝ պետք է նշել, որ թե´ ռազմական, թե´ ներքաղաքական, թե´ սոցիալ-տնտեսական ասպեկտներով Ադրբեջանն այժմ այնպիսի վիճակում է, որ դրա հանգուցալուծման վերջնական դեղատոմս դժվար է մշակել: 

Որպես սոցիալ-տնտեսական ցուցանիշների գահավիժման հետեւանք ներքին իրավիճակի լարումը վերջիվերջո դուրս է գալու փողոց` իշխանության հանդեպ եղած քաղաքական դժգոհությունների տեսքով: Հարեւան երկրում սոցիալական լարվածությունն ու գերբեւեռացումը, նավթի ու գազի վաճառքից ստացած բարիքների խիստ անհավասար բաշխման հետեւանքով, հետխորհրդային տարածքում ամենաբարձրներից է: Այդ երկրում երբեմն «սոված բունտեր» են տեղի ունենում: Այսինքն՝ առկա են ոչ միայն ուղղակի սոցիալ-տնտեսական դժգոհություններ, ազգային-էթնիկական խնդիրներ, այլեւ ընդգծված լարվածություն Ապշերոնյան թերակղզու տիրակալների եւ աղքատների միջեւ: Այժմ, երբ կրճատվում են նավթադոլարները, Ադրբեջանում խոսում են պետական ձեռնարկությունների, այդ թվում Սոկարի բաժնեմասերի մասշտաբային մասնավորեցման մասին. այդ լարվածությունն աճման միտում է դրսեւորելու: Եթե ժամանակին գործում էր ֆորմուլան՝ այն ինչ լավ է Սոկարի համար, լավ է նաեւ Ադրբեջանի համար, այժմ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Երբ պետական ընկերությունը հայտնվել է ծանր վիճակում, եւ նոր ֆինանսական հոսքերի կարիք է զգում, իսկ պետությունը միջազգային դոնորներից վարկեր վերցում, ապա «այն ինչ լավ է Սոկարի համար» դադարել է լավ լինել նաեւ Ադրբեջանի համար:

Ուստի, այս տարի, եթե որեւէ հրաշքով Ադրբեջանի տնտեսությունը ոտքի չկանգնի կամ նավթի գները կտրուկ չաճեն, ապա սոցիալ-տնտեսական բողոքի ալիքի բարձրացման բոլոր պայմանները առկա են: Թե որքան հզոր կլինի այդ ալիքը, դժվար է գուշակել: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանություններն այն կփորձեն վերահսկողության տակ պահել, շատ չճնշել, քանի դեռ չի ստացել կրոնա-քաղաքական երանգ:

Ինչո՞ւ կրոնա-քաղաքական. որովհետեւ երկրում ընդդիմության՝ որպես ինստիտուտի եւ համակարգի, գրեթե իսպառ բացակայության պայմաններում, կրոնը, տվյալ դեպքում մզկիթները միակ համակարգն է, որ քննադատաբար է վերաբերում աշխարհիկ իշխանությանը: Ժամանակին այս ամենի մասին գրել էր ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Մերգադիրովը. «Իրավիճակն այնպիսին է, որ մզիկթը միակ համարագն է, որի շուրջ կարող են հավաքվել ընդդիմադիր մասսանները: Ու կապ չունի, թե նրանք ունեն խիստ կրոնական հայացքներ, թե` ոչ: Այստեղ կարեւորը քաղաքական ենթատեքստն է, եւ սա միակ տեղն է, որտեղ կարելի է ազատ քննադատել իշխանությանը»:

Իրավիճակը ինչ-որ առումով նմանվում է Ադրբեջանի հարեւան Պարսկաստանին՝ շահի կառավարման վերջին տարիներին: Այնտեղ էլ, կրոնական առաջնորդների կոչով շահի դեմ դուրս եկած մարդկանց զգալի հատվածը հեռու էր կրոնական հայացքներից: Ցույցերի էին դուրս գալիս երիտասարդ աղջիկներ կարճ կիսաշրջազգեստներով, տղաներ՝ ժամանակի նորաձեւության կանոններով հագնված:

Հենց այստեղ էլ թաքնված է ադրբեջանական էլիտաների վախն Իրանից եւ Թեհրանի հակառակորդ Իսրայելի հետ Բաքվի ռազմա-քաղաքական մտերմությունը: Այժմ շիական Իրանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի կրոնական առաջնորդների հետ, միսիոներներ է ուղարկում այնտեղ: Ուստի, պատահական չեն Ադրբեջանում կրոնա-քաղաքական երանգներ ունեցող շարժումների նկատմամբ ռեպրեսիվ ապարատի գործի դրման կոշտ մեթոդները: Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան գյուղում կրոնական առաջնորդների դեմ բռնաճնշումները այս գործընթացի միայն սկիզբն է:

Աննախանձելի վիճակում են Ադրբեջանի իշխանությունները նաեւ ռազմաքաղաքական տեսանկյունից: Այս երկիրն Իսրայելի եւ Ռուսաստանի հետ սպառազինությունների առքուվաճառքի բազմամիլիարդանոց գործարքների ավարտից հետո, լուրջ խնդիրների է բախվել: Վերջերս ռուսական մամուլում լույս տեսած 2016 թ-ին Ռուսաստանի սպառազինությունների վաճառքի աշխարհագրության, ծավալների եւ հեռանկարների մասին հոդվածում նշվում էր, որ առաջիկայում Բաքուն դժվար թե կարողանա զենքի մեծաքանակ գնումներ կատարել Ռուսաստանից: «Մինչ օրս հետխոհրդային երկրներից ամենագնողունակ պետությունն Ադրբերանն էր: 2010 թ-ից սկսած Բաքուն ձեռք է բերել ռուսական սպառազինությունների մեծ փաթեթ: Այժմ, սակայն, առաքումները գրեթե ավարտված են: Իսկ հաշվի առնելով նավթի գների անկումը եւ ԼՂ ռազմաճակատում բալանսի ապահովման Մոսկվայի հետաքրքրվածությունը՝ նախկին մասշտաբներին հասնող նոր գործարքներ դժվար թե տեղի ունենան», - նշում է հոդվածագիրը:

Նախորդ տարիների նկատմամբ 2017 թ-ին հատկապես դոլարային արտահայտությամբ ռազմական ծախսերը մի քանի անգամ կրճատած Ադրբեջանը հայտնվելու է դժվար կացության մեջ անգամ գնված սպառազինությունների սպասարկման հարցում: Սպառազինությունների տեսակները, հատկապես հրթիռային համակարգերը, տանկերը եւ այլն, սպասարկան, նոր մարտական լրակազմի կարիք ունի: Իսկ դրանք նոր ծախսեր են, որը շատ դժվար է լինելու իրականացնել: Եթե նախկինում Ադրբեջանի պաշտպանական բյուջեն մի քանի մլրդ դոլար էր, ապա այժմ այն չի անցնում 1 մլրդ դոլարը: Իսկ եթե այնտեղից հանենք հատուկ ծառայություններին, ոստիկանության ներքին զորքերին, սահմանապահների համար նախատեսված ծախսերը, ապա բյուջեի հնարավորությունները շատ համեստ կդառնան: Կրճատվող ռազմական ծախսերի պայմաններում, պահել մեծ եւ ծախսատար բանակ ոչ միայն ԼՂ ռազմաճակատում, այլեւ Իրանի հետ սահմանին եւ Կասպից ծովում նավատորմ, մեղմ ասած շատ դժվար է լինելու:

«Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իլհամ Ալիեւին բացի արտաքին խնդիրները լուծելուց, պետք է կենտրոնանալ ներքին դժվարությունների վրա: Երկրի ներսում իշխող կայունությունը խաբուսիկ է: Իրանի գործոնը, նավթի գների անկումը եւ ծայրահեղական կրոնական ակտիվիստների աճը եռակի հարված է Ալիեւի իշխանությունը: Կրճատվող տնտեսական բլիթի պայմաններում Ալիեւը պետք է կարողանա պայմանավորվել շահերի մի քանի խմբերի հետ, որը շատ դժվար է լինելու իրագործել: Ուստի, հնարավոր է, եւս մեկ անգամ խաղարկվի ղարաբաղյան քաղաքարտը, որը միշտ պահվում է իշխանության ձեռքում», - նշում է բրիտանացնի հայտնի փորձագետ Թոմ դե Վաալը:

Այնուամենայնիվ, վերջնական եւ ստույգ եզրակացություններ անելն այս հարցում դժվար է, եթե ոչ անհնար: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանում առկա ներքին բալանսը հեղհեղուկ է: Այժմ Ալիեւի ռեժիմը քայլում է անդունդի եզրով, եւ փորձում է բալանսավորել՝ ԼՂ ռազմաճակատում իրավիճակի սրման, ներսում քաղաքական իսլամի գլուխ բարձրացման եւ Իրանի ազդեցության մեծացման արանքում: Իսկ սրանք «իդեալական շտորմի» համար անհրաժեշտ բոլոր պայմաններն են: 

Տպել
9292 դիտում

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան