Տարվա մարզական ամփոփում. God bless Armenia (Աստված օրհնի Հայաստանը)

Տարին մոտենում է ավարտին, եւ ավանդույթի համաձայն՝ տարբեր մարզական գերատեսչություններ, ԶԼՄ-ներ ներկայացնում են տարվա լավագույն մարզիկների իրենց տարբերակները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ տարին մեկ անգամ իր գոյության մասին հիշեցնող Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա կառույցի միջոցով, հրապարակել է 2016 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների իր տարբերակը, մարզական ֆեդերացիաները հրապարակել են տվյալ մարզաձեւում լավագույնը ճանաչված մարզիկների անունները: Զերծ մնալով յուրաքանչյուր տարի այս քվեարկությունների հետ կապված բազմաթիվ վեճերից, «Հայկական Ժամանակը» ներկայացնում է լավագույն մարզիկների իր տարբերակը:

Ընդ որում, մենք կրկին անգամ հայտարարում ենք, որ չենք դասակարգելու մեր մարզիկների նվաճումները, քանի որ Հայաստանի նման ոչ սպորտային երկրի համար ցանկացած մարզական նվաճում կարեւոր է, եւ հայաստանցի մարզիկների ցանկացած հաջողություն մեծագույն խրախուսանքի, պատվի է արժանի: Ընդ որում, կրկին անգամ անհրաժեշտ է փաստել, որ այդ հաջողությունները ոչ թե Հայաստանում սպորտի համակարգված աշխատանքի, այլ կոնկրետ մարդկանց՝ մարզիկների եւ մարզիչների աշխատանքի, տաղանդի արդյունք է:

Համաձայն Հայաստանի սպորտի նախարարության հրապարակած տեղեկատվության, 2016  թվականի ընթացքում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում նվաճել են 170, այդ թվում՝ 4 օլիմպիական մեդալ: Տարվա ընթացքում հայաստանցի 10 մարզիկ տարբեր տարիքային խմբերում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: 20 - ամյա դադարից հետո կրկին Օլիմպիական չեմպիոն ունեցանք՝ 2-րդը անկախ Հայաստանի պատմության ընթացքում:

Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է աշխարհում սպորտային երկրների համբավ վայելող բազմաթիվ երկրների, անգամ՝ Սինգապուրին: Ընդ որում, ամբողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանում ավելացել է ընդամենը 1 մարզական կառույց՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Բայց մարզվելով խայտառակ պայմաններում, մեր մարզիկներին հաջողվում է բարձր պահել Հայաստանի անունը, տիտղոսներ նվաճել, մեր երկրի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել: Ու դեռ տարեվերջին էլ մարզական չինովնիկների՝ մեղմ ասած անտրամաբանական գործողությունների պատճառով, նրանց մի մասը դուրս է մնում այսպես կոչված «լավագույն տասնյակից», կամ մեկի հաղթանակը ստորադասվում է մյուսին:

Վերադառնանք 2016 թվականի մարզաշխարհի հայաստանցի հերոսների մեր վարկածին, որը կազմվում է ոչ միայն մարզական բարձր արդյունքները հաշվի առնելով, այլ նաեւ տվյալ մարզիկի կողմից Հայաստան երկրի անունը բարձր պահելու, սպորտում ունեցած նշանակալի ներդրումը գնահատելով: Ընդհանուր առմամբ ցանկացած երկրում լավագույնների ցուցակում ընդգրկվում են ընդօրինակման արժանի մարզիկները, հերոսները, որոնց նմանվել պետք է ձգտեն պատանի մարզիկները: Այս առումով, իհարկե, մեծագույն տարակուսանքների առիթ կարող է հանդիսանալ ծանրորդների առկայությունը լավագույնների ցանկացած վարկածում:

Հիշեցնեմ, որ մեր ծանրամարտի ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, որ գրեթե բոլոր ծանրորդները դոպինգ են օգտագործում: Ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան խթանիչներ օգտագործի, հետեւաբար ծանրորդները չեն կարող լինել ընդօրինակման առարկա, չեն կարող հայտնվել լավագույնների թվում: Բայց առաջնորդվենք «բռնված չես՝ գող չես» սկզբունքով, մի կողմ թողենք այդ հայտարարությունները եւ ներկայացնենք 2016 թվականի մարզական տարվա մեր հերոսներին:

Լավագույնների թվում են Օլիմպիական խաղերի 8 մասնակիցներ, թեեւ Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում մեր 4 մարզիկների հաջողվեց մեդալ նվաճել: Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, ծանրորդներ Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի շնորհիվ Ռիոյում ծածանվեց Հայաստանի դրոշը: Օլիմպիական խաղերի ընթացքում մեդալներ չկարողացան նվաճել մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը, Հուռի Գեբեշյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Նազիկ Ավդալյանը, բայց այս մարզիկներն իրավունք են նվաճել տեղ գտնելու լավագույնների շարքում: Մարմնամարզության հրաշալի սերունդ է աճում Հայաստանում (Արթուր եւ Վահագն Դավթյաններ, Արթուր Թովմասյան, Արթուր Ավետիսյան), եւ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը այս սերնդի առաջատարն է:

Ապրելով եւ մարզվելով Հայաստանից դուրս, Հուռի Գեբեշյանը կարողացավ ուղեգիր նվաճել եւ դարձավ Օլիմպիական խաղերի մասնակից հայաստանցի առաջին կին մարմնամարզիկը: Գեբեշյանին հաջողվեց նաեւ նորարարություն կիրառել ու այսուհետ մարմնամարզության մեջ կա հայուհու՝ Գեբեշյանի անունով տարր: Նազիկ Ավդալյանը եւ Անդրանիկ Կարապետյանը տարվա ընթացքում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Անդրանիկը մեր ամենատաղանդավոր եւ հեռանկարային ծանրորդներից է, իսկ Նազիկը ծանրագույն վնասվածքից հետո կարողացավ վերադառնալ մեծ սպորտ, ինչը ուղղակի հիացմունքի է արժանի:

Շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում են մնալ Հայաստանի ամենաճանաչված մարզիկները, ընդ որում Լեւոնը հենց հիմա Դոհայում պայքարում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արտերկրում հայի միտքը ասոցացվում է առաջին հերթին Արոնյանի, իսկ տաղանդը՝ Մխիթարյանի հետ: Արոնյանը կա Հայաստանի մասին պատմող միջազգային գրեթե բոլոր սյուժեներում, իսկ Մխիթարյանի պատվին Անգլիայի ամենահիասքանչ ստադիոններից մեկի՝ «Օլդ Թրաֆորդի» վրա ծածանվեց Հայաստանի դրոշը, իսկ բրիտանացի մարզասերներից մեկն էլ հայտարարեց՝ «GOD BLESS ARMENIA» (Աստված օրհնի Հայաստանը):

2016 թվականի ընթացքում մեծագույն հաջողությունների հասան նաեւ ըմբիշ Վարշամ Բորանյանը (Եվրոպայի չեմպիոն), աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեդալակիրներ դարձան Արման Եփրեմյանը (թաեքվանդո), Հովհաննես Դավթյանը (ձյուդո), Կարապետ Չալյանը եւ Ռոման Ամոյանը (ըմբշամարտ): 

Նկարում՝ 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկները. վերեւի շարք (ձախից աջ)՝ Նազիկ Ավդալյան, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Հուռի Գեբեշյան, ներքեւի շարք՝ Անդրանիկ Կարապետյան, Գոռ Մինասյան, Միհրան Հարությունյան, Սիմոն Մարտիրոսյան, Հարություն Մերդինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7921 դիտում

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ

Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, նախալեռնային որոշ գոտիներում սպասվում է 0…-2°C ցուրտ

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք

Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ

Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան

Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ

Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան

Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ

Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ

Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին

Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան

Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ

ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան

Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը

Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք

Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ

Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան

Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը

Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան

Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան

Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ մի շարք հատվածներ դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար

Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում

Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն

Կանադայում ՀՀ դեսպանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

500 մարզիկ 30 երկրից․ Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Երևանում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ