Վահրամ Բաղդասարյան. անցնող տարին համարում եմ կայունացման տարի

28/12/2016 schedule10:40

Անցնող 2016 թվականը Հայաստանի համար բացասական եւ ձախողումներով ուղեկցվող տարի է համարվում: Նախ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որը 1996թ. հրադադարի հաստատումից հետո առաջինն էր հրադադարի խախտման իր ծավալներով, պատճառած զոհերով ու կորուստներով: Ապրիլյան պատերազմից դեռ ուշքի չեկած՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը: Այս երկու ողբերգական իրադարձություններին զուգահեռ տնտեսության մեջ դրական փոփոխություններ չարձանագրվեցին:

Եվ արդյունքում իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ եղած դժգոհությունն էլ ավելի մեծացավ: Հասարակության մեջ կուտակված լարվածությունը թուլացնելու համար իշխանությունները որոշեցին կադրային փոփոխություն իրականացնել՝ փոխելով վարչապետին ու կառավարությունը: Տեղի ունեցան նաեւ աղմկոտ պաշտոնանկություններ ու ձերբակալումներ: Այս փոփոխությունները թեեւ սկզբնական շրջանում դրական սպասումներ առաջացրին, բայց կարծես թե առայժմ լուրջ արդյունքներ չեն տալիս: Անցնող տարվա նկատմամբ իշխանությունների գնահատականն ու 2017թ. նկատմամբ ունեցած սպասումները փորձեցինք պարզել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:

- Պարոն Բաղդասարյան, չե՞ք կարծում, որ անցնող տարին բացասական էր մեր երկրի համար:

- Ապրիլյան պատերազմը, բնականաբար, իր անդառնալի հետքը թողել է, դա անժխտելի է: Բայց տնտեսական դաշտում տարածաշրջանային երկրների հետ ընդհանուր համեմատության մեջ ես բացասական չէի գնահատի: Իհարկե, մենք անելիքներ դեռ շատ ունենք: Քաղաքական դաշտում բավական բուռն բարեփոխումների տարի կարելի է համարել: Սահմանադրական բարեփոխումներն ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունները, հատկապես նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, կառավարության նոր ծրագիրը միտված են ապագային, եւ համոզված եմ, որ բավական խոստումնալից են: Համենայնդեպս մի բան պետք է ֆիքսենք՝ մեր քաղաքական ուժը պահի խնդիր չի լուծում: Թեեւ տարին նախընտրական էր, բայց մենք խնդիր չենք դրել, որ ինչ-որ կերպ՝ խոստումներով կարողանանք ընտրություններն անցկացնել: Դրա վկայությունը 2017թ. բյուջեն է, որը կայունացման բյուջե էր: Մենք այդ բոլոր փոփոխությունները կատարում ենք ապագայի համար՝ 2017-2018 թվականների համար:

- Ապրիլյան պատերազմի դեպքում անդառնալի հետք ասելով ի՞նչ նկատի ունեք՝ նաեւ այն տարածքնե՞րը, որոնք ադրբեջանական կողմը գրավեց:

- Անդառնալի կորուստը մեր երիտասարդ զոհերն էին: Ամեն ինչ՝ տարածքներն էլ, կարող են դառնալի լինել, բայց զոհերը՝ ոչ:

- Այնուամենայնիվ, դրակա՞ն, թե՞ բացասական եք համարում 2016 թվականը:

- Այնուամենայնիվ, անցնող տարին համարում եմ կայունացման տարի: Ամբողջությամբ դրական չէի ցանկանա համարել, ընդհանուր առմամբ մենք գոհ չենք, քանի որ անելիքներ շատ կան: Ամբողջ միջազգային անցուդարձը իր դրական ու բացասական ազդեցությունն ունեցել է մեր զարգացումների վրա:

- Իսկ չե՞ք կարծում, որ «Սասնա ծռերի» դեպքը իշխանությունների նկատմամբ եղած դժգոհության հետեւանք էր:

- Ես չեմ ցանկանում խոսել արկածախնդիրների մասին, աշխարհի ցանկացած երկրում կարող են նման բախտախնդիրներ լինել: Հանրությունը պետք է դրա գնահատականը տա:

- Կառավարության ծրագիրը, բյուջեն դրական ու կայունացնող գնահատեցիք, բայց արդյոք ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում կառավարության ու վարչապետի փոփոխությունը իշխանությունների վարած քաղաքականության ձախողման արդյո՞ւնքը չեն:

- Մենք կառավարությանը գնահատականներ չենք տալիս, մենք նշում ենք, որ այն հիմքերը, որոնք դրված են ապագայի համար, առայժմ բավական խոստումնալից են: Նոր բարեփոխումները բավարար են, որ կառավարությունը հաջորդ տարիներին դրական արդյունքներ գրանցի:

- Բայց նոր կառավարության նկատմամբ էլ արդեն հանրության մեջ դժգոհություն է առաջանում այն առումով, որ հարկային ու մաքսային ծառայությունները շարունակում են ստվերային գումարներ գանձել գործարարներից, որ այդպես էլ լայն սպառման ապրանքների շուկայում գոյություն ունեցող մենաշնորհները չեն կոտրվում: Այդպիսով, նորից այն տպավորությունն է առաջանում, որ դա ընդամենը նախընտրական փոփոխություն էր:

- Ոչ, ձեր ասած այդ երեւույթները հնարավոր չէ միանգամից կարգավորել: Բավականին լուրջ փոփոխություններ են կատարվել հարկային եւ մաքսային քաղաքականության մեջ: Կառավարությունը հավասար դաշտ ստեղծելու համար հիմնավոր բարեփոխումներ է արել եւ շարունակում է անել: Ու այնպես չէ, որ միանգամից հնարավոր է մեծ փոփոխություններ անել եւ իդեալական պայմաններ ստեղծել:

- Դուք կարծում եք՝ այդ փոփոխությունները բավարա՞ր են, որ ընտրություններում շահեք հանրության վստահությունը: Չէ՞որ դուք այդ խնդիրն ունենալու եք:

- Ոչ, այդ ուղղությամբ մենք չենք մտածել, անկեղծ ասած, նման գնահատականներ չեն տրվել: Մենք ոչ թե պահի, այլ ապագայի գնահատական պետք է տանք, թե արդյոք մեկ տարի, երկու տարի հետո հույս կարո՞ղ ենք կապել այս փոփոխությունների, կառավարության եւ իշխանության հետ:

- Հանրապետական կուսակցությունը միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում մոտ ինը տարի է, իշխանության ղեկին է: Թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության մեջ էական առաջընթացներ չեն եղել:

- Արտաքին քաղաքականության մեջ կա բավական կայունացում, եւ մեր կատարած քայլերն այդ ուղղությամբ բավական գոհացնող են: Այլ խնդիր այս տարիների ընթացքում հնարավոր չէր լուծել: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ես ասացի, որ այն համեմատության մեջ պետք է դիտարկել:

- Չե՞ք կարծում, որ ԼՂՀ հարցի կարգավորման բանակցությունները փակուղում են: Հատկապես որ Ս. Սարգսյանը չի ցանկանում բանակցություններին մասնակցել:

- Մոտ ապագայում դրա հանգուցալուծումը ես չեմ տեսնում, եւ չեմ էլ կարծում, որ կլինի այնպիսի քաղաքական գործիչ, այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է մոտ ապագայում այդ հարցում կտրուկ փոփոխություն անել: Մեր թշնամին անկանխատեսելի է, դեռ չկան ընդհանուր հայտարարներ, եւ ինձ թվում է, որ մենք առայժմ կարողանում ենք մեր առաջ դրված խնդիրը կարգավորել: Այս հրադադարը, այս դողացող խաղաղությունը, որը մենք կարողանում ենք պահպանել, մեծ բան է: Այս հարցում մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու ամենավատթարագույնին: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, 2017-ին արդեն մեր երկրում շոշափելի առաջընթաց պետք է ունենանք: Իսկ 2018-2019թթ. արդեն՝ զգալի առաջընթաց:

Տպել
2529 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում