ՀարցազրույցներSyndicate content

Հակառակ դեպքում` ընտրություններն անիմաստ են

Իշխող բուրգը պետք է վերացնել

Արմեն Բադալյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ եթե ձեւավորված ընտրակեղծարար բուրգը չվերացվի, ապա որեւէ իմաստ չունի ընդդիմադիր ուժերի մասնակցությունը նախագահական ընտրություններին: Բադալյանը մի քանի այլ վերլուծություններ էլ է արել:

- Պարոն Բադալյան, թեեւ արդեն իշխանական շրջանակներում խոսվում է, որ կոալիցիա ձեւավորվելու է, բայց քանի որ դա դեռ չկայացած փաստ է, եւ վաղը նոր միայն ամեն ինչ գուցե հստակ կդառնա, ձեր կարծիքով` կձեւավորվի՞ կոալիցիա, թե` ոչ:
- Կոալիցիան ձեւավորվում է այն ժամանակ, երբ խորհրդարանում չկա մեկ ուժ, որը չունենա ԱԺ տեղերի կեսից ավելին եւ միայնակ չի կարողանա ձեւավորել կառավարություն: Եթե ԱԺ-ում կա քաղաքական ուժ, որը կարող է միայնակ ձեւավորել կառավարություն եւ ընդունել կառավարության համար անհրաժեշտ օրենքները, ապա այդ կոալիցիան դառնում է ձեւական, անիմաստ կոալիցիա: Տվյալ դեպքում, մայիսի 6-ից հետո Ազգային ժողովում ՀՀԿ-ն ունի 75 տեղ, ինչը նշանակում է, որ ինքը միայնակ կարող է ձեւավորել կառավարություն, վստահություն հայտնել այդ կառավարությանը եւ ընդունել կառավարության համար անհրաժեշտ օրենքները: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն դե յուրե կոալիցիայի կարիք չունի: Իսկ եթե ձեւավորվի կոալիցիա, որի մեջ կմտնի նաեւ ԲՀԿ-ն, դա կլինի  արդեն ձեւական կոալիցիա, որը կբխի ՀՀԿ-ի շահերից: Դա կծառայի 2 այլ խնդիրների, մասնավորապես ՀՀԿ-ն էլ է հասկանում, թե ինչպես է ՕԵԿ-ը ԱԺ մտել, եւ ինչպես է ԲՀԿ-ն ԱԺ մտել. ՀՀԿ-ին անհրաժեշտ է իրեն կպցնել ԲՀԿ-ին, որով նա իր վարկանիշը կբարձրացնի հոգեբանական տեսակետից եւ կիջեցնի ԲՀԿ-ի վարկանիշը ՕԵԿ-ի մակարդակի: Եւ հետո, նոր կառավարությունը կարող է հայտարարել, որ նա ունի ընտրողների 80% վստահությունը: Եւ 3-րդ. չնայած ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, սակայն Արեւմուտքը ՀՀԿ-ից պահանջելու է իրականացնել տնտեսական բարեփոխումներ, իսկ երբ նայում ենք, թե ովքեր են ՀՀԿ-ից անցել ԱԺ, հատկապես մեծամասնականով, շատ դժվար է լինելու անցկացնել օրենքներ, որոնք միտված կլինեն տնտեսական բարեփոխումների: Ահա այդ հակաբարեփոխիչների հնարավոր գործունեությունը չեզոքացնելու համար ՀՀԿ-ին պետք է նաեւ ԲՀԿ-ի 35 ձայնը:

Համեմատեք առաջադրված թեկնածուներին

Սարիբեկ Սուքիասյան

Հարցազրույց թիվ 10 ԸՏ պատգամավորության  թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ

- Պարոն Սուքիասյան, որքանո՞վ եք տրամաբանական համարում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դժգոհում են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իշխանությունները, ասես` մարդկանց անհուսության մատնած խնդիրները երկնքից են թափվել, եւ իրենք չէ, որ պատասխանատու են դրանց առկայության համար:
- Միանգամայն տրամաբանական է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, բնական է, որ մեղադրում է երկրում կուտակված հիմնահարցերը լուծել չկարողանալու կամ դրանք լուծելու քաղաքական կամք չցուցաբերելու համար: Անհասկանալի է, սակայն, երբ բոցաշունչ ելույթներով կամ լղոզված հարցազրույցներով հանդես եկող իշխանության ներկայացուցիչները կամ իշխանության հովանավորությունը վայելող թեկնածուները, իբր, սրտացավորեն խոսում են սոցիալապես խոցելի խավերին հուզող խնդիրներից, գործազրկությունից, արտագաղթից... Սա պարզ դեմագոգիա է. ցանկացած խելահաս մարդ հասկանում է, թե ով է այդ ամենի պատասխանատուն, թե ինչու է երկրի վիճակը վատ:

Ում է վստահում «Բարգավաճ Հայաստանը»

Վարդան Վարդանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ դժվարությամբ համաձայնեց պատասխանել մեր հարցերին: Մի քանի հարցերի պատասխանելուց հետո էլ ասաց, որ այլեւս չի խոսի

- Պարոն Վարդանյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ ապագա խորհրդարանում ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, մինչդեռ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ-ն ընդդիմության հետ ընտրությունները վերահսկող միասնական շտաբ է ձեւավորել: Արդյո՞ք այս երկու փաստերի միջեւ հակասություն չկա:
- Ես ոչ մի հակասություն չեմ տեսնում, մենք միշտ էլ ասել ենք եւ մինչեւ օրս էլ կրկնում ենք` մենք պատրաստ ենք ցանկացած ուժի հետ համագործակցել, որպեսզի ընտրությունները ազատ, թափանցիկ եւ արդար լինեն: Հիմա էլ նույնը ասում ենք` մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել միայն մի բանի համար, որպեսզի ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ լինեն:

Կոնգրես-ՀՀԿ, Ռեալ-Բարսելոնա՞

ԲՀԿ-ն պատասխանատու է ամեն ինչ համար

Էդուարդ Շարմազանով (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)

Ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

- Պարոն Շարմազանով, ԱԺ ընտրությունների արդյունքում ամենակարեւոր բանը, որ պետք է տեղի ունենա, կառավարության ձեւավորումն է: 2008-ին ձեւավորվել է կառավարություն, որի ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ու նա այդ կառավարության կողմից երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն է: Բայց այս քարոզարշավի ժամանակ նրան չենք տեսնում: Ի՞նչ է սա նշանակում, Սերժ Սարգսյանը գնում է հանդիպումների, մենակ ելույթ ունենում, այսինքն` ՀՀԿ-ում էլ մարդ չկա՞, որը կարող է հանրության հետ խոսել:
- Այս քաղաքական կուրսի պատասխանատուն ոչ թե վարչապետն է, այլ կոալիցիոն 3 քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, որոնք հավասարապես են պատասխանատու: Իսկ, թե ինչու է կուսակցության նախագահը զբաղվում քարոզչությամբ, կուսակցությունը, մարտավարական խնդիրներից ելնելով, որոշել է, որ քարոզարշավը գլխավորի կուսակցության նախագահը, եւ դա այդպես էլ պետք է լինի, որովհետեւ կուսակցությունը իրականացնում է նաեւ նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրերը, դա շատ նորմալ է, եւ բացի նախագահ Սարգսյանի այցելությունից մարզեր, մենք բազմաթիվ քարոզչական խմբեր ունենք, որոնք այցելում են տարբեր համայնքներ եւ ՀՀ բոլոր համայնքներում կլինեն:

Թեկնածուն լավատես է

Կրկին ծառայել Հայաստանին

Ռազմիկ Պետրոսյան
Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքում իրավիճակը ամենահստակներից է. այստեղ առաջադրված են Հայ ազգային կոնգրեսից` Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ՀՀԿ կողմից առաջադրված «Տիգրան Մեծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը, «Բարգավաճ Հայաստանից»` սպորտսմեն, Արագածոտնի փոխմարզպետի որդի Բազմասեր Առաքելյանը:

Այս ընտրատարածքում ստեղծված նախընտրական մթնոլորտի շուրջ զրուցել ենք Ռազմիկ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի վերջին փուլը, ձեր եւ Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները:
- Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, բնականաբար այնքան շատանում են թեկնածուների հանդիպումները ժողովրդի հետ, ինչին զուգահեռ` թեկնածուներն ավելի շռայլ են դառնում իրենց խոստումներում: Դե, բնական է, մենք մեր հնարավորությունները շատ բարձր ենք համարում, մաքուր քարոզարշավ ենք տանում, հանդիպում ենք համայնքների ժողովրդի հետ: Իշխանությունները, բնականաբար, հնարավորության դեպքում փորձում են բոլոր համայնքներում էլ կանխել մարդկանց ներկայությունը, բայց դա կապ չունի: Ժողովուրդը մեծ սիրով եւ շատ ակտիվորեն մասնակցում է մեր հանդիպումներին, կարողանում ենք զրուցել հետները, տեղեկացնել մեր շարժման մասին, մեր առաջադրման պատճառների մասին:

Ոչ մի ուժ 51 տոկոս չի հավաքի

ՕԵԿ-ը խորհրդարան չի մտնի

Արծվիկ Մինասյան
ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ապագա խորհրդարանում որեւէ ուժ մեծամասնություն չի կազմի ազատ եւ արդար ընտրությունների դեպքում, իսկ գործող կոալիցիայի մաս կազմող ուժերից առնվազն մեկը` «Օրինաց երկիր» կուսակցությունը, օբյեկտիվորեն որեւէ շանս չունի խորհրդարան մտնելու:

- Պարոն Մինասյան, գործող իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարեցին, որ պատրաստվում են աննախադեպ ազատ, արդար ընտրություններ անցկացնել, դուք տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ: Այս քարոզարշավից ձեր տպավորությունն այդպիսի՞ն է:
- Ցավոք, այդ հայտարարությունները դեռեւս մնում են միայն հայտարարություններ, որովհետեւ տեղերում, ներքեւում այդպես չէ: Համենայնդեպս, կան հավանաբար արջի ծառայություն մատուցողներ, ովքեր ամեն գնով եւ ամեն ձեւով փորձում են արդար կամ ազատ ընտրությունների համար ստեղծել էական խոչընդոտներ` սկսած վարչական լծակների գործադրումից, ավարտած ընտրակաշառքների խոստումներով եւ առաջին հերթին նաեւ բացահայտ այդպիսի առաջարկներով: Եւ եթե գնահատելու լինեմ, քիչ հավանական եմ համարում խոսքի եւ գործի միջեւ համապատասխանությունը:

Պարտվել է հասարակությունը

Սա իջեցնում է ժողովրդի մակարդակը

Լյուդմիլա Հարությունյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)

Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի  հետ
- Տիկի՛ն  Հարությունյան, քարոզարշավի անցած 10 օրերի  վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք:

- Ես կարծում եմ` հիմա մենամարտ է գնում տարբեր ուժերի միջեւ. դիրքային պայքար եւ ուղղակի մարտ առանց կանոնների: Նայում եմ այդ մենամարտին եւ փորձում եմ հաշվել միավորները:

- Մենամարտողների անունները կնշե՞ք:
- Նիկոլ Փաշինյան - Սամվել Ալեքսանյան - Ռուբեն Հայրապետյան:

- Մենամարտի այս ռաունդն ի՞նչ հաշվով է ավարտվել:
- Վերջացել է ոչ-ոքիով: Պարտվել են կանանց շարժումը եւ հասարակությունը: Որպես քաղաքական գործընթացների մասնակից` կանանց շարժումը պարտվեց: Օլիգարխները նույնպես կորուստներ կրեցին, նրանց  ռեսուրսը փողն է, ազդեցությունն ու իշխանությունը: Նրանք այդ  ռեսուրսով կանանց ներքաշեցին այս պայքարի մեջ, եւ ամբողջ կանանց շարժումը Հայաստանում հզորագույն պարտություն կրեց, որը ավելի քան 20 տարի նպաստում էր, որ կանայք մտնեն քաղաքականության մեջ:

Հետագայի համար պատասխան են տալու

Արմեն Ռուստամյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ
- Պարոն Ռուստամյան, այս պահին քաղաքական իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում:

- Ընտրությունների մասնակիցների մի մասը իսկապես գաղափարաքաղաքական ուժեր են, որ փորձում են ժողովրդին համոզելով, քարոզչական քաղաքակիրթ մեթոդներով իրենց ձայները վաստակել, մի մասն էլ, ըստ էության, հասել են նրան, որ ժողովրդի մեջ հսկայական հիասթափություն առաջացնեն ընտրությունների նկատմամբ: Այդ հիասթափության դաշտում արդեն գործում են ոչ ընտրական մեթոդներ` ընտրակաշառք, ահաբեկում եւ այլն: Այսինքն, փորձում են ավելի հիասթափության մղել, որ մարդիկ պասիվ մնան, չգան ընտրությունների: Բնականաբար, դա դաշտ կբացի, որ կարողանան հետագայում նաեւ ընտրակեղծիքների միջոցով իրենց ուզածին հասնել: Բայց ես նաեւ նկատում եմ, որ ժողովուրդը մի քիչ ավելի գիտակցված է այս ընտրապայքարին մոտենում` ունենալով նախկին փորձը. շատ ընտրողներ, բնականաբար, ազդվելով արժանապատվության մղող կոչերից, իսկապես հասկանում են, որ ընտրակաշառքով երկիրը երկիր չես դարձնի: Կա նաեւ մի քիչ անհասկանալի հակաքարոզչություն մեկը մյուսի նկատմամբ, որ, կարծում եմ, այս պարագայում տեղին չէ. ընդդիմադիր դաշտի մեջ փորձում են իրար դեմ լարել քաղաքական ուժերին եւ պառակտել բողոքական զանգվածը, որն ընդդիմադիր ուժերի պոտենցիալ քվեարկողն է եւ կարող է իր գիտակցված քվեով երկրում բան փոխել:

Ոչ` պրոպագանդիստական շոուին

Կոնգրեսը մերժում է ՀՀԿ-ին

Լեւոն Զուրաբյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)

Հարցազրույց Կոնգրեսի համակարգող շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի հետ

- Պարոն Զուրաբյան, զգալի է, որ Հայ ազգային կոնգրեսի որոշ շրջանակներ շատ ոգեւորված են նախօրեին քաղաքական 4 ուժերի` Կոնգրեսի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու իրադարձությունից: Դուք, որպես Կոնգրեսի նախընտրական շտաբի պետ եւ փաստաթուղթը ստորագրած մարդ, արդյո՞ք ոգեւորության հիմքեր տեսնում եք. եթե` այո, որոնք են այդ հիմքերը:
- Շատ ոգեւորվել, իհարկե, պետք չէ, մինչեւ այս ամենը շատ կայուն հիմքի վրա չստեղծվի եւ չդառնա իսկապես արդյունավետ նախագիծ, բայց մի բան պետք է արձանագրել` Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա աննախադեպ քայլ է: Փաստորեն, հիմնական քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, ինչպես նաեւ իշխանական կոալիցիայի բավականին լուրջ դերակատարում ունեցող քաղաքական ուժը միավորվել են ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով միասնական շտաբ ստեղծելու գաղափարի շուրջ: Նման բան չի եղել մինչեւ հիմա, եւ սա լավատեսության որոշ հիմքեր ստեղծում է: Եթե այս ամբողջը կայանա, դա թույլ կտա, օգտագործելով հայտարարությունը ստորագրած ուժերի ռեսուրսները եւ հանձնաժողովներում ու նրանց վստահված անձերի համագործակցությունը, մաքսիմալ առումով կանխել ընտրակեղծիքները:

Մայիսի 7-ին նոր օր է բացվելու

Իշխանափոխության դեսպանը

Ավետ Պողոսյան
Երեւանի Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մրցակցելու է 4 թեկնածու:

Հայ ազգային կոնգրեսից` Ավետ Պողոսյանը, ՀՀԿ-ից` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը (գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է), ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանը: Աջափնյակում սպասվող ընտրապայքարից առաջ զրուցել ենք Ավետ Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, 6-րդ ընտրատարածքում երկու իշխանական մրցակից ունեք: Եթե նաեւ հաշվի առնենք, որ երիտասարդ եք, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը նրանց ու նրանց լծակների դեմ:
- Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խնդիրներից առաջինն է` բոլոր տեսակի պայքարի ֆրոնտները դարձնել քաղաքական պայքարի ֆրոնտներ: Այս առումով մենք 6-րդ ընտրատարածքում իրականում մեկ մրցակից ունենք. դա գործող թաղապետն է, որին սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը: Եւ եթե մեզ հաջողվի (իսկ մեզ դա պարտադիր կհաջողվի) պայքարը բերել քաղաքական հուն, այդտեղ, կարծում եմ, տարիքային տարբերությունը կամ իմ երիտասարդ լինելը ավելի շատ առավելություն կլինի: Այդ առումով մենք կարծում ենք, որ իշխանական թեկնածուն ջախջախիչ պարտություն կկրի:

Ի՞նչ է անելու ընդդիմությունը

Ցուցակներում մեռյալ հոգինե՞ր

Դավիթ Մաթեւոսյան
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի հետ:

- Պարոն Մաթեւոսյան, նախօրեին ոստիկանությունը պաշտոնապես հրապարակեց ընտրացուցակները, որից պարզ դարձավ, որ ընտրողների թիվը 2008 թվականի ընտրությունների համեմատ ավելացել է 165 հազար 469-ով: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունն այդ աճը պայմանավորում է 18 տարին լրացած քաղաքացիների թվի աճով, սոցիալական իրավունքների իրացման նպատակով հաշվառվող քաղաքացիների թվի ավելացմամբ: Ըստ ձեզ, որքանո՞վ են հիմնավորված այդ բացատրությունները:
- Այդ հիմնավորման հիմքում դրված է պարզ թվաբանությունը. ցուցակում ավելացվել է 1990-93 թվականներին ծնված քաղաքացիների թիվը (մոտ 280 հազար) եւ հանվել 2008-ից մինչեւ այսօր մահացածների թիվը (մոտ 110 հազար): Մինչդեռ, պաշտոնական վիճակագրությամբ, 2008-2012 թթ. դպրոցն ավարտել ու ընտրելու իրավունք է ձեռք բերել վերը նշված 280 հազարից ընդամենը 170 հազար մարդ:  Իսկ արտագաղթի գործոնը 1996-ից ի վեր հաշվի առնված չէ, եւ արդյունքում, ահագնացող արտագաղթի պայմաններում, 1996-ի 2 մլն 190 հազար ընտրողի փոխարեն այսօր ունենք մոտ 2 մլն 486 հազար ընտրող, այսինքն` 296 հազարով ավելի:

Սերժ Սարգսյանից ոչինչ կախված չէ

Արմեն Բադալյան
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում պնդել է, որ երեք ուժ է մտնելու ապագա խորհրդարան:

- Պարոն Բադալյան, քաղաքական ուժերի համամասնական ցուցակները հրապարակվեցին, քարտերը, ըստ էության, բացահայտվեցին, ի՞նչ տպավորություն ունեք:
- Այո, պարզվեց, որ ինը քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, բայց իրականում ընտրություններին մասնակցում է երեք ազդեցիկ ուժ` Կոնգրես, ԲՀԿ, ՀՀԿ եւ մեկ ոչ այդքան ազդեցիկ ուժ` ՀՅԴ: Մնացած ուժերը` կոմկուս, դեմկուս, վիրտուալ կուսակցություններ են, իրականում գոյություն չունեն: Ի՞նչ ցույց տվեց ՀՀԿ-ի ցուցակը, որի շուրջ այդքան քննարկումներ եղան: Ցուցակում հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, որոնք կապ չունեն ՀՀԿ-ի հետ, շատ խայտաբղետ ցուցակ է, որը ցույց է տալիս մի բան, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ, թե ինքը ինչ Հայաստան է ուզում ունենալ, որովհետեւ ցուցակը թիմակիցների խումբ է, երբ այնտեղ տեսնում ես հանրապետականներ, որոնք նրա համար երկար ժամանակ աշխատել են, բայց ցուցակի վերջում են գտնվում, իսկ հետո երկրորդ տասնյակում գտնվում են մարդիկ, որոնք ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չեն ունեցել, այլ այնտեղ հայտնվել են ընդամենը Սերժ Սարգսյանի ցանկությամբ:

Իշխանությունը մեծ ռեսուրս չունի

Իմ հարցազրույցը քաղաքացի Էմին Զավարյանի հետ է, որը ներկայացավ որպես երիտասարդ թոշակառու եւ նշեց, որ ինֆորմատիկայի մասնագետ է: Քաղաքացու հետ հանդիպել եմ փողոցում, զրուցել եմ ԱԺ մայիսին կայանալիք ընտրությունների թեմայի շուրջ:

- Մասնակցելո՞ւ եք գալիք խորհրդարանական ընտրություններին:
- Անպայման: Բայց դե գիտեք ինչ, երբ որ իշխանությունները խոստանում են, որ դրանք շատ լավ են անցնելու, ես չեմ հավատում: Արդար չի լինելու հաստատ:

- Իսկ գոնե նախորդների հետ համեմատած` դրական առաջընթաց, ըստ Ձեզ, կլինի՞:
- Ավելի վատ է լինելու, որովհետեւ իշխանության ռեյտինգը շատ ցածր է: Իրենք իշխանությունը պահելու համար ավելի շատ բաների կգնան: Դա բնական է, բոլորն էլ հասկանում են: Կարեւորն այն է, որ ժողովուրդը իր քվեն պահպանի:

Շահում է միայն ներկա իշխանությունը

Միգրացիան դրական կողմեր էլ ունի

Իլոնա Տեր-Մինասյան
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ:

- Տիկին Տեր-Մինասյան, ինչպիսի՞ն է Հայաստանի միգրացիոն վիճակը, ըստ ձեր կազմակերպության ունեցած տվյալների:
- Միգրացիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը օժանդակում է ՀՀ կառավարությանը միգրացիայի կառավարման գործում:  Մեր կազմակերպությունը սերտորեն համագործակցում է կառավարական, միջկառավարական եւ ոչ կառավարական գործընկերների հետ` նպատակ հետապնդելով աջակցել քաղաքակիրթ եւ կարգավորված միգրացիայի ապահովմանը, միգրացիայի հարցերում միջազգային համագործակցության խթանմանը եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել դժվարին կացության մեջ հայտնված միգրանտներին: 

Մեր կազմակերպության առաջնահերթ խնդիրը տվյալ երկրի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին օժանդակելն է: Հայաստանում ՄՄԿ-ն հիմնականում տրամադրում է տեխնիկական օգնություն Հայաստանի կառավարությանը, որի նպատակը տարբեր մարմինների ներուժը հզորացնելն է:  Մենք համագործակցում ենք միգրացիոն պետական ծառայության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության, ազգային վիճակագրական ծառայության եւ այլ մարմինների հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն վիճակագրությանը ՀՀ-ում, ՄՄԿ-ն միգրացիոն գործընթացների վերաբերյալ կանոնավոր  վիճակագրություն չի վարում: Հարկ է նշել, որ միգրացիայի վերաբերյալ համապարփակ վիճակագրություն այսօր ՀՀ-ում ընդհանրապես չի վարվում: Թերեւս, ոչ մի պետական կառույց չի կարողանա ասել, թե քանի հոգի է մեկնել արտերկիր աշխատելու կամ քանիսն են արտերկրից վերադարձել Հայաստան` կամավոր կամ արտաքսվելու պատճառով:

Ազնվությունը ծիծաղելի է դարձել

Հենց գնում եմ Վրաստան` ընկճվում եմ

Եղիշե Պետրոսյան

Հարցազրույց «Արձագանք» ռոքխմբի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ

- Պարոն Պետրոսյան, Հայաստանում այսօր հաստատված իրականության ձեր ընկալումն ինչպիսի՞ն է:
- Ես կարծում եմ` քաոս է, որը ինչ-որ բանի սկիզբ պետք է լինի: Թվում է, թե վիճակը կայուն է, բայց ընդհանուր մթնոլորտը քաոսային է: Հաստատ պիտի ինչ-որ բան փոխվի, այսպես չի կարող շարունակվել: Ամեն ինչ շատ ծուռ է: Մարդ մի անգամ է աշխարհ գալիս, եւ նա պետք է կարողանա արժանապատիվ ապրել, պիտի կարողանա իր աշխատանքի պտուղները քաղել, մարդը ամեն մի զոռբայի կողմից խոցելի չլինի, չենթարկվի ինքնահռչակ ամենակարողների կանոններին եւ հարձակումներին: Մարդը պետք է աշխատելու եւ իր ընտանիքի հետ մարդավայել ապրելու հնարավորություն ունենա:

- Դուք անընդհատ օգտագործում եք «մարդ» եզրույթը, մինչդեռ ձեր ասած փոփոխության կրողը, շատերի կարծիքով, պետք է լինի քաղաքացին, այսինքն` մարդը, որը գիտակցում է իր ունեցած պատասխանատվությունը:
- Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին դեռեւս չի ձեւավորվել, այսինքն` մարդ, որն ունի իր արժանապատվությունը, գիտի իր իրավունքները եւ պարտականությունները: Ես դա կապում եմ ահռելի զանգվածի անգրագիտության հետ: Մի մասը տոտալ անգրագետ եւ իներտ մասսան է, որն ընդամենը մեկ օրվա հացի խնդիր է լուծում, հենց նրանք են ընտրակաշառքով ընտրություններին մասնակցում: Այս մարդկանց ես համարում եմ չկայացած քաղաքացիներ: Իրենք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ անկախ պետությունում են ապրում: Կա մի զանգված էլ, որը մի փոքր տեղեկացված է, բայց որպես քաղաքացի` իր իրավունքները գիտակցելու առումով, չի կայացել: Այս մարդիկ էլ  համոզված են, որ իրենցով ոչինչ չի փոխվի: Սա սարսափելի երեւույթ է: Տակը մնում են մի երեսուն տոկոս տեղեկացվածները, որոնց կեսը համակարգում է տեղավորվել եւ հացի խնդիր չունի: Դրանց մի մասն ընդհանրապես ապրուստի մասին չի էլ մտածում, քանի որ նրանք ոչ թե աշխատանքով, այլ կաշառքով են ապրում: Սրանք դրության տերերն են եւ առաջնորդվում  են իրենց քմահաճույքներով:  Ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում իր սխալ աշխատանքի, տնտեսության այսինչ ճյուղը անհաջողության մատնելու կամ տապալելու համար: Նման բան չի լինում: Մնացած փոքր մասը փորձում է ինչ-որ բան արարել, որպեսզի իր ընտանիքի գոյությունը պահպանի: Այսինքն, իմ կարծիքով, մեր քաղաքացի կոչվածի 60-70 տոկոսը դեռ նոր պետք է քաղաքացի դառնա:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter