...Դուռը բացվում
է, ներս
եմ մտնում.
անշուք, փոքրիկ
սենյակ ու
այդ սենյակի
մեջ «թագուհի
մը»` նրբագեղ
օրիորդի դեմքով,
աստվածային լույսով
ողողված թափանցիկ ու
ողորկ մաշկով,
այնքան ողորկ
ու թափանցիկ,
որ երբեմն
անիրական է
թվում, եւ
նույնքան նրբագեղ
ու բարեձեւ,
նիհար եւ
ութսունչորս տարեկանի
համար զարմանալի
ձիգ ու
սլացիկ մարմնով,
թախծախառն խինդով
ու խոսուն
աչքերով «աղբարի
աղջիկը», ում
գոյությամբ փոքրիկ,
անշուք սենյակը
դառնում է
շքեղ պալատ,
որի մեծագույն
զարդերից մեկն
էլ գունաթափ
պատին Գառզուի
ձեռքով վրձնած
նրա պատկերն
է, ավելի
ճիշտ` հոգու
պատկերը, ինչպես
ինքը` Գառզուն
է ասել...
...Ձանձրալի մի
ներկայացման ժամանակ
գյումրեցի ամուսինը
կնոջն ասում
է.
- Կնի՛կ, քունս
կտանի, ես
քիչըմ քնիմ,
աղբարի աղջիկը
որ կերեւա,
կողքս մի
թեթեւ բզե,
արթնանամ, էնպես
էրա, որ
կողքիդ մարդոցը
չանհանգստացնես:
Մի քանի րոպե
հետո`
- Ե՛լ, աղբարի
աղջիկը եկավ,
- բզում է
ամուսնու կողը
կինը: Ամուսինը
իսկույն արթնանում
է եւ
ակնապիշ հայացքը
հառում բեմին:
Այսպես շարունակվում
է մինչեւ
ներկայացման ավարտը...
Դա սկիզբն
էր... Առաջին
իսկ օրից
«աղբարի աղջիկը»
մի զարմանալի
ուժով, որ
թերեւս բեմական
հմայք է
կոչվում, առինքնեց
հանդիսատեսին, անտեսանելի
թելերով կապեց
իրեն ու
ժամանակի հետ
հյուսեց իր
ոսկեթել, կախարդական
ցանցը, որի
մեջ առավ
հմայված հանդիսատեսին
ու բերեց
նրանց մինչեւ
մեր օրերը,
եւ արդեն
վաթսունչորս տարի
երկրպագելով` հոտնկայս
ծափահարում ենք
իրեն:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!