Երեկ 36-ամյա որդու` Տիգրան Աբրահամյանի հետ առողջապահության նախարարություն եկած Ալիտա Սարդարյանը հուսահատ սպառնում էր բենզին լցնել ու այրել թե՛ անվասայլակի վրա նստած հաշմանդամ տղային, թե՛ իրեն:
Բանն այն է,
որ, ինչպես
պատմեց տիկին
Ալիտան, արդեն
15 օր իրեն
խաղացնում են
մատների վրա.
նախարարությունից ուղարկում
են պոլիկլինիկա,
պոլիկլինիկայից` հիվանդանոց
եւ այսպես
շարունակ: Նա երբեմն
կորցնում էր
ինքնատիրապետումն ու
ափերից դուրս
գալիս, քանի
որ այդ
ընթացքում միայն
անտարբերության պատին
էր բախվել:
Ասում էր`
որդին, որ
մասնավորապես տուբերկուլոզային մենինգիտի
դեմ 1.5 տարի բուժվել
է Հանրապետական
հակատուբերկուլոզային դիսպանսերում,
այլեւս չի
կարողանում քայլել:
«Եկել եմ
այստեղ, որ
մի ճանապարհով
վերականգնողական աշխատանք
տարվի իր
հետ, քայլի,
սայլակի վրայից
վեր կենա:
Հիվանդանոցում տարբեր
մասնագետներ են
եկել, տարբեր
նյարդաբաններ, բոլորը
ասել են,
որ ինքը
երկար ժամանակ
պառկած է
մնացել, իր
մոտ մկանային
թուլություններ են,
վերականգնողական աշխատանք
է պետք,
որ քայլի»,-
բացատրեց նա:
Մանրամասնեց, որ
տղան ավելի
քան 3 ամիս
գտնվել է
կոմայի մեջ,
եւ չնայած
բժիշկների հոռետեսությանը, հաղթահարել
ու դուրս
է եկել
այդ վիճակից,
սակայն քայլել
այլեւս չի
կարողացել: Ու
հիմա մահվան
ճիրաններից վերադարձված
որդու համար
մայրը փորձում
է կրկին
քայլելու հնարավորություն ապահովել:
Նա, ի
դեպ, նկատում
էր, որ
հիվանդանոցում շատ
բաների է
հասել միմիայն
իր պահանջկոտության շնորհիվ.
«Իմ աղմուկով,
իմ պահանջելով,
իմ ճչալով,
խելագարության էին
հասցնում ինձ,
նոր ես
կարողանում էի
ինչ-որ
արդյունքի հասնել»:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!