Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական վերջին համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի հետ կապված` երեկ առավոտյան ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն է բերման ենթարկվել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի 19-ամյա ուսանող, բնապահպան, ակտիվիստ Միքայել Նազարյանը:
Երիտասարդը քաղաքացիական հագուստով
անձանց կողմից
ոստիկանություն է
տարվել համալսարանի
վարչական շենքից,
համալսարանի վարչակազմի
իմացությամբ ու
թույլտվությամբ: Այս
մասին երեկ
մեզ հայտնեցին
նրա ընկերները,
որոնք Միքայելին,
նախ, փնտրել
են ոստիկանության Կենտրոնի
բաժնում, այնուհետեւ`
Կենտրոնի քննչական
բաժանմունքում, ավելի
ուշ պարզվել
է, որ
նա քննչական
գլխավոր վարչությունում է:
Միքայելի ընկերներից մեկը`
բնապահպան, իրավաբան
Արթուրը Գրիգորյանը,
մեզ պատմեց,
թե գիտի
միայն, որ
Միքայելին բերման
ենթարկելիս ասել
են նրան,
որ դա
կապված է
մայիսի 4-ին
Հանրապետության հրապարակում
փուչիկների պայթյունի
հետ, իսկ
թե ինչ
կարգավիճակով է
նա անցնում
այդ գործում,
եւ արդյո՞ք
կասկածվում է
պայթյունը կազմակերպելու կամ
իրականացնելու մեջ`
հայտնի չէ:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!