«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, առեւանգման համար մեղադրվող Հրաչյա Գեւորգյանը օրերս դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, նրան տարել են ետ` «Նուբարաշեն», որտեղ նա տեղափոխվել է պատժախուց, ինչը արգելված է օրենքով: Այս մասին երեկ մեզ հայտնեց կալանավորի մայրը: Նա պատմեց, որ դեռեւս ամիսներ առաջ որդին դաժան ծեծի էր ենթարկվել, նրան ծեծի ենթարկողները ոստիկաններ էին, որոնք պահանջում էին, որ իր որդին ինքնախոստովանական ցուցմունք տա, մինչդեռ Հրաչյան պնդում է, որ ինքը անմեղ է: Չկարողանալով դիմադրել ոստիկաններին, փորձելով որեւէ կերպ փրկվել, Հրաչյան կուլ է տվել գետնին ընկած մեխերը: «Ինձ հետո պատմեց, որ եթե այդպես չաներ, իրեն ուղղակի ծեծելով կսպանեին»,- պատմեց մայրը: Նրա խոսքով, դաժան ծեծի հետեւանքով, մի քանի ամիս անց որդու մոտ առողջական խնդիրներ են առաջացել, կուլ տված մեխերից ստամոքսում խոց է առաջացել, այդ խնդիրների հետ կապված էլ նա տեղափոխվել էր բուժօգնություն ստանալու: Նշենք, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 98 հոդվածի համաձայն, պատժախցում գտնվող անձը պետք է լինի բժիշկների հսկողության տակ, իսկ տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա: Սրանից հետեւում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին չի կարելի պահել պատժախցում: Այս ամենի վերաբերյալ պարզաբանում տալու խնդրանքով երեկ դիմեցինք ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանին: Նա ասաց, որ Հրաչյա Գեւորգյանի հետ տեղի ունեցածի մասին ճշտումներ կանի եւ մեր հարցերին կպատասխանի այսօր:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!