Բաբոյիս թվից նաֆթալին արած դիլխոր դեմքերը, իմաստության ակունքները դարակազմիկ հայտարարություններ են անում, մտորումներն են արտահայտում, անհամաձայնություն են հայտնում (ո՞ր օրվանից, բա ո՞ւր էիք, երբ որ մենք էինք անհամաձայնություն հայտնում), դռներն են շրխկացնում իրենց հետեւից, ուսուցանում են:
Չէ հա՛: Լո՞ւրջ:
Իհարկե, գրիչներն
ու ստեղնաշարերն
արդեն «սրած»-պատրաստ են
ձեր «սկզբունքայնությունը» գովաբանելու,
ձեր իմաստությունը մինչեւ
երկինք բարձրացնելու,
ձեզ պես
մեծ ու
դարակազմիկ վերլուծություններ հրապարակելու,
կանխատեսելու եւ
իմաստասիրելու (բնականաբար`
իմաստասիրության որեւէ
հայտնի կանոններից
դուրս), բայց...
Ես, իհարկե,
շատ փոքր
մարդ եմ
եւ երբեք
չեմ եղել
ու չեմ
լինի այն
համաշխարհային տրամաչափի
գործիչը, ինչը
որ դո՛ւք
եք, երբեք
իմ խեղճ
գլխում այդ
աստիճան իմաստության
տեղ չի
եղել ու
չի էլ
լինի, որքան
ձեր տիտանական
«մոզգերում», երբեք
այդքան սեգ,
հպարտ ու
լուռ չեմ
կարողացել քայլել
Ազատության Հրապարակով,
ինչպես դո՛ւք
եք քայլել.
համեստ տղա
եմ եղել
ու կամ,
իմ օրվա
հաց-պանիր-սիգարետս եմ
վայելել, բայց
համարձակվում եմ,
այնուամենայնիվ, անշուշտ,
միմիայն ձեր
թույլտվությամբ, խնդրել
ձեզ՝ ինչ
որ անում
եք, իսկույն
արեք: Էլ
մի՛ ծամծմե՜ք,
ձգձգե՜ք, լղոզե՜ք,
այլ հստա՛կ,
տղավարի՛, ձեր
«քաղաքական որոշումները»
կայացրեք, նույնիսկ
կասեի՝ ձեր
կյանքի միակ
քաղաքական ու
միակ որոշումը,
ու բարի
ճանապարհ:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!