ՄիջազգայինSyndicate content

Նվազում է ու նվազում

Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել, եւ երեկ մեկ տոննայի գինը կազմել է 7 հազար 610 դոլար, մինչդեռ մայիսի 1-ին գինը 8 հազար 475 դոլար էր: Սա էական ազդեցություն կթողնի Հայաստանի արտաքին առեւտրի վրա, քանի որ ՀՀ-ից արտահանման մի զգալի մասը պղնձի հանքաքարն է:

Տարածաշրջան

Ճանաչելու կոչ

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմինը երեկ ընդունել է հռչակագիր, որով ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, հռչակագրով ղարաբաղյան իշխանություններին կոչ է արվում շարունակել ջանքեր գործադրել ԼՂՀ-ի` որպես ազատ եւ անկախ պետության կայացման ուղղությամբ: Փաստաթղթի ընդունման գործում իրենց մասնակցությունն են ունեցել ԼՂՀ ներկայացուցիչներն ու նահանգի հայ համայնքը:

Տարածաշրջան

Գումար պատերազմի համար

ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականների կողմից առաջարկված 2013 թվականի ռազմական ծախսերի մասին օրինագծում Իրանի հետ պատերազմի համար գումար է հատկացված: Օրինագծում ներկայացվում է Իրանի դեմ պատերազմի համար օդային եւ ջրային ճանապարհներով ռազմական օդուժ, սպառազինություն ու վառելիք հասցնելու ծրագիրը: Նախատեսվում է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմածովային ուժերի ներկայություն: Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագիծը 2013 թվականին ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի համար նախատեսում է 642 միլիարդ դոլար, ինչը մոտ 1.5 միլիարդով ավելի է այս տարվա ռազմական բյուջեից:

Տարածաշրջան

Բաքվում սեքսով մի զբաղվեք

Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկող «Եվրատեսիլ-2012» մրցույթից առաջ մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, ըստ որի` Ադրբեջանի մայրաքաղաքի բոլոր հյուրանոցների ու իջեւանատների համարներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված: Այս հանգամանքը արդեն իսկ զայրույթ ու անհանգստություն է առաջացրել` ինչպես Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած հազարավոր հյուրերի, այնպես էլ` նրանց մոտ, ովքեր դեռ պետք է ժամանեն: Դեռեւս Ադրբեջան չժամանածների մեջ քիչ չեն նրանք, ովքեր տարակուսանքի մեջ են, թե արժե՞ արդյոք մեկնել Բաքու: Ադրբեջանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով Բաքու ժամանող զբոսաշրջիկներին զգուշացրել են ձեռնպահ մնալ հյուրանոցներում սեքսով զբաղվելուց, քանի որ բոլոր համարներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ տեսախցիկներով իրականացված նկարահանումները հետագայում կարող են օգտագործվել հենց զբոսաշրջիկների դեմ` շանտաժի նպատակով, ինչը արդեն տարիներ շարունակ իրականացվում է: Դա առաջին հերթին վերաբերում է լրագրողներին եւ ընդհանրապես Ադրբեջանի իշխանություններին քննադատողներին:

Տարածաշրջան

Ադրբեջանցի պատգամավորներ կգան

Ադրբեջանի խորհրդարանի երեք պատգամավորներ մայիսի 21-ին ժամանելու են Երեւան: Ասաֆ Հաջիեւը, Մուսա Գուլիեւը եւ Ժալյա Ալիեւան Հայաստանում մասնակցելու են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստին: Երեւանյան նիստի ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Հայաստանից փոխանցվելու է Ադրբեջանին: ՍԾՀԽՎ-ի 40-րդ նիստը տեղի է ունենալու աշնանը` Բաքվում:

Տարածաշրջան

Փաթեթ են պատրաստել

Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերի փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է պատրաստել: Այս մասին երեկ հայտնել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:

«ԵՄ-ն ունի մի շարք գաղափարներ` ուղղված ԼՂ հակամարտության կողմերի միջեւ վստահության ավելացմանը, սակայն, դրանք դեռեւս կողմերին չեն ներկայացվել: Հույս ունենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկությունները»,- նշել է Կոբիան: Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է մեծացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ներգրավվածությունը:

Միջազգային

Համասեռամոլների համար լավ չէ

Մայիսի 17-ին, Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, Բրյուսելում գործող «Ilga Europe» հասարակական կազմակերպությունը հրապարակել է եվրոպական եւ հետխորհրդային տարածաշրջանի 49 երկրներում սեռական փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ վարկանիշային զեկույց: Ըստ այդմ, Հայաստանը հայտնվել է 46-րդ հորիզոնականում` տեղ զբաղեցնելով համասեռամոլների համար վատագույն երկրների շարքում: Այդ առումով Հայաստանում տիրող վիճակը գնահատվել է 4 միավոր (ամենաբարձրը 30 միավորն է): Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը, որը նույնպես 4 միավոր է ստացել: Ցուցակը եզրափակող Ուկրաինան նույնպես 4 միավոր է ստացել: Համասեռամոլների համար լավագույն երկրների եռյակը գլխավորում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան:

Միջազգային

Օգնությունը չի ավելանա

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը երեկ ամերիկյան վարչակազմին առաջարկել է 2013 թվականի ֆինանսական տարում Հայաստանին 40 միլիոն դոլարի օգնություն տրամադրել: Սա այն դեպքում, երբ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջարկում է զգալիորեն պակաս գումար` 32.5 միլիոն դոլար: Այդպիսով, Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի համար նախատեսված ֆինանսական օգնության չափը կմնա նույնը, ինչ 2012 թվականին: Ենթահանձնաժողովի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության հավասարությունը` յուրաքանչյուրին 2.7-ական միլիոն դոլար` որպես արտաքին ռազմական ֆինանսավորում, ու եւս 600 հազարական դոլար` միջազգային ռազմական կրթության եւ վարժանքների համար:

Տարածաշրջան

Ադրբեջանահայերը` գործիք

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջի նախաձեռնությամբ, առաջիկայում խորհրդարանը կարող է քննարկել երկրում հայկական կազմակերպության ստեղծման հնարավորությունը: Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել «Ադրբեջանի հայերի հասարակական միավորում» անունով կազմակերպություն: Օրուջի համոզմամբ, Ադրբեջանում ներկայումս բնակվող շուրջ 30 հազար հայերը սեփական կազմակերպություն ունենալու իրավունք ունեն: Պատգամավորը կարծում է, որ նման միավորման ստեղծումը կարելի է ծառայեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը` դրան ներգրավելով ադրբեջանահայերին:

Միջազգային

Համաձայնության հասնելու կոչ

Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների նախագահների գագաթնաժողովում նախօրեին ընդունվել է հռչակագիր, որում առանձին կետով անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Դրանում, մասնավորապես, նշվում է հետեւյալը. «Վերահաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը` կարեւորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտը` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիմա վրա»:

Միջազգային

Ամեն ինչ կախված է հույներից

Հունաստանում ստեղծված ներքաղաքական տարաձայնությունները կարող են հանգեցնել եվրագոտու փլուզման եւ համաշխարհային մասշտաբի ֆինանսական ճգնաժամի: Բանն այն է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերին չի հաջողվել ձեւավորել նոր կոալիցիոն կառավարություն, այդ իսկ պատճառով էլ երեկ որոշվել է երկրում հունիսի 17-ին նոր ընտրություններ անցկացնել:

Տարաձայնությունների գլխավոր պատճառը քաղաքական ուժերի` բյուջեի խիստ խնայողության շուրջ դիրքորոշումների արմատական տարբերությունն է: Մինչ աջակողմյան «Նոր ժողովրդավարությունը» եւ սոցիալիստական «Պասոկ» կուսակցությունը կողմ են խիստ խնայողություններին, ինչը Եվրամիությունից ու Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական վարկի տրամադրման պայմանն է, դրան հակառակ` ընտրություններում ձայներով երկրորդ տեղը զբաղեցրած ձախակողմյան «Սիրիզա» դաշինքը դեմ է խիստ խնայողություններին եւ մտադիր է չեղյալ հայտարարել ԵՄ-ի ու ԱՄՀ-ի հետ ունեցած բոլոր համաձայնագրերը: Որոշ կանխատեսումների համաձայն, այս դաշինքը առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, քանի որ հույների մեծ մասը դեմ է խիստ խնայողություններին:

Գահավիժում - 1

Վատ լուրեր Լոնդոնի ֆոնդային բորսայից. այստեղ է որոշվում պղնձի միջազգային գինը, որը գահավիժում է: Երեկ մեկ տոննա պղնձի գինը բորսայում կազմել է 7 հազար 752 դոլար, եւ այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 5 ամիսներին: Լոնդոնի բորսայում պղնձի այս տարվա ամենաբարձր գինը արձանագրվել է փետրվարի 9-ին եւ կազմել է 8 հազար 762 դրամ` մեկ տոննայի դիմաց: Փաստորեն, ներկայումս պղնձի գինը այս տարվա առավելագույնից ցածր է հազար դոլարով կամ մոտ 12 տոկոսով: Ավելացնենք նաեւ, որ պղնձի գինն անընդմեջ նվազում է արդեն երկու շաբաթ: Սա չափազանց կարեւոր է Հայաստանի համար, քանի որ գունավոր մետաղների, հատկապես պղնձի հանքաքարի արտահանումը մեր ընդհանուր արտահանման ծավալների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում, իսկ արտահանվող հանքաքարի գինը հաշվարկվում է դրա մեջ առկա գունավոր մետաղի քանակով: Միջազգային շուկայում պղնձի գնի նվազումը ուղղակիորեն հանգեցնում է հանքաքարի արտահանումից հասույթի նվազմանը:

Պաշտոնական լրահոս

Մոսկվայում (2012-5-16)

Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին` նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին: Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը:

Տարածաշրջան

Շքերթին մարդ չի լինի

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները երեկ Բաքվում հատուկ օպերացիա են իրականացրել, որի ընթացքում հարյուրից ավելի համասեռամոլներ են ձերբակալվել ու մեկուսացվել: Այս մասին երեկ տեղեկացրել է ընդդիմադիր «Yeni Musavat» պարբերականը: Ըստ որոշ տեղեկությունների, օպերացիայի նպատակն է կանխել Բաքվում «Եվրատեսիլ-2012» մրցույթի օրերին սեռական փոքրամասնությունների ծրագրած շքերթը, որը Ադրբեջանի իշխանությունները չեն համարձակվում հրապարակայնորեն արգելել` վախենալով Արեւմուտքի բացասական արձագանքից:

Տարածաշրջան

Ազատություն քաղբանտարկյալներին

Ազատազրկման դատապարտված ադրբեջանական ընդդիմության 13 ակտիվիստ երեկ հացադուլ է հայտարարել` պահանջելով ազատ արձակել իրենց: Խոսքը 2011-ի ապրիլի 2-ին ընդդիմադիր «Հանրային պալատ» դաշինքի հանրահավաքի մասնակիցների մասին է, որոնք չարտոնված ցույցի մասնակցելու եւ խուլիգանության մեղադրանքներով տարբեր պատժաչափերի են դատապարտվել: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց քաղաքական բանտարկյալներ է համարում: Հացադուլին այսօր միանալու են նաեւ «Հանրային պալատի» մեջ մտնող կուսակցությունների անդամներ:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter