Սկիզբը` նախորդ համարներում
78. Շորն ու Շորշորը
Կատոյի հետ տեղի ունեցած միջադեպը Զուրաբին կանանց մասին խոսակցություն բացելու առիթ տվեց։ Երեկոյան, երբ արդեն տանն էինք, նա սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ կանանց եմ ճանաչել իմ ճանապարհորդության ընթացքում։ Ես նրան պատմեցի Իզաբելի մասին, բաց թողնելով Քվենտինի եւ Ֆրեդի գոյության` ոչ այնքան կարեւոր փաստը, ապա պատմեցի Սեսիլի մասին, հետո պատմեցի, թե Պաուլան ոտքով ինչպիսի խաղեր էր տալիս, հետո պատմեցի Նովոսիբիրսկի խանութի վեց աղջիկների մասին։ Ես ոչ մի բան չէի հորինում, ուղղակի իմ պատմությունից դուրս էի թողնում «անպատեհ» մանրամասներ, պատմում էի այնպիսի տոնով եւ դեմքի արտահայտությամբ, որ Զուրաբը ինձ պատկերացնում էր, ասենք` ջակուզիի մեջ նստած, վեց աղջիկներով շրջապատված եւ հոգնած, հոգնած` փալաս դառած։ Իմ հայացքից նա հասկանում էր, որ պատշաճ չեմ համարում ինտիմ մանրամասներ պատմել. դա կովկասցի տղամարդկանց խոսակցություն չէր լինի։ Ցանկացած կովկասցի տղամարդ կհասկանա, թե ինչ է տեղի ունենում հետո, երբ վեց աղջիկների հետ մի շիշ «Մարտինի» ես խմում...
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!