Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից: ... Ոչ շատ արագ` այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որեւէ խցից կամ որեւէ խցում, այլ իմ մեջ` գիտակցությանս մեջ: Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության: Ու երբ հասկացա` ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», եւ որտեղից է գալիս նրա ձայնը:
2007 թվականի փետրվարի 20-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը` նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին: Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ եւ մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,- ասաց նա:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!