ՏնտեսությունSyndicate content

Շեմը անցանք

Հայաստանյան չենջերում երեկ դոլարի վաճառքի գինը հատեց հոգեբանական շեմը` մեկ դոլարի գինը անցավ 400 դրամից: Լավատեսական սպասումները, թե այս օրերին դրամի սրընթաց արժեզրկումը կդադարի եւ կսկսի արժեվորվել, չիրականացան:

Կարեւոր է, որ դրամի արժեզրկումը տեղի է ունենում ի հեճուկս Հայաստանի կենտրոնական բանկի իրականացրած դոլարային ինտերվենցիաների: Այլ կերպ ասած, դրամի պահվածքը ինչ-որ տեղ դուրս է եկել ՀՀ ԿԲ-ի վերահսկողությունից:

Վիճակը վատ է

Տիգրան Սարգսյան
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է: Անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է ընդամենը 3.1 տոկոս:

Խնդիրն այն է, որ այս տարվա պետբյուջեով եկամուտները, անցած տարվա համեմատ, պետք է աճեն գոնե 11%-ով, որպեսզի բյուջեն կատարվի, բայց 4 ամսվա տվյալներով` աճը կազմել է 3.1%, այսինքն` ավելի քան 3 անգամ ցածր է եղել, քան պետք է լիներ: Ուշագրավ է, որ կարեւորագույն հարկատեսակի` Ավելացված արժեքի հարկի գծով այս 4 ամիսներին մուտքերը ավելի ցածր են եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ եթե եկամուտները վերածենք դոլարի, կստացվի, որ այս տարվա առաջին 4 ամիսներին բյուջեի մուտքերը նվազել են անցած տարվա համեմատ: Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես երեւում է, ավելի վատ է, քան հնարավոր էր պատկերացնել:

տես էջ 2

Նվազում է ու նվազում

Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել, եւ երեկ մեկ տոննայի գինը կազմել է 7 հազար 610 դոլար, մինչդեռ մայիսի 1-ին գինը 8 հազար 475 դոլար էր: Սա էական ազդեցություն կթողնի Հայաստանի արտաքին առեւտրի վրա, քանի որ ՀՀ-ից արտահանման մի զգալի մասը պղնձի հանքաքարն է:

Օրվա լրահոսից

ՀԷՑ-ը կապիտուլացիա կհայտարարի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հակամարտությունը կարծես մոտենում է ավարտին: ՊԵԿ-ի եւ ՀԷՑ-ի հակասությունները հայտնի դարձան անցած տարվա հոկտեմբերի կեսին: Այդ ժամանակ ՀԷՑ-ը հայտարարությամբ հանդես եկավ եւ ՊԵԿ-ին մեղադրեց իրենց ընկերության գործունեությունը խաթարելու համար, քանի որ նշված գերատեսչության աշխատակիցները հոկտեմբերի 19-ին էլցանցերի բոլոր մասնաճյուղերում խուզարկություններ էին անցկացրել եւ մի շարք փաստաթղթեր առգրավել: Պարզվեց, որ ՊԵԿ-ը մինչ այդ ստուգումներ էր անցկացրել ՀԷՑ-ում եւ մեկ միլիարդ 900 միլիոնի ակտ կազմել: Սակայն, ՀԷՑ-ը հրաժարվել էր այդ գումարը վճարել եւ ակտը բողոքարկել էր ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով: Հենց այդ բողոքարկումից հետո էլ ՊԵԿ-ում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում էլ ՀԷՑ-ում խուզարկություններ էին անցկացվել: Հետագայում այս պատմությունը մի տեսակ մոռացության մատնվեց, եւ թվում էր, թե կողմերը ընդհանուր հայտարարի են եկել, եւ հակասությունը հարթվել է:

Երկրի հերն էլ անիծած

Կարեւորը Moodi’s-ն է

Ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէր, թե ինչու նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանց լուրջ պատճառի սկսեց խոսել միջազգային կառույցների կողմից Հայաստանին տրվող ինչ-որ բարձր գնահատականների մասին:

Հանկարծ հիշեց, որ ««Moody՚s» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը»: Առաջին հայացքից առիթը կար. Վարդան Օսկանյանի քննադատությունն էր` ուղղված գործող կառավարության վարած դրամավարկային քաղաքականությանը: Բայց հիմնավոր քննադատությունների պակաս Տիգրան Սարգսյանի կառավարությունը երբեք չի զգացել: Եւ ուրեմն, ինչո՞ւ էր այդքան ջղայնացած վարչապետը: Պարզվում է` պատճառ կա: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ պետական բյուջեն չի կատարվում: Այս մասին, սակայն, նույնիսկ ջղայնացած ժամանակ վարչապետը չի բարձրաձայնում: Դե, դա սովորական բան է. 2009-ին էլ նա ասում էր,` եթե չխոսենք ճգնաժամի մասին, ճգնաժամ չի լինի, բայց եղավ: Հիմա էլ նա չի խոսում բյուջեի թերակատարման մասին, բայց թերակատարվում է:

Այսպիսի բաներ

Կայունացման միտումնե՞ր

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամը կրկին արժեզրկվեց: Եթե նախորդ օրը մեկ դոլարի գինը կազմել էր 397 դրամ, ապա երեկ արդեն 398 դրամ էր: Դատելով գործարքների փոքր ծավալից` ընդամենը 800 հազար դոլար, կարելի է ենթադրել, որ դրամը կայունացման միտումներ է ցույց տալիս: Այդուհանդերձ, վերջին ընդամենը 10 օրերի ընթացքում դոլարի գինը Հայաստանում 393 դրամից հասավ 398 դրամի, ինչը նշանակում է, որ 10 օրերի ընթացքում դրամը արժեզրկվեց մոտ 1.3 տոկոսով:

Բա ո՞ւր ա մեր տնտեսական աճը

Հելլոոո, «Moody՚s»

Տիգրան Սարգսյան
Հայաստանի տնտեսությունը զարգանո՞ւմ է, թե ոչ: Հարցը կարող է առաջին հայացքից բավականին միամիտ թվալ, բայց միայն` առաջին հայացքից:

Խոսքը, մասնավորեցնենք, չի վերաբերում ցուցանիշների աճին, այլ տնտեսական զարգացմանը` բառիս ամենաբովանդակային, որակական իմաստով: Հիմա ուրեմն` ի՞նչ, զարգացե՞լ է, թե` ոչ: Որքան էլ տարօրինակ հնչի, տնտեսության մասին երջանկության նրբերանգներով խոսող ՀՀ վարչապետն անգամ խուսափում է օգտագործել «տնտեսության զարգացում» բառակապակցությունը, եւ դա միայն գովեստի է արժանի` վարչապետը երեւի չի ուզում սուտ խոսել, այդ իսկ պատճառով չի ասում ՀՀ տնտեսությունը զարգացել է, զարգանում է... Բայց միեւնույն ժամանակ, լինելով խորհրդարանական ընտրություններում «հաղթած» ուժի վարչապետ, նա պարտավոր է տնտեսության մասին խոսելիս, ինչպես ինքն է ասում` «լավատեսական ազդակներ հաղորդի», այսինքն` վարչապետին լսողը, առանց ասվածի բովանդակության մեջ խորանալու, պետք է տպավորություն ստանա, թե տնտեսությունը ծաղկում է:

Բնության կամքով

Ծիրան ենք ուտելու եւ գիլաս...

Եթե այս տարվա բնակլիմայական պայմանները կտրուկ չփոխվեն, եւ գյուղատնտեսության ոլորտում անսպասելի վատ զարգացումներ տեղի չունենան, տարին բերքառատ է լինելու: Դա են վկայում մասնագետների կանխատեսումները:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է մշակաբույսերի բերքի հետ կապված կանխատեսումներ անել: «Ցանքատարածքների եզրափակիչ հաշվետվությունները հավաքում ենք հունիսի 1-ին, դրանից հետո նոր հնարավոր կլինի հստակ կանխատեսումներ անել` նշելով հեկտարը եւ կանխատեսվող բերքը»,- ասաց Գալստյանը: Ինչ վերաբերում է պտղի բերքին եւ հատկապես ծիրանին, ապա այստեղ արդեն ակնհայտ է, որ բերքը, անցած տարվա համեմատ, ավելի շատ է լինելու: «Ծիրանի բերքը հաստատ անցած տարվանից ավել կլինի, բայց վիճակը շատ խայտաբղետ է: Տարածաշրջան կա, որտեղ ծիրանի բերքը, անցած տարվա համեմատ, պակաս կլինի, իսկ որոշ տեղերում էլ անհամեմատ առատ է լինելու: Արարատյան դաշտավայրում այս տարի, անցած տարվա համեմատ, ծիրանի բերքը մոտ 20 տոկոսով ավելի շատ կլինի»,- ասաց Գալստյանը:

Այսպիսի բաներ

ԿԲ-ն էլի մտավ խաղի մեջ

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը նվազել է 55 լումայով եւ կազմել 397 դրամ: Սակայն ուշագրավ է, որ արձանագրվել է գործարքների չափազանց մեծ ծավալ` ավելի քան 8.5 միլիոն դոլար: Կարելի է չկասկածել, որ այս ծավալի մեծագույն մասը, եթե ոչ` ամբողջը, Կենտրոնական բանկի իրականացրած արտարժութային ինտերվենցիան է: Արդյոք սա բավարա՞ր է դոլարի նկատմամբ աճող պահանջարկը լրացնելու համար, հայտնի կդառնա առաջիկա օրերին: Բայց այն, որ մեր ֆինանսական շուկայում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, կարծես թե ակնհայտ է: Եւ ակնհայտ է նաեւ, որ դա մեծապես պայմանավորված է անցած ընտրությունների շրջանում մեծ փողերի շրջանառությամբ:

Այսպիսի բաներ

Կառավարությունը հոռետես է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը: ԿԲ-ն իր դրամավարկային ծրագիրը կազմելիս հիմք է ընդունել բազմաթիվ կանխատեսումներ, որոնց թվում է նաեւ շինարարության ոլորտի աճը: ԿԲ-ն կանխատեսել է, որ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, այս ոլորտում կարձանագրվի 3.5-ից 5.5 տոկոս աճ: Կառավարությանը այսպիսի կանխատեսումը դուր չի եկել. «Մեր սպասումները շինարարության տարեկան աճի վերաբերյալ ավելի համեստ են` 2.5 տոկոս: 2012թ. առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը եւս վկայում է շինարարության ոլորտում վարընթաց ռիսկերի մասին, քանի որ ճյուղի համախառն թողարկումը առաջին եռամսյակում իրական արտահայտությամբ նվազել է 5.5 տոկոսով»,- ԿԲ կանխատեսումների վերաբերյալ այսպիսի կարծիք է զետեղված կառավարության քննարկելիք նախագծում:

Օրվա լրահոսից

Ընտրակաշառքը բաժանեք դոլարով

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո շատ կարճ ժամանակահատվածում հայկական դրամը զգալիորեն թուլացավ ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարի ներկայիս փոխարժեքը (1 դոլար/396 դրամ) ամենաբարձրն է վերջին 2 տարում ու դեռ բարձրանալու միտում ունի: Գյումրեցի տնտեսագետ, պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Արթուր Առաքելյանը դոլարի փոխարժեքի բարձրացումը բացատրեց այսպես. «Ազդում է այն բյուջետային ճգնաժամը, որը գոյություն ունի Եվրոպայում եւ այս ֆոնի վրա Ֆրանսիայում տեղի ունեցած իշխանափոխությունը: Բայց ես կուզեի խոսել ներքին միտումներից, քանի որ միայն արտաքին գործոնով հայկական ֆինանսական շուկայի միտումները բացատրելը ճիշտ չէ»:

Վարչապետական «թուլություն» է

Բիզնեսի խոշորն է լավ

Տիգրան Սարգսյան
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ՀՀ գործող կառավարությունը մասնագիտացել է բիզնեսի խոշորացման գործում:

Տիգրան Սարգսյանը, դատելով նրա իրականացրած գործունեությունից, պարզապես հաճույք է ստանում, երբ իր ղեկավարած կառավարության որոշումների արդյունքում խոշոր բիզնեսը ավելի է խոշորանում, իսկ մանրը` ոչնչանում է: Ասվածի լավագույն ապացույցներից կարող է լինել այն, ինչ կատարվում է փոստային եւ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Դեռ մեկ տարի առաջ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին, որոնց արդյունքում լիցենզավորման ենթակա գործունեություն պետք է դառնար նաեւ սուրհանդակային եւ առաքման ծառայություններ մատուցող տնտեսվարողների գործունեությունը: Բայց, քանի որ այդ ժամանակ դեռ չկար սուրհանդակային ծառայությունների լիցենզավորման կարգ, հարցը հետաձգվեց մինչեւ անցած տարվա վերջ:

Այսպիսի բաներ

Գահավիժում - 2

Դրամի սրընթաց արժեզրկումը երեկ շարունակվեց: ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի փակման գինը կազմել է 397 դրամ 55 լումա` նախօրեի 396 դրամի դիմաց: Փաստորեն, մեկ օրվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 0.4%-ով, իսկ մայիսի սկզբի համեմատ` մոտ 1.4%-ով: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է թույլ չտալ, որ մեկ դոլարի գինը հասնի 400 դրամի հոգեբանական շեմին: Որքանով դա կհաջողվի ԿԲ-ին, դեռ հայտնի չէ, բայց նկատենք, որ ԿԲ-ն մտադիր էր թույլ չտալ, որ մինչեւ տարվա կեսը մեկ դոլարի գինը չանցնի 395 դրամի սահմանագիծը, ինչը, փաստորեն, չհաջողվեց:

Գահավիժում - 1

Վատ լուրեր Լոնդոնի ֆոնդային բորսայից. այստեղ է որոշվում պղնձի միջազգային գինը, որը գահավիժում է: Երեկ մեկ տոննա պղնձի գինը բորսայում կազմել է 7 հազար 752 դոլար, եւ այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 5 ամիսներին: Լոնդոնի բորսայում պղնձի այս տարվա ամենաբարձր գինը արձանագրվել է փետրվարի 9-ին եւ կազմել է 8 հազար 762 դրամ` մեկ տոննայի դիմաց: Փաստորեն, ներկայումս պղնձի գինը այս տարվա առավելագույնից ցածր է հազար դոլարով կամ մոտ 12 տոկոսով: Ավելացնենք նաեւ, որ պղնձի գինն անընդմեջ նվազում է արդեն երկու շաբաթ: Սա չափազանց կարեւոր է Հայաստանի համար, քանի որ գունավոր մետաղների, հատկապես պղնձի հանքաքարի արտահանումը մեր ընդհանուր արտահանման ծավալների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում, իսկ արտահանվող հանքաքարի գինը հաշվարկվում է դրա մեջ առկա գունավոր մետաղի քանակով: Միջազգային շուկայում պղնձի գնի նվազումը ուղղակիորեն հանգեցնում է հանքաքարի արտահանումից հասույթի նվազմանը:

Իշխանությունների աջակցությամբ

Խոշորը խժռում է մանրին

Հեղինակ՝ Արզօ
Հայաստանում տնտեսության խոշորացումը շարունակվում է աննկարագրելի տեմպերով:

Դա պարզ է դառնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների վերլուծություն» անունը կրող փաստաթղթից: Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից, օրինակ, ներմուծումների ընդհանուր ծավալը ավելացել է 19.4 տոկոսով եւ կազմել 231.6 միլիարդ դրամ: Այսինքն, 462 ընկերություններ, որոնք ներառված են խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ցանկում, բոլորը միասին, անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ, 19.4 տոկոսով ավելի շատ են ապրանք ներմուծել: Առաջին հայացքից այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Բայց միայն` առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված ապրանքների ընդհանուր ծավալը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.8 տոկոսով: Ստացվում է որ խոշոր հարկ վճարողների կողմից իրականացվող ներմուծումների աճի տեմպը կրկնակի գերազանցում է ընդհանուր ներմուծման աճի տեմպին: Ի՞նչ է սա նշանակում:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter