Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 3 հրապարակում

Ընթացքի մեջ է

Տաքսու վարորդ 52-ամյա Հովհաննես էլոյանի` ՀՀ ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնում ոմն Սիմոնյանի կողմից բռնության ենթարկվելու դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Հովհաննես Էլոյանը ոմն Սիմոնյանի կողմից ենթարկվել էր բռնության եւ տեղափոխվել հիվանդանոց եւ մի քանի օր բուժում ստանալուց հետո դուրս գրվել: Նշենք, որ Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Մայիսի 31-ին Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը: Տեղ հասնելով` կինը մոռանալով իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել է: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Էլոյանին մեկ ժամ անց զանգահարել են եւ ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում, վերջինիս առաջարկել են գնալ նույն սուպերմարկետի մոտ: Էլոյանը հիշելով, թե ուր է տարել հաճախորդին, գնացել է տան բակ, որտեղից էլ երկու երիտասարդ նրան տարել են ոստիկանություն: Երբ Էլոյանը մտել է ոստիկանություն, քաղաքացիական հագուստով մեկը հայհոյել եւ խփել է նրան: Հետո Էլոյանը հիշել էր իրեն հարվածողի ազգանունը` ոմն Սիմոնյան:

Դուրս է գրվել

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, ՀՀ ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնում ոմն Սիմոնյանի կողմից բռնության էր ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս մասնավոր տաքսիստ է: Երեկ ոստիկանության լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի հաջորդ օրը նշանակվել է ծառայողական քննություն: Հովհաննես Էլոյանի դուստրը` Աննան, մեզ հետ զրույցում ասաց, որ հայրը դուրս է գրվել հիվանդանոցից եւ առողջական վիճակը լավ է: «Ոստիկանությունը արդեն մեզ լավ ա վերաբերվում, մեզ ասացին, որ իրենց աշխատողի կողմից թյուրիմացություն ա եղել»,- փոխանցեց Աննան: Հիշեցնենք, որ Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը: Տեղ հասնելով` կինը մոռանալով իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել է: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում եւ առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ: Սակայն Էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնացել է հենց տան բակ, որտեղից էլ երկու երիտասարդ նրան տարել են ոստիկանություն: «Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»,- «ՀԺ»-ին պատմել էր Էլոյանը: Պարզվում է, սա ոստիկանությունում թյուրիմացություն է համարվում:

Խփել ու հայհոյել են ոստիկանությունում

Երեկ կեսգիշերին մոտ խմբագրությունն ահազանգ ստացավ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով: Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Ժամը 16-ին մոտ, Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղեւորուհին նստել մեքենան ու շարժվել են: Տեղ հասնելով` կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել եւ մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում եւ առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ: Այդ ժամանակ էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: