Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում իրանական նավթի գնման վրա Եվրամիության սահմանած էմբարգոն: Մինչ այդ օրը Եվրամիության անդամ բոլոր երկրները, որոնք միասին գնում են իրանական արտահանվող նավթի մոտ 18 տոկոսը, պարտավոր են հրաժարվել Իրանից նավթ գնելուց: Բացի այդ, եվրոպական ընկերություններին արգելվում է ապահովագրել իրանական նավթով բեռնված տանկերները: Այս հանգամանքը ավելի շոշափելի վնաս կարող է հասցնել Իրանին, քանի որ նավթ տեղափոխող տանկերների մոտ 90 տոկոսի ապահովագրմամբ զբաղվում են Եվրամիության անդամ երկրների ընկերությունները: Հետեւաբար, պարզ է դառնում, որ վերջիններս պատժամիջոցներից խուսափելու համար ոչ մի դեպքում չեն ապահովագրի իրանական նավթ տեղափոխող տանկերները: Իսկ դա կհանգեցնի նրան, որ հավանական գնորդները, տարատեսակ ռիսկերից խուսափելու համար, կհրաժարվեն իրանական նավթից եւ այլ մատակարարներ կփնտրեն: Սա նշանակում է, որ առաջիկայում Իրանը չի կարողանալու վաճառել իր նավթի նշանակալի մասը եւ զրկվելու է իր պետական բյուջեն լցնելու հիմնական աղբյուրից (նավթի վաճառքից ստացվող եկամուտները ապահովում են բյուջեի 80 տոկոսը): Առանց դրա էլ, ամերիկյան վարչակազմի տվյալներով, իրանական նավթի արտահանման ծավալները ներկայումս` անցյալ տարվա վերջի 3.2 միլիոն բարելից նվազել են մինչեւ 1.8 միլիոն բարելի:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!