ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ
Բաժնում առկա է 1 հրապարակում

Ռեկտոր դարձավ ստիպված

Մինչ այդ, ավելի քան 1 ամիս Թատերական ինստիտուտը նա ղեկավարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա էին 22-ը, եւ նրանցից 20-ը կողմ էր քվեարկել ռեժիսոր Մազմանյանի թեկնածությանը: Մինչդեռ, ինչպես ժամանակին տեղեկացրել ենք, նա հերքում էր լուրերն այն մասին, թե հենց ինքն է դառնալու այս բուհի ղեկավար: Ասում էր, որ ռեկտոր դառնալու մտադրություն չունի եւ թափուր պաշտոնի մրցույթին էլ չի մասնակցելու: Կատարվածը, սակայն, տրամագծորեն հակառակն է. Արմեն Մազմանյանն այսօր Թատերական ինստիտուտի ռեկտորն է, որն, ի դեպ, նիստի ընթացքում անընդհատ մարգարտյա տերողորմյան ձեռքում էր պահում, մերթընդմերթ էլ ծխում` խորհրդի այլ անդամների պես: Մեկնաբանելով նախկինում արած իր հայտարարության եւ իրականության անհամապատասխանությունը` մեզ հետ զրույցում նորընտիր ռեկտորը նշեց. «Այն ժամանակ, երբ այդ լուրերը կային, ինձ առաջարկ չէր արվել, ես էլ համաձայն չէի:

    ԼՐԱՀՈՍ