Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը իր սկանդալային պաշտոնանկությունից հետո լիակատար ինքնամեկուսացման մեջ էր:
Նրա ղեկավարած կառույցում
Վերահսկիչ պալատի
աղմկոտ բացահայտումներից հետո`
երբ պարզվեց,
որ հազարավոր
մեռյալ հոգիներ
թոշակ են
ստացել, հսկայական
չափերի հասնող
գումար է
յուրացվել, եւ
քրեական գործ
հարուցվեց, Խաչիկյանը
մեկնեց երկրից:
Խոսվում էր,
որ իր
անձի շուրջ
սկանդալից հետո
նրա առողջությունը կտրուկ
վատացել է:
Այս ընթացքում
մեր բոլոր
փորձերը` զրուցել
նրա հետ,
անհաջողության էին
մատնվում: Երեկ,
սակայն, Վազգեն
Խաչիկյանի բախտը
չբերեց: Նա
եկել էր
ՀՀԿ` համագումարի
մանդատը ստանալու
եւ չկարողացավ
խուսափել մեր
հարցերից:
- Պարոն Խաչիկյան,
ինչո՞ւ եք
ընդհատակ անցել,
լրագրողներից խուսափում
եք, ձեր
հեռախոսահամարները փոխել
եք:
- Փոխել եմ,
որովհետեւ ձեր
շատ հետաքրքրասիրությունը երբեմն
խանգարում է
իմ հանգստին:
Ես հիմա
հանգստանում եմ:
- Քրեական գործն
ի՞նչ ընթացքի
մեջ է,
ձեզ կանչո՞ւմ
են հարցաքննության:
- Այո, հարցաքննության կանչում
են, եւ
վկայություն տվել
եմ: Երկու
անգամ հարցաքննվել
եմ որպես
վկա: Վերջին
անգամ անցած
տարի են
կանչել:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!