Օրեր առաջ ընթերցողներին տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀԺԿ 7-րդ համագումարը: Երեկ ՀԺԿ վարչության քարտուղար, Հայ ազգային կոնգրեսի շտաբի անդամ Ստեփան Մինասյանը արդեն տարածում էր համագումարի հրավիրատոմսերը: Մինասյանից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու համար հրավիրվել են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը: Իշխանությունից որեւէ մեկը, ըստ Ստեփան Մինասյանի, չի հրավիրվել: Կան անհատ հրավիրյալներ, ինչպես, օրինակ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը: ««Ժառանգությունը» հրավիրվել է, քանի որ ըստ էության ներկայացնում է խորհրդարանական ընդդիմությունը, Կոմկուսը եւս հրավիրվել է որպես ընդդիմադիր ուժ»,- ասաց Մինասյանը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց նաեւ, որ ՀԺԿ համագումարի օրակարգում ընդգրկված է չորս հիմնական հարց: Նախ հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին զեկույցով հանդես կգա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, կներկայացվի վերահսկիչ հանձնաժողովի զեկույցը, ապա կհնչեն ելույթներ: Ամենավերջում տեղի կունենան նաեւ ընտրություններ: ՀԺԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որ ամեն համագումարում ընտրում է նաեւ կուսակցության նախագահ:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!