Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 3 հրապարակում

Թիվն աճել է, որակը` նվազել

Առաջին հարկատուի կարգավիճակը, ինչպես անցած տարի, պատկանում է «Հայռուսգազարդին», որը այս տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 10 միլիարդ 36 միլիոն դրամի հարկ: Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը վճարել է 8 միլիարդ 551 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ` այս ընկերության վճարած հարկերը ավելացել են շուրջ 2 միլիարդ դրամով: Անցած տարի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող «Արմենթելը» այս տարի իջել է երրորդ հորիզոնական եւ վճարել է 7 միլիարդ 278 միլիոն դրամի հարկ` անցած տարվա ցուցանիշը գերազանցելով ընդամենը 150 միլիոն դրամով: «Ղ տելեկոմ»-ը («Վիվասել») այս տարի չորրորդ տեղում է` 7 միլիարդ 270 միլիոն դրամ ցուցանիշով: Չնայած այս ընկերության վճարած հարկերը, անցած տարվա համեմատ, աճել են մոտ 700 միլիոն դրամով, «Ղ տելեկոմը» 3-րդ տեղից իջել է 4-րդ տեղ: