Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 5 հրապարակում

ՎՊ-ն մերկացրել է Քուշկյանին

Եւ դատելով առողջապահության նախարարությունում ՎՊ ստուգումների արդյունքներից ու միլիոնների հասնող չարաշահումներից` կարելի է լիովին հասկանալ, թե ինչպես է այս ընթացքում պարոն Քուշկյանը հասցրել միլիոնատեր դառնալ։ Իսկ որ Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն թաքնված օլիգարխ է, վկայում է 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։ Սույն հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քուշկյանը Նորքի այգիներ 275 եւ 275 ա հասցեներում ունի առանձնատներ, ինչպես նաեւ մի տուն Երեւանի կենտրոնում` Աղայան փողոցում։ Նույն փաստաթղթում նշվում է նաեւ, որ Քուշկյանը հանգստյան գոտի ունի Դիլիջանի Պարզ լճի փողոցում։