Խոսեպ ԳվարդիոլաSyndicate content

Եվրոպական ֆուտբոլ

«Նա փախավ պայքարից»

Խոսեպ Գվարդիոլա
Ֆուտբոլային մեծ ու փոքր աստղերի տեղափոխությունները ակումբից ակումբ դառնում են տրանսֆերային պատուհանների հիմնական նորությունները` ստվերելով անգամ, համաշխարհային համբավ ունեցող մարզիչների տեղափոխությունները:

Անցյալ շաբաթ, սակայն, տեղի ունեցավ մարզչական մի տրանսֆեր, որը եթե ոչ հիմա, ապա առաջիկա ամռանը դառնալու է կարեւորագույն ֆուտբոլային նորությունը. իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հունիսի 30-ից գլխավորելու է Մյունխենի «Բավարիան»: Այս մասին գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարեց հունվարի 16-ին, իսկ իրականում պայմանագիրը կնքվել էր դեռեւս դեկտեմբերի կեսերին: Հիշեցնեմ, որ Գվարդիոլան ուղիղ 4 տարի` 2008-2012 թվականներին, գլխավորում էր իսպանական «Բարսելոնան» ու այս թիմի հետ նվաճեց ակումբային բոլոր հնարավոր մրցանակներն ու տիտղոսները, այդ թվում` 2 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը, 2 անգամ էլ հռչակվեց աշխարհի լավագույն մարզիչ: Ընդ որում «Բարսելոնան» Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջին լուրջ թիմն էր (մինչ այդ Պեպը մեկ մրցաշրջան աշխատել էր «Բարսելոնա-2» թիմի հետ), իսկ 2012 թվականի ապրիլի 27-ին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսիին» ու Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց օրեր անց, Գվարդիոլան հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է «Բարսելոնայից»:

Մարզական լուր

Պեպը «Բավարիայում»

Երեկ ուշ երեկոյան Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ 2013 թվականի հունիսի 30-ից ակումբը գլխավորելու է իսպանացի մասնագետ, «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: «Հունվարի 16-ին կայացել է «Բավարիայի» ղեկավարների եւ ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հեյնկեսի հանդիպումը, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել չերկարաձգել ակումբի ու մարզչի համագործակցությունը: «Բավարիա» ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ պայմանագիր է կնքել Խոսեպ Գվարդիոլայի հետ. իսպանացի մարզիչը կգլխավորի «Բավարիան» 2013 թվականի հունիսի 30-ից` 3 տարի ժամանակով», - մասնավորապես, գրված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ օրեր առաջ անգլիական լրատվամիջոցները գրեթե 100 տոկոս վստահությամբ հայտնում էին, թե 41-ամյա Գվարդիոլան ամռանը գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Սիթին»` դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Իրականում Գվարդիոլայի հետ աշխատանքային պայմանագիր կնքել հաջողվեց «Բավարիային», իսկ գործարքի ֆինանսական մանրամասնությունները առայժմ չեն հրապարակվում:

Մարզական լուր

Գվարդիոլան որոշել է

Անգլիական հայտնի «The Sun» թերթը, հղում անելով իսպանական իր աղբյուրներին, երեկ տեղեկություն է տարածել, որ առաջիկա ամռանը իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Սիթին»` փոխարինելով այս թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Գվարդիոլային իրենց թիմի ղեկին ցանկանում են տեսնել իտալական «Միլանի» ու «Ռոմայի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի», գերմանական «Բավարիայի» ղեկավարները, բայց հաշվի առնելով, որ «The Sun»-ի` նման կարգի տեղեկությունները գրեթե միշտ ճիշտ են լինում, կարելի է վստահաբար ասել, որ Գվադիոլան ընտրել է «Մանչեսթեր Սիթին»: Համենայն դեպս անգլիական պարբերականը 100 տոկոս վստահություն է հայտնել այս տեղեկությանը: Գվարդիոլան «Սիթիում» ստանալու է տարեկան 10 միլիոն ֆունտ մաքուր աշխատավարձ ու դառնալու է աշխարհում ամենաբարձր վարձատրություն ստացող մարզիչը:

Մարզական լուր

Պեպը` Հենոյի մարզի՞չ

Անգլիական «insidefutbol» կայքի տվյալներով, Դոնեցկի «Շախտյորը» տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ է խոստացել իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, եթե վերջինս համաձայնի զբաղեցնել ուկրաինական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Օրեր առաջ Խորվաթիայի Դուբրովնիկ առողջարանային քաղաքում կայացել է «Շախտյորի» տնօրեն Սերգեյ Պալկինի ու Գվարդիոլայի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պայմանագրային կետերը: Իսպանացի մարզիչը համաձայնել է գլխավորել «Շախտյորը» միայն այն դեպքում, եթե իրեն ներկայացնեն ակումբի զարգացման հեռանկարային ծրագիրը: Կողմերն առայժմ չեն հերքում կամ հաստատում այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը:

Ֆուտբոլ. Իսպանիա

Կատալոնյան հրաշք

Խոսեպ Գվարդիոլա
Եվրոպական ակումբային ֆուտբոլում վերջինը հանգստի գնացին Իսպանիայում` մայիսի 25-ին խաղարկվեց Արքայական գավաթը. եզրափակիչում «Բարսելոնան» 3-0 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Ատլետիկին» եւ նվաճեց մրցանակը:

Արքայական գավաթը Խոսեպ Գվարդիոլայի վերջին մրցանակն էր «Բարսելոնայի» ղեկին: 4 տարիների ընթացքում Գվարդիոլան կարողացավ նվաճել հնարավոր 19 մրցանակներից 14-ը: Սա ինչ-որ տեղ նման էր հրաշքի, որը իրականություն դարձավ Գվարդիոլայի կողմից իրականացված քաղաքականութան շնորհիվ: Սեփական կադրեր, գնդակի տոտալ վերահսկողություն, ֆուտբոլիստների ունիվերսալություն` սրանք են Գվարդիոլայի ու նրա ղեկավարած «Բարսելոնայի» հաջողությունների բանալին: Ընդ որում, այս երեք բաղադրիչներից գոնե մեկը մշտապես եղել է կատալոնյան ակումբի մարտավարության հիմքում, բայց համատեղել բոլորը մեկտեղ` հաջողվեց միայն Գվարդիոլային: Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղադաշտ մտան սեփական մարզադպրոցի յոթ սաներ, ապա փոխարինման մտան եւս 2-ը:

Մարզական լուր

Շնորհակալություն, Պեպ

Խոսեպ Գվարդիոլա

«Տղաներ, ես հեռանում եմ»,- այս խոսքերով է երեկ մարզումը սկսել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ չորս տարում 3-ական անգամ Իսպանիայի չեմպիոնի ու Սուպերգավաթակրի, 2-ական անգամ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթողի, Սուպերգավաթակրի ու աշխարհի ակումբային առաջնության հաղթողի, մեկ անգամ էլ Իսպանիայի գավաթակրի կոչումները նվաճած Գվարդիոլան այլեւս չի ցանկանում աշխատել կատալոնական ակումբում: Երեկ «Կամպ Նոուում» կայացել է Գվարդիոլայի, «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելի ու սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսերատայի մամլո ասուլիսը: «Խոսեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանից չի աշխատելու «Բարսելոնայում»: Գվարդիոլայի շնորհիվ ֆուտբոլն ավելի կատարելագործվեց, ինչը երբեք չի կարող ժխտվել: Շնորհակալություն, Պեպ, հոգատար, սրտացավ ու արժեքավոր աշխատանքի համար:

Մարզական լուր

Պեպը հեռանում է

«Բարսելոնայի» 41-ամյա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշեց լքել կատալոնական ակումբը: Իր որոշման մասին Պեպը արդեն հայտնել է թիմի ղեկավարությանը: «Ես ինձ լավ եմ զգում «Բարսելոնայում», բայց կարծում եմ` իմ ժամանակն այստեղ ավարտվեց»,- իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Գվարդիոլայի պայմանագիրը լրանում է 2012 թվականի հունիսին:

Մարզական լուր

3-րդ անգամ անընդմեջ

Ցյուրիխում երեկ կայացել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի ամենամյա գալա-արարողությունը: ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող 208 երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների ու լրագրողների քվեարկության արդյունքում Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` տարվա լավագույն մարզիչ: Լիոնել Մեսին 3-րդ անգամ անընդմեջ նվաճում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ու այս ցուցանիշով կրկնում է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը:

Էլ Կլասիկո. «Ռեալ»-«Բարսելոնա»

Մադրիդից դեպի երկինք

«Ռեալ»-«Բարսելոնա»
Օրեր առաջ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում կայանալիք Մադրիդի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպմանը նվիրված նյութիս մեջ նշել էի 5 պատճառ, թե ինչու դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ պետք է հաղթի «Ռեալը»:

Ընկերներիցս մեկը զանգահարեց ու ասաց. «Կարող եմ ասել ընդամենը մեկ պատճառ, թե ինչու պետք է հաղթի «Բարսելոնան». որովհետեւ ուղղակի ուժեղ է»: Համաշխարհային ֆուտբոլի զարդ հանդիսացող Էլ կլասիկոն` «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայության այս տարվա վերջին հանդիպումն արդեն պատմության գիրկն անցավ. հաղթեց «Բարսելոնան» 3-1 հաշվով, ցուցադրելով կախարդական, մոգական, աներեւակայելի ուժի ու հզորության ֆուտբոլ: Ըստ իսպանական աղբյուրների, հանդիպմանը հետեւել է ավելի քան 700 միլիոն մարդ, ու բոլորը համոզվեցին, որ ներկա պահին աշխարհի ուժեղագույն թիմը մնում է «Բարսելոնան», իսկ լավագույն ֆուտբոլիստի հարցն էլ կարելի է փակված համարել. կամ` Չավի, կամ` Մեսսի: Ուղղակի ցավալի է, որ լավագույն եռյակում տեղ չի գտնվել անկրկնելի Անդրես Ինյեստայի համար:

Ուեֆա-ի Չեմպիոնների լիգա

«Աշակերտները» գալիս են

Զլատան Իբրահիմովիչ
Այսօր ու վաղը կայանալու են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին` 5-րդ տուրի հանդիպումները:

Այսօր կայանալիք խաղերից մեծ հետաքրքրություն են առաջացնում Անգլիայի Մանչեսթեր քաղաքի 2 թիմերի` A եւ C խմբերում հանդես եկող «Յունայթեդի» եւ «Սիթիի» մասնակցությամբ հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական ստադիոնում հյուրընկալելու է պորտուգալական «Բենֆիկային»: 2 թիմերն էլ վաստակել են 8-ական միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ հաղթանակն այս խաղում կողմերից մեկին կապահովի 1-ին տեղը խմբում: Այս հանդիպումը ցուցադրվելու է Հ1 հեռուստաալիքով, իսկ ահա «Շողակաթ»-ով եթեր կհեռարձակվի իտալական «Նապոլի» ու «Մանչեսթեր Սիթի» թիմերի հանդիպումը (2 հանդիպումների սկիզբը` 23:35-ին): C խմբում ուղեգրերից մեկին արդեն տիրացել է գերմանական «Բավարիան», իր հերթին «Սիթին» 2 միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ, ու փաստորեն այս խաղում կարող է որոշվել 2-րդ ուղեգրի ճակատագիրը:

Մարզական լուր

36 միլիոն

Իսպանական Marca-ի տվյալներով, Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան օրեր առաջ Չեմպիոնների լիգայի հաղթող դարձած իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ռեկորդային` 36 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ է խոստացել, եթե մարզիչը համաձայնվի գլխավորել Քաթարի ազգային հավաքականը: Քաթարից ստացված առաջարկի համաձայն, նախատեսվում է, որ Գվարդիոլան այդ երկրի ազգային հավաքականը պետք է գլխավորի 2013 թվականից: Հիշեցնենք, որ Գվարդիոլան որպես ֆուտբոլիստ մի քանի տարի խաղացել է Քաթարում. 2003-2005-ին նա պաշտպանել է այդ երկրի «Ալ Ահլի» ակումբի պատիվը: Գվարդիոլան պաշտպանել է նաեւ Քաթարի թեկնածությունը 2022-ի աշխարհի առաջնության անցկացման վայր դառնալու պայքարում (Քաթարն, ի դեպ, նվաճել է այդ իրավունքը):

Չեմպիոնների լիգա

Այլմոլորակայինները

«Բարսելոնա»
«Մարզչական կարիերայիս ընթացքում սա հանդիպածս ամենաուժեղ թիմն է: Այժմ մեծագույն ժամանակներ են «Բարսայի» համար, ինչին նրանք արժանի են, քանզի խաղում են այնպես, ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ»:

Այս խոսքերի հեղինակը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոն է. ժամանակակից ֆուտբոլում ամենահեղինակավոր մարզիչներից մեկը նման հայտարարություն է արել մայիսի 28-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումից հետո, որն ավարտվեց իսպանական ակումբի հաղթանակով` 3-1 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյի գոլին համարժեք պատասխան տվեց անգլիական ակումբի հարձակման առաջատար Ուեյն Ռունին, իսկ 2-րդ կեսում գոլերի հեղինակներ դարձան միայն «Բարսայի» ֆուտբոլիստները: Նախ Լիոնել Մեսին, ապա Դավիդ Վիլյան գրավեցին կարիերայի վերջին հանդիպումն անցկացնող 40-ամյա Վան Դեր Սարի դարպասը ու «Բարսայի» համար ապահովեցին Չեմպիոնների լիգայում 4-րդ հաղթանակը: «Մեծագույն թիմերն աստիճանաբար են զարգանում:

Սուպերկլասիկո . մաս 3-րդ

Մեսիհո՞ւդ, թե՞ Շտարկշոու

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում կայացան 1-ին հանդիպումները. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» հյուրընկալվելիս միեւնույն` 2-0 հաշիվներով հաղթանակներ տոնեցին «Շալկեի» ու «Ռեալի» նկատմամբ:

Անգլիական ակումբը առավելություն ուներ ամբողջ հանդիպման ընթացքում ու վստահ հաղթանակ տոնեց, իսկ եթե չլիներ գերմանական ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի ֆանտաստիկ խաղը, ապա հանդիպումը կարող էր ավարտվել խոշոր հաշվով: «Բեթմեն», «Սուպերմեն»` այսպիսի բնորոշումներ է ստացել Նոյերը «Մանչեսթերի» հետ կայացած խաղից հետո, բայց անգամ դարպասապահի հրաշալի խաղը բավարար չէր «Շալկեին» լիգայի եռակի գավաթակրի հետ սեփական հարկի տակ գոնե ոչ-ոքի խաղալու համար: Շատ ավելի առանցքային էր 2-րդ կիսաեզրափակիչ հանդիպումը. Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալը» հյուրընկալել էր «Բարսելոնային»: Վերջին 11 օրերի ընթացքում սա այս թիմերի արդեն 3-րդ հանդիպումն էր, ու ինչպես եւ նախորդ հանդիպումները, այն «սկսվեց» հանդիպման մեկնարկն ազդարարող մրցավարական սուլիչից շատ ու շատ առաջ:

Իսպանիայի առաջնություն

Տիեզերական ֆուտբոլ

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) տվյալներով` 2010 թվականին աշխարհում ուժեղագույնները, ըստ հերթականության, Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի ու Բրազիլիայի առաջնություններն են:

Լավագույն հնգյակից հայ ֆուտբոլասերները հնարավորություն ունեն դիտելու եվրոպական քառյակի հանդիպումները, եւ քանի որ այս երկրներում մրցաշարերը անցկացվում են աշուն-գարուն համակարգով ու ավարտվել է առաջին շրջանը, ժամանակն է անդրադարձ կատարել եվրոպական էլիտար առաջնություններից ամենաուժեղին` Իսպանիային: Վերջին տարիներին այս երկրի առաջնությունը վերածվել է 2 թիմերի` «Բարսելոնայի» ու «Ռեալի» պայքարի: Ավելին. կարելի է ասել` ուղղակի բոլորը հետեւում են` կհաջողվի՞ Մադրիդի «Ռեալին» իրական մրցակցություն ստեղծել «Բարսայի» հետ: Վերջինիս մասին արտահայտվել եմ անցյալ տարի նոյեմբերին կայացած սուպերկլասիկոյից հետո (հիշեցնեմ, որ «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 5-0 հաշվով հաղթեց «Ռեալին») ու մեծ հաշվով չեմ փոխել դիրքորոշումս. «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ներկայիս խաղամակարդակը, կատալոնյան ակումբի ցուցադրած խաղը ուղղակի հուսահատություն ու հիասթափություն են առաջացնում: Դժվար է պատկերացնել, թե երբեւէ ու որեւէ այլ թիմ կարող է նման բարձր, կարելի է ասել` կատարյալ մակարդակի ֆուտբոլ ցուցադրել. «Բարսելոնայի» ներկա խաղամակարդակը դուրս է երեւակայությունից:

Մարզական լուր

Մոուրինյոն

Երեկ Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-արարողության ժամանակ 2010 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որի գլխավորությամբ անցյալ տարի իտալական «Ինտերը» թիմային հեթ-տրիկի հեղինակ դարձավ. հաղթեց Իտալիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում եւ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը: Մոուրինյոն լավագույնն է ճանաչվել Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» գլխավոր մարզիչներ Վիսենտե Դել Բոսկեի ու Խոսեպ Գվարդիոլայի հետ պայքարում:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter