Արման Կարապետյան

Արման Կարապետյանի Հոդվածները

Արդյունավետ ելքի միակ սցենարը

Ճգնաժամ ճգնաժամից հետո

Այն, որ Կոալիցիան Հայ ազգային կոնգրեսի 87 էջանոց փաստաթղթին պատրաստվում է հակադրել 130 էջանոց փաստաթուղթ, արդեն իսկ նախանշանն է այն բանի, որ իշխանությունները նախապես հայտարարված գծին համապատասխան, փորձելու են համոզել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ, եւ ուրեմն` արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա:

Իշխանական կոալիցիայի նման դիրքորոշումը, սակայն, արդեն իսկ քաղաքական ճգնաժամ հարուցելու հավակնություն է ցուցաբերում, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը ժամկետ է հայտարարել. սեպտեմբերին վերջնականապես պիտի հստակեցված լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Այսինքն` սեպտեմբերին պիտի պաշտոնապես արձանագրված լինի` ընդունու՞մ են իշխանություններն արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, թե՞ ոչ, եւ եթե այո` երբ են դրանք տեղի ունենալու: Եթե ոչ` Կոնգրեսն իր խոստմանը հավատարիմ, պետք է փորձի արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնել Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիներին մոբիլիզացնելով:

Տրիումվիրատ

Համակարգ երեքի համար

Կոնգրեսը, կոալիցիան, Դաշնակցությունը մնում են մենակ
Հայ ազգային կոնգրես-կոալիցիա բանակցային գործընթացը ջրբաժանի նշանակություն է ստանում Հայաստանի քաղաքական համակարգի համար: Վերջին տասը տարիներին քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ստանձնած բազմաթիվ ուժեր կորցնում են ակտուալությունը:

Սա է պատճառը, որ երկխոսության գործընթացի հասցեին հնչող քննադատության 99 տոկոսը զուրկ է փաստարկումից: Քննադատողները պարզապես չեն կարող բարձրաձայնել իրենց իրական մոտիվը: Նրանք քննադատում են, քանի որ զգում են, որ երկխոսության արդյունքում դուրս են մնում քաղաքականությունից: Այսօր իսկ ստեղծված վիճակում քաղաքական դաշտում ի՞նչ ունի անելու «Ժառանգությունը», այս կարգի բազմաթիվ այլ ուժեր, որոնց անունները արդեն դժվար է հիշել` վաղուց օգտագործված չլինելու պատճառով:

Ժամանակն աշխատում է համաժողովրդական շարժման օգտին

Ձգձգվող պասիվության սպառնալիքը

Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի հանրային քաղաքական կյանքում Հայ ազգային կոնգրեսի դերակատարման թեման արդեն ավելի քան երկու տարի է չի իջնում մամուլի էջերից, չի դադարում քաղաքական քննարկումների առարկա լինելուց:

Ամեն օր մամուլում կարելի է հանդիպել անդրադարձերի, թե ինչ պետք է աներ ՀԱԿ-ը, որ չի անում, ինչն է լավ անում, եւ ինչպիսին է լինելու նրա ապագան: Ընդ որում, այս հարցադրումներն արվում են հայաստանյան օրակարգի բոլոր հարցերի առնչությամբ. Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերություններ, ներքաղաքական կյանք, տնտեսական զարգացում: Հայ ազգային կոնգրեսի այդ հարցերի հետ ունեցած ծավալուն առնչության խոստովանությունը` նույնիսկ նրա հակառակորդների կողմից գալիս է ապացուցելու, որ Կոնգրեսն ամրապնդել է իր դիրքերը ներքաղաքական կյանքի ամենակենտրոնում եւ էականորեն պայմանավորում է ներքաղաքական կյանքի խաղացողների գործողությունները: ՀԱԿ-ի գործունեության արդյունքում իշխանությունն իրեն լիարժեք իշխանություն չի զգում եւ, այսպես կոչված` «պրոմասնակցական» ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում տեղավորվել ընդդիմադիր կերպարի մեջ:

Տարածաշրջան

Հարավկովկասյան երջանկության մեխանիկա

Հեղինակ` Արզօ
Եթե ոչ գիտակցության, գոնե ենթագիտակցական մակարդակում հայաստանցիներին եւ հայ ժողովրդին Երրորդ Հանրապետության հիմնադրման օրվանից մտահոգել է մի հարց. որքանո՞վ է հարատեւ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Նման շեշտադրումը զարմանալի չէ մի ժողովրդի համար, որի առաջին Հանրապետությունը ձեւավորված պետականության կորստից մոտ 700 տարի անց ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ:

Երրորդ Հանրապետությունը, հիմնադրված լինելով Խորհրդային Միության քայքայման պայմաններում, ձեւավորման փուլում կարողացավ հաղթահարել իր գոյությանը սպառնացող մարտահրավերները: Ղարաբաղի պատերազմում արձանագրված հաջողությունները, տնտեսական ճգնաժամի հաղթահարման առաջին նշանները թուլացրեցին հայոց պետականության հարատեւության մասին կասկածներն ու երկմտությունը:

Չկա առանձին վերցրած հարց

Բերմուդյան եռանկյունու մեջ

Սերժ Սարգսյան
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը նախընտրեց ոչ թե լուծում տալ երկրում առաջացած քաղաքական ճգնաժամին, այլ լուծումներից խուսափելու ուղիներ փնտրել: Նա կասկածելի արագությամբ մուտք գործեց ԼՂ հարցի կարգավորման հորձանուտ:

Ապրիլի 9-ին Օպերայի շրջափակված շենքում նախագահի պաշտոնը յուրացնելով ստանձնելուց հետո` արդեն հունիսի 6-ին, Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում առաջին հանդիպումն ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սարգսյանը մտադիր էր դեռ պաշտոնամուտից առաջ նման հանդիպում ունենալ` ամբողջ մարտ ամիս տեւած բանակցությունների արդյունքում, սակայն այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այդպես էլ չկարողացավ կատարել նոր ղեկավարության հանձնարարությունը` ապրիլի 2-4-ը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու մասին: Ալիեւը չհամաձայնեց նման հանդիպման: Վերջինիս հետ օր առաջ հանդիպելու սարգսյանական մղումը մատնում էր նրա մտքերի ընթացքը` թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտիմեկյան սպանդից` արտաքին աշխարհում հանդես գալով «կառուցողական ճառերով», ներքին ասպարեզում` հայրենասիրական աղաղակով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն, շատ արագ հասկացրին, որ միջազգային ասպարեզ ելնելու Սերժ Սարգսյանի մղումը մտադիր են օգտագործել Ղարաբաղի հարցում արագ արդյունքներ արձանագրելու համար: Սերժ Սարգսյանն ընկալում էր իրերի նման դասավորությունը: Այս է պատճառը, որ առանց երկմտելու նետվեց «ֆուտբոլային դիվանագիտության» հորձանուտ: Ինչպես Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթաց մտավ ներքաղաքական ճգնաժամից ուշադրություն շեղելու, լուծումներից խուսափելու համար, այնպես էլ «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հարցից ուշադրություն շեղելու եւ լուծումներից խուսափելու համար:

Բլեֆի եվ իրականության արանքում

Իլհամը գնում է «պատերազմ»

Ադրբեջանը, փաստորեն, ամեն ինչ անում է, որ մենք լուրջ վերաբերվենք պատերազմ սկսելու իր պատրաստակամությանը:

Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ Ադրբեջանը հինգ հարյուր միլիոն դոլարով ավելացրեց ռազմական բյուջեն, իսկ հանդիպումից հետո տեղի ունեցավ այն դիվերսիոն գործողությունը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հինգ զինծառայողներ զոհվեցին: Ադրբեջանի այս քայլերը միանշանակ ուղղված են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սեփական դիրքերի ուժեղացմանը, եւ սա` այն պարագայում, երբ պաշտոնական Բաքուն արդեն իսկ հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը ընդունելի է իր համար: Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ հատկապես վերջին տարիներին Ադրբեջանը միշտ ավելին է ուզել, քան հայկական կողմը պատրաստ է զիջել: Եւ երբ զգացել է, որ այդ ավելին ստանալու դիվանագիտական հեռանկար է բացվել, կոշտացրել է դիրքորոշումը` պահանջելով ավելի, քան պահանջում էր նախկինում: Ու որպեսզի այդ պահանջները ծիծաղելի չհնչեն, Իլհամ Ալիեւը դրանք համալրում է իրական խաղաքարտերով: Ադրբեջանի ռազմական բյուջեն հասել է 1.5 միլիարդ դոլարի, ինչն ավելի քան չորս անգամ գերազանցում է Հայաստանի համանման ցուցանիշը, իսկ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ հյուսիս-արեւելքում տեղի ունեցած դիվերսիոն գործողության իմաստը ադրբեջանցիք իրենք պարզաբանեցին. նրանք ուզում են ապացուցել, որ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, այսինքն` պատերազմ սկսելու կարիք չկա. այն այս պահին էլ շարունակվում է, եւ խնդիրն ընդամենը ռազմական գործողությունների ինտենսիվության մեջ է:

Հաղթում են փիլիսոփաները

Ինտելեկտուալ ֆուտբոլ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ «Չելսի»-«Բարսելոնա» խաղում վերջինիս բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոյի խփած գոլը կրկին ստիպում է վերանայել ֆուտբոլի մասին մեզանում առկա ավանդական պատկերացումները:
Ենթադրում ենք, որ ընթերցողների մի մասը չի տեսել այդ գոլը, ուստի փորձենք ներկայացնել այն, ինչքան որ դա հնարավոր է անել գրավոր: Ռոնալդինյոն գնդակ է ստանում մրցակցի տուգանային հրապարակի հենց սահմանագծին` կենտրոնից մի փոքր ձախ: Տուգանային հրապարակում են գտնվում բավական մեծ թվով ֆուտբոլիստներ, իսկ մրցակցի պաշտպաններից երեքը գտնվում են հենց Ռոնալդինյոյի դիմաց` նրա եւ դարպասի արանքում, եւ որոշակի մանյովրներ են ձեռնարկում նրան հարվածի հնարավորություն չտալու համար:

Դու ո՞վ ես

Չարի նախավերջը

Հիմար մտքեր, լկտի ստեր, վրաց ոստիկաններից պլեճ արած հոլովակ. այսպիսի հանգրվաններով է մեր գիտակցության մեջ երեւակվում ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գործունեությունը այդ պաշտոնում: Եթե ավելացնենք նաեւ ռոկֆելլերյան առոգանությունը, հասկանալի է դառնում, որ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունը ավելի է համապատասխանել հայ հանրության պատկերացումներին, քան երբեւէ: Վրացիներից պլեճ արած հոլովակն էլ զուրկ չէ հայեցի տարրից, եւ այդ տարրը Ալիկ Սարգսյանն ու իր թոռնիկն են: Դեռ պետք է պարզել, թե ընտանեկան այս հիշատակարանի համար որքան գումար է ծախսել ՀՀ ոստիկանության պետը, եւ արդյո՞ք դրանք ՀՀ պետական բյուջեի միջոցներն են: Եւ հետո, միայն փորձաքննության եւ հատուկ հետաքննության արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե արդյոք այդ հոլովակի մեջ տեղ գտե՞լ են Ալիկ Սարգսյանի բաջանաղը, հորոխպոր տղեն, աներձագը, հարսանիքի ազապ բաշին:

Ի՞նչ նկատի ունի Յուրի Խաչատուրովը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդդեմ Ս. Սարգսյանի՞

Արզօ
Նախ պետք է հասկանալ, թե ինչ է ասել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակին մարտական դրոշ շնորհելու արարողության ժամանակ: Սրանից հետո միայն հնարավոր կլինի վերլուծել, թե ինչ է նշանակում նրա ասածը:

Յուրի Խաչատուրովը, չնայած մոտ 20 տարի ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպա է, հայերենին փաստացի չի տիրապետում: Ուստի նրա հայտարարության շուրջ որեւէ բան ասելուց առաջ նախ պետք է վերականգնել միտքը: Նշենք, սակայն, որ 20 տարվա ընթացքում (դրանից առաջը չենք էլ քննարկում) մայրենի լեզվին չտիրապետելն արդեն իսկ ամփոփ պատկերացում է տալիս իրեն գեներալական կոչում տված երկրի, պետության եւ ժողովրդի նկատմամբ տվյալ անձի վերաբերմունքի մասին: Այնուամենայնիվ:

Խնդիրը շատ ավելի գլոբալ է

Պետական պահպանության նրբությունները

Արզօ
Սերժի Վաչոն կպահպանի՞ ոչ միայն Սերժին

Կադրային այն կոմբինացիան, որ սկսվեց Լիդա Նանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելով, նրա փոխարեն այդ պաշտոնում ԱՆ քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանին նշանակելով, ըստ մամուլի հրապարակումների, շարունակվելու է ՀՀ Պետական պահպանության ծառայության գործող պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ԱՆ քրեակատարողական վարչության, իսկ Սերժ Սարգսյանի բազմամյա թիկնապահ Վաչիկ Ղազարյանին` ով ավելի շատ հայտնի է որպես Սերժի Վաչո, Պետական պահպանության ծառայության պետ նշանակելով:

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Հեղինակի մասին

Արման Կարապետյան
Հրապարակախոս