ԱԺ նախկին պատգամավոր
Հակոբ Հակոբյանը`
Ճոյտը, երեկ
զանգահարել էր
«ՀԺ» խմբագրություն. նա
սրտնեղել էր
մեր թերթի
երեկվա համարում
տպագրված այն
լուրի առիթով,
որտեղ նշել
էինք, որ
Մարգար Օհանյանի
դատավարությանը մասնակցող
ոչ մի
հայտնի մարդ
չի ընդունում,
որ դատավարությանը մասնակցում
է Օհանյանին
աջակցելու համար:
Ստորեւ ներկայացնում
ենք Հակոբ
Հակոբյանի հետ
մեր հարցուպատասխանը.
- Նախօրեին դուք
Օհանյանին աջակցելու
համա՞ր էիք
գնացել դատի:
- Այո: Սովի
տարիներին ինքը
Վրաստանի սահմանից
ապրանքը բերում
հասցնում էր
Հայաստան: Ես
այդ ժամանակ
աշխատում էի
պետական համակարգում,
եւ բոլոր
բեռները, որոնք
մենք բերում
էինք, Մարգար
Օհանյանն էր,
որը պետության
կողմից նշանակված
էր որպես
ոստիկան, որը
այդ ամենը
ուղեկցում էր
Վրաստանի սահմանից
դեպի Հայաստան:
Այդ ամեն
ինչը ես
տեսել եմ:
Ու հիշում
ենք իրա
արածները: Այն
ժամանակ Օհանյանը
շարքային էր:
Թող ժողովուրդը
չմոռանա, որ
էդ սովի
տարիներին էդքան
բան է
արել: Հիմա
թող դատարանը
որոշի նրա
մեղքի բաժինը:
Ես կարծում
եմ, որ
գումարները վերականգնելուց հետո
էս շոուն
պետք է
վերջացնել, հերիք
է այդ
շոուն անեն: